Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է

Ջրաշենը Գուգարաց թեմի  այն համայնքներից է, որտեղ 1988թ. երկրաշարժի հետեւանքով ամբողջությամբ խոնարհվել էր գյուղի եկեղեցին եւ դադարել էր գործել: Հուրախություն Ջրաշեն համայնքի բնակիչների, հունվարի 13-ին, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, օծվեց համայնքի նորակառույց Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին:

Մատուռ-եկեղեցու կառուցման եւ կահավորման բարերարությունը ստանձնել էր թիֆլիսաբնակ հայ գործարար, նախկին ջրաշենցի Մյասնիկ Գալստյանը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նորակառույց մատուռ-եկեղեցում պատարագիչն էր Սպիտակի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Օծման արարողությանը ներկա էին տարածաշրջանի քահանա հայրերը՝ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը, տեր Վահան քահանա Ազարյանը եւ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը, բարերարի ընտանիքը, Լոռու փոխմարզպետներ Հովհաննես Թադեւոսյանը եւ Տիգրան Բադոյանը, համայնքապետեր եւ ուխտավորներ: 
Օծման ավարտին՝  մատուռ-եկեղեցում առաջին անգամ մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին Սրբազան Հայրն օրհնեց բարերարին եւ խրատեց ու հորդորեց ներկաներին, որ ազգային-եկեղեցական տոներին ու քրիստոնեական բարոյական արժեքներին հավատարիմ մնան, քանի որ դրանք մեր ինքնության հիմնարար սյուներն են: Շնորհակալության եւ գնահատանքի խոսք ասաց եւ հին եւ նոր կտակարանների արեւելահայերեն թարգմանությամբ Աստվածաշունչ մատյան նվիրեց մատուռ-եկեղեցուն: 

Բարերարն իր ընտանիքի կողմից մատուռ-եկեղեցուն նվիրաբերեց նաեւ «Վերջին ընթրիքը», «Մկրտություն», «Համբարձում», «Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկում» եւ «Խաչելություն» սրբապատկերները: 
Արարողությունների ավարտին՝ նորաօծ մատուռ-եկեղեցում Սրբազան հոր նախագահությամբ կատարվեցին նաեւ Մկրտության արարողություններ: Արարողության ավարտին բարերար Մյասնիկ Գալստյանի կողմից ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ:

Հ. Գ. Գյուղի մատուռը Կարմիր Ավետարան է կոչվել այնտեղ պահվող Կարմիր կազմով բուժող-բժշկող համարվող ավետարանի պատվին: Տարբեր ժամանակներում գյուղ այցելելով պարտադիր եկեղեցում մոմ են վառել հիվանդություն, անպտղություն, տարատեսակ խնդիրներ ունեցող մարդիկ: Ասում են՝ Կարմիր Ավետարանը հզոր գերբնական ուժ ունի, եւ մատուռից դուրս գալուց հետո բժշկվում են բոլոր խնդրողները, այդ մասին վկայող բազմաթիվ օրինակներ կան:

Տպել
3061 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ