Հայաստանի համայնքներում կարող է կիրառվել աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը. նախարար

18/01/2018 schedule17:36

Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի վարչության, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տնօրեն Հաջիմե Տանիգուչիին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:

Բարձր գնահատելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով աղետների ռիսկերի նվազեցման եւ կանխարգելման գործընթացում հայ-ճապոնական համագործակցության արդյունքները՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել համատեղ նոր ծրագրերի մշակման գործընթացում:

Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման եւ կանխարգելիչ գործողությունների իրականացման համատեքստում ենթակառուցվածքների զարգացման եւ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ըստ Դ. Տոնոյանի՝ ճապոնական փորձը կարող է օգտակար լինել համայնքային մակարդակում աղետների ռիսկի գնահատման, նվազեցման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում, ինչը կհանգեցնի յուրաքանչյուր համայնքում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում մեծապես կնպաստի համայնքի ընդհանուր տնտեսական զարգացմանը, քանի որ կանխարգելիչ աշխատանքներն ավելի արդյունավետ եւ քիչ ծախսատար են, քան հետեւանքների վերացման գործընթացը: Կողմերը դիտարկեցին նաեւ հայ-ճապոնական հնարավոր համագործակցությունը աղետների բժշկության ոլորտում եւ վերահաստատեցին «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար պարոն Հաջիմե Տանիգուչին նշեց, որ հաշվի առնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ տարիների համագործակցության բարձր արդյունավետությունը, իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային ու Աղետների բժշկության կենտրոններ՝ տեղում ստորաբաժանումների կարողություններին ծանոթանալու նպատակով:

Տպել
1625 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան