Պաշտոնական ընդունելություն դամասկոսահայ համայնքապետերի համար՝ Սիրայում ՀՀ դեսպանատանը

18/01/2018 schedule19:24

Հունվարի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում դամասկոսահայ համայնքապետերի, ազգային կառույցների ղեկավարների և անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Ամանորյա ավանդական ընդունելություն, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, որը ներկաներին շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, հանգամանորեն անցրադարձ կատարեց նախորդ տարվա ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը՝ խիստ կարևորելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Դեսպան Փոլադյանը նշեց, որ պայմանգիրը կուռ իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական և ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների հնարավորությունների համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը վերահաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին և մոտեցումներին:

Իր ելույթում դեսպանն անդրադարձավ նաև սիրիական ճգնաժամի ռազմաքաղաքական զարգացումներին:

Այլևայլ հարցերի թվում՝ դեսպան Փոլադյանը հակիրճ անդրադարձ կատարեց նաև հայ-սիրիական հարաբերություններին` հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը նոր խթան կդառնա երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:

Ընդունելության ընթացքում դեսպան Փոլադյանը Դամասկոսի ազգային վարժարանների տնօրեններին և հոգաբարձության խորհրդի ղեկավարներին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները՝ Ամանորի և Ծննդյան տոնի կապակցությամբ, ինչպես նաև նախագահի շնորհակալագիրը՝ Սիրիայի Օգնության Խաչ (ՍՕԽ) միության անդամներին:

Դեսպան Փոլադյանը նաև համայնքի ղեկավարներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարության 2018թ. միջոցառումների ծրագիրը` ակնկալելով համայնքի ակտիվ մասնակցությունն այդ միջոցառումներին:

 

Տպել
1807 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան