18 մետրանոց ավտոբուսները կխցանե՞ն քաղաքը՝ կախված է մի շարք հանգամանքներից. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը չի շտապում ամբողջությամբ լավատեսական գնահատական տալ եւ կարծիք հայտնել, որ Երեւանում առկա հասարակական տրանսպորտի լրջագույն խնդիրը շուտով կստանա դրական լուծում:

Բաբկեն Պիպոյանը Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ է: Աշխատանքային այս խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն օրեր առաջ հերթական նիստի ժամանակ հրապարակել էր բրիտանական խորհրդատու կազմակերպության՝ WYG ընկերության մշակած հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների եւ գծերի քանակը, շահագործումից հանել երթուղային տաքսիները, ուղեւորափոխադրում իրականացնել մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներով եւ այլն:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահը, ի դեպ, ներկայացված էր նաեւ Երեւանի քաղաքապետարանում 2013 թվականին գործող հանձնաժողովում, որը տրանսպորտի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ձեւավորվել էր ուղեվարձի սակագինը թանկացնելու փորձից հետո:

«Հասարակական տրանսպորտի խնդիրը որքանով լուծում կստանա, որքանով չէ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հուսադրող բազմաթիվ հանգամանքներ կան, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Մասնավորապես, չենք կարող չնկատել, որ տարիներ առաջ այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում էինք, եւ այն ժամանակ կարծես շատերն առարկում էին, այսօր այդ խնդիրներին, ըստ էության, նայել ենք բաց աչքերով, եւ լուծման մեխանիզմը այն է, ինչ որ ժամանակին մենք առաջարկում էինք»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նաեւ օրինակ բերելով.

«Օրինակ՝ մենք այն ժամանակ էլ էինք ասում՝ գծերը ահավոր շատ են, տրանսպորտային ցանցը մեծ է, շարժակազմը շատ է, դա ինքնարժեքի վրա լուրջ ազդեցություն է ունենում ու չի կարելի թողնել, որ սխալ կառավարման հետեւանքները կրի սպառողը: Այսօր արդեն ընդունվում է, որ գծերը շատ են: Առաջարկվող նոր ցանցով երկու-երեք անգամ կրճատվել են շարժակազմի եւ գծերի քանակը: Դա այն է, ինչի մասին մենք խոսում էինք երեք-չորս տարի առաջ: Այսինքն՝ այս փուլում կարող ենք նկատել դրականը: Իսկ մնացած ամեն ինչ կախված է հետագա չափորոշիչներից, որոնք դեռ պետք է սահմանվեն»:

Հանրության շրջանում արդեն իսկ մտահոգություններ կան, որ միակցված եւ 18 մետր երկարություն ունեցող ավտոբուսները մայրաքաղաքի փողոցներում էլ ավելի մեծ խցանումներ են առաջացնելու: Պիպոյանն այդ մասին եւս դեռ չի շտապում վերջնական կարծիք հայտնել:

 «Ով որ այդպիսի բան է ասում, պետք է նախ իմանա՝ այդ մեծ ավտոբուսների գծերը, որոնք լինելու են, ո՞ր փողոցներով են անցնում, այդ ավտոբուսների համար առանձին գիծ հաստկացվո՞ւմ է, թե՞ չի հատկացվում: Այս փուլում որեւէ այլ բան չեմ ուզում քննարկել, որովհետեւ դա սիրողական կլինի: Ես միշտ ասել եմ՝ մեր պրոբլեմները գալիս են նրանից, որ մարդիկ կան, որ ամեն ինչի փորձագետ են, ընդ որում՝ նույն րոպեին, անգամ նրանց ժամանակ պետք չէ մասնագիտորեն խնդիրը հասկանալու համար»,- ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը:

Տպել
3514 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով