Արմեն Սարգսյանի «Երեւան իմ սեր» հիմնադրամը 5 տարի է չի կարողանում շինարարություն սկսել

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ստեղծած «Երեւան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից մեկը տարիներ շարունակ չի իրագործվում: Խոսքը Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում կառուցվելիք շենք-շինությունների մասին:

2013 թվականի հունվարին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում 1005  քառակուսի մետր մակերեսով, 401 միլիոն դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերվեց «Երևան իմ սեր» հիմնադրամին: Նպատակը բարեգործական ծրագրի իրականացումն էր: Անցել է արդեն շուրջ 5 տարի, սակայն Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարող հատվածը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մետաղական թիթեղներով է պատված, իսկ շինարարական աշխատանքներ չեն ընթանում, չեն էլ սկսվել:

«Երևան իմ սեր» հիմնադրամից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն մեզ հայտնեցին, որ հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը քաղաքից բացակայում է եւ միայն հունվարի 30-ին հնարավոր կլինի նրա հետ խոսել:

Նշված տարածքում նախատեսված էր կառուցել շենք-շինություններ Երեւանի կենտրոնում ապամոնտաժված հին շենքերի քարերով: Որոշ տեղեկություններով՝ ապամոնտաժողներն այդ քարերը չեն պահպանել: Բացի այդ, հիմնադրամը չի կարողանում բանակցել Կոնդի բնակիչների հետ, որպեսզի, այնուամենայնիվ, շինարարական աշխատանքներ սկսի, քանի որ բնակիչները դեմ են կառուցապատմանը՝ մտավախություն ունենալով, որ անօթեւան կմնան:

Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարող տարածքում շինարարություն սկսելու նպատակ հիմնադրամն ունեցել է դեռեւս 2011 թվականին: Նախատեսվում էր 2800 քառակուսի մետր տարածքում հին Երեւանի ճարտարապետությանը բնորոշ ոճով վերստեղծել ցածրահարկ շենքեր: Շենքերից մեկում պետք է անվճար գործեր կենտրոն՝ կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, որի մակերեսը կկազմեր 517 քառակուսի մետր: Մյուս շենքը նախատեսված էր հանձնել միայնակ մայրերի եւ երեխաների կարիքներին (795 քմ): Երրորդ շենքը պետք է հանդիսանար եկեղեցուն օժանդակ շինություն եւ անվճար տրամադրվեր եկեղեցու հոգեւոր սպասավորներին եւ ծառայեր համայնքի հոգեւոր կարիքներին: Շենքերը կառուցվելուց հետո անվճար հատկացվելու էր Հայաստանյաց առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով:

Նախատեսված շինություններից երկուսը

Եկեղեցու համար կառուցվելիք շինությունը

Ուսումնասիրեցինք հիմնադրամի ֆինանսական փաստաթղթերը, որոնք հրապարակվում են ամենամյա աուդիտից հետո: 2016 թվականի վերաբերյալ աուդիտորական ընկերության եզրակացության համաձայն, այդ տարվա ընթացքում շուրջ 2.5 միլիոն դոլար գումար ավանդ է դրվել «Արդշինբանկ»-ում: Որպես իրականացված ծրագիր հաշվետվություն նշվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Սարգիս եկեղեցիների կից քաղաքային սոցիալ հոգեւոր ենթակառուցվածքներին զարգացումը, որի համար ծախսվել է շուրջ 251 միլիոն դրամ՝ մոտ 523 հազար ԱՄՆ դոլար: Նույն տարում հիմնադրամին ընդամենը 3 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել, որն իրականացրել է ոմն Բրներ Բալլոքը: Ֆինանսական տարում օգտագործված միջոցների չափը կազմել է 295 միլիոն դրամ:

Շինհրապարակն այսօր

Նվիրատվությամբ ստացած տարածքը Պռոշյան փողոցից

«Երեւան իմ սեր» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝ Արմեն Սարգսյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Վաչե Մանուկյանը, Վիգեն Սարգսյանը, Էնթոնի Բանկերը, Դեյվիդ Լինլին, Էնզո Բենինին, Հայկ Դիդիզյանը, Արտաշես Կակոյանը, Գարեգին Բ-ն, Քեթրին Լիչը, Տարոն Մարգարյանը, Նավասարդ Կճոյանը:

Հ.Գ. «Երեւան իմ սեր» հիմնադրամի աջակցությամբ նախորդ տարի Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ բացվեց մանկական վերականգնողական կենտրոն, որի շինարարությունը երկար տարիներ կանգնած էր:

Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի հունվարի 24-ի համարում:

Տպել
6037 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց