ՀՀ-ն ապացուցեց եւ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցությամբ օրինակելի մոդել դարձավ. Սարգսյան

Ներկայիս գլոբալ մարտահրավերների համատեքստում առավել քան խոցելի են մեր երկրների տնտեսությունները: Արդյունքում սոցիալական արդարության եւ բարեկեցության խնդիրները հանրային ուշադրության կիզակետում են հայտնվում։ Մեր տարածաշրջանի բարդ իրողություններն իրենց հերթին սահմանափակում են տնտեսական աճի ներուժը: Ուստի մենք ձգտում ենք լավագույնս օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում ՝ ինտեգրացիոն կառույցների ընձեռածները։ Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հինգ տարի առաջ՝ 2013 թվականին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից քիչ անց, շատերը, այդ թվում՝ այս դահլիճում, թերահավատություն էին հայտնում Հայաստանի հանդեպ։ Սակայն Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը եւ նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել»,- հայտարարեց նա։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է համագործակցության բոլորովին նոր որակ։ Եվ Հայաստանի լիարժեք ինտեգրումը ԵԱՏՄ կազմում բնավ խոչընդոտ չհանդիսացավ:

«Մենք այսօր շարունակում ենք ակտիվորեն ընդլայնել մեր միջազգային ներգրավումը նաեւ այլ ուղղություններով: Մեզ համար համագործակցության յուրատեսակ հարթակ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը թե՛ մարդու իրավունքների առաջխաղացման, թե՛ լեզվամշակութային տեսանկյուններից։ Մեր երկրին ընձեռվել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երեւանում հյուրընկալելու պատիվը։ Գագաթնաժողովն անցկացվելու է «Ապրել միասին» կարգախոսի ներքո եւ նախատեսվում է համանուն դաշնագրի ընդունում՝ ուղղված մարդու իրավունքների, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ամրապնդմանը: Մեզ համար սա պարզապես կարգախոս չէ. հայ ժողովուրդը գիտի ատելության քարոզի, անհանդուրժողականության ու խտրականության գինը եւ հնարավոր բոլոր հարթակներում պայքարում է դրանց դեմ»,- ընդգծեց Հայաստանի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ Վեհաժողովի դահլիճում կարող է հպարտությամբ հայտարարել՝ Հայաստանը կատարել է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Եվ դա, իր խոսքով, միայն հայկական կողմի պնդումը չէ.

«Ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների զեկույցներով։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, եւ այսօր մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի։ Ասեմ, որ սա սոսկ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթաց չէ մեզ համար. մենք առաջին հերթին մեր հավատամքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով։ Եվ դա շարունակելու ենք։ Ավելին, այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ նախ՝ այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները եւ երկրորդ՝ մենք արդեն սկսում ենք Եվրոպական միության հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը»,- ասաց նա։

Հայաստանի նախագահը նշեց, որ քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է ուշադրություն, վերաիմաստավորում, զարգացում. այն չի կարող դոփել տեղում եւ կենսունակ լինելու համար պետք է քայլի ժամանակին համընթաց։ Հենց այս տրամաբանությամբ էլ, ըստ նրա, ձեռնամուխ են եղել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, որին Եվրոպայի խորհուրդը ցուցաբերեց իր համակողմանի աջակցությունը։

«Ապրիլ ամսին ավարտին կհասնի այդ գործընթացը Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման հստակ տեսլականով։ Մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ուղի ընտրեցինք անցումը խորհրդարանական կառավարման ձեւին։ Այդ գործընթացի մեկնարկը 2013 թվականին ազդարարեցի հենց այս բարձր ամբիոնից»,- ընդգծեց նա։

Տպել
2690 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց