Երուսաղեմից հետո Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Wall Street Journal

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, նման խիզախ քայլ կպահանջվի եւս մեկ անգամ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, The Wall Street Journal-ում գրում է Wachtell, Lipton, Rosen & Katz իրավաբանական ընկերությունում փաստաբան Ռոբերտ Մորգենթաուն, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն է:

Հեղինակը գրում է, որ համաշխարհային գերտերությունները գրեթե չեն դիմադրել կոտորածներին, իսկ ավելի ուշ Թուրքիայի ժխտումներն այն դարձրել են «մոռացված ցեղասպանություն»: Թուրքիան դեռ հրաժարվում է առերեսվել իր պատմությանը: Ամերիկյան կառավարությունը նույնպես պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել հայերի կոտորածների փաստին: Ամերիկյան իշխանությունները տրվել են թուրքական ճնշումներին եւ հետեւողականորեն չեն հաստատել մի պարզ փաստ. հայերի կոտորածները պատմության ընթացքում տեղի ունեցած մի դժբախտություն չէին, այլ համակարգային ցեղասպանություն:

Այդ քաղաքականությունը զարմանալի չի եղել՝ հաշվի առնելով դիվանագետների զգուշավոր եւ հավասարակշիռ էությունը: Բայց նախագահ Թրամփը, Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք, կարծես նոր ժամանակաշրջան է ազդարարում: Այժմ վերջապես Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը համապատասխանում է իր սկզբունքներին եւ պատմական փաստին: Ինչպես նշում է հեղինակը, դա իրեն լավատեսություն է ներշնչում, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել նաեւ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը:

Հեղինակը նշում է, որ պատմական իրադարձություններն իր համար չեն սահմանափակվում միայն պատմության գրքերով: Իր պապը՝ Հենրի Մորգենթաուն, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանն էր, երբ սարսափելի իրադարձությունները սկսում էին զարգանալ, գրում է tert.am-ը:

«Նա շատ արագ հասկացավ, որ դա այնպիսի մասշտաբների կոտորած էր, որ ժամանակակից աշխարհը դեռ չէր տեսել: Նա հայտնեց իր բողոքը Թուրքիայի առաջնորդներին, որոնք պատասխանեցին, որ հայերն Ամերիկայի քաղաքացիներ չեն եւ հետեւաբար՝ դեսպանի խնդիրը չէ: Բացի այդ, նրանք ասացին, որ դեսպան Մորգենթաուն հրեա է, իսկ հայերը՝ քրիստոնյա»,- գրում է հեղինակը:

Թուրքերն անգամ սպառնում էին ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ նրան հետ կանչելու համար: Դրան հեղինակի պապը պատասխանել է. «Ես ավելի մեծ պատիվ չեմ կարող պատկերացնել, քան հետկանչը, որովհետեւ ես, որպես հրեա, ինձնից կախված ամենն արել եմ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը փրկելու համար»:

Թուրքերը հրաժարվեցին փոխել իրենց քաղաքականությունը, եւ Մորգենթաուն դիմեց իր երկրին: Նա Վաշինգտոն դիվանագիտական հեռագիր ուղարկեց, որում գրված էր. «Ռասայական ոչնչացում է իրականացվում»: Առաջին համաշխարհային պատերազմով մտահոգ ԱՄՆ պետքարտուղարությունն անտարբերությամբ արձագանքեց, եւ ի վերջո հեղինակի պապը որոշեց դիմել աշխարհի «խղճին»:

Հեղինակը պատմում է, թե ինչպես է իր պապն օգնել վերապրած հայերին ԱՄՆ-ում վերաբնակեցման մեծ արշավի ընթացքում՝ պատմելով իր երեխաներին եւ թոռներին պատմությունը, որին ականատես էր եղել: Նրա քաղած դասը հստակ էր՝ երբ սկզբունքը ստորադասվում է նպատակահարմարությանը, անխուսափելի հետեւանքը ողբերգությունն է, եւ այդ մարգարեությունը տեղի ունեցավ, երբ Հիտլերը ներխուժեց Լեհաստան՝ քաջալերվելով նրանից, որ աշխարհը մոռացել է հայերի մասին: Վաղուց ժամանակն է, որ Ամերիկան դուրս գա այդ մոռացությունից, գրում է հեղինակը:

Հոդվածագիրը նշում է, որ ամեն ապրիլ ԱՄՆ նախագահների հայտարարությունները երբեք չեն պարունակել «ցեղասպանություն» բառը՝ հավելելով, որ դա պետք է փոխվի:

«Ես չեմ թերագնահատում նրանց մտահոգությունները, ովքեր ասում են, որ Թուրքիայի զայրույթը կարող է ԱՄՆ-ի շահերի դեմ աշխատել, ինչպես որ ընդունում եմ նրանց, ովքեր ասում են, որ Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելը կարող է բարդություններ առաջացնել խաղաղության շուրջ բանակցությունների համար: Բայց արդար եւ կայուն աշխարհի կարգը չի կարող կառուցվել ստի եւ խուսափողականության վրա: Թող նախագահ Թրամփը եւս մեկ անգամ ցույց տա այդ հանձնառությունը՝ հայտարարելով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Դա հստակ ուղերձ կհղի ամբողջ աշխարհում իշխանության մեջ գտնվող ավազակներին. ձեր հանցավոր գործողություններն աննկատ չեն մնա»,- եզրափակել է նա:  

Տպել
2751 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց