Երևան
12 °C
Պաշտոնապես արդեն հայտնի է, որ Ազգային ժողովը ՀՀ նախագահ ընտրելու է 2018 թվականի մարտի 2-ին, իսկ վարչապետ՝ ապրիլի 17-ին: Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ից, ճիշտ այն օրը, երբ լրանում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը: 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով, թեեւ պետության գլուխը շարունակում է համարվել երկրի նախագահը, բայց իրական ղեկավարումն իրականացվում է վարչապետի կողմից:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին զուգահեռ նույն օրը կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրաժարական կտա եւ կշարունակի ղեկավարել որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս ընթացքում՝ ապրիլի 9-ից 17-ը՝ նոր վարչապետի ընտրության օրը, Հայաստանի Հանրապետությունը չի ունենա լիարժեք լիազորություններով ղեկավար՝ վարչապետ: Ութ օր Հայաստանը կհայտնվի առանց ղեկավարի կարգավիճակում:
«Հայկական ժամանակ»-ը սահմանադրագետ Կարեն Այվազյանից հետաքրքրվեց՝ եթե նոր նախագահն ունի սահմանափակ լիազորություններ, իսկ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է, ո՞վ է իրականացնելու երկրի ղեկավարի պարտականությունները: Հնարավո՞ր է, որ պարտավորությունները դրվեն նորընտիր նախագահի վրա, կամ գործող վարչապետը մինչեւ ապրիլի 17 ունի՞ այն լիազորությունները, ինչն ունենալու է ապրիլի 17-ին ընտրված վարչապետը:
«Ձեր ասած հարցը ոչ մի տեղ ֆիքսված չի եւ ենթադրվում է, որ ո՛չ նորընտիր նախագահը կունենա նախկինի լիազորությունները, ո՛չ էլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր վարչապետի լիազորությունները: Մինչեւ նոր վարչապետը կընտրվի, ինքը կլինի ղեկավարը»,- ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Սահմանադրագետը ընդգծեց, որ այս ութ օրերի ընթացքում ղեկավարը լինելու է գործող վարչապետը, բայց նա չի ունենա ապրիլի 17-ին ընտրվող վարչապետի լիազորությունները: Այվազյանը ստեղծված իրավիճակը համարում է անցումային եւ միաժամանակ նշում, որ այստեղ թերությունն այն է, որ Սահմանադրությունը նույն օրը չի մտնում կիրառության մեջ:
«Ընդհանրապես ես միշտ ասել եմ, որ Սահմանադրությունը միանգամից պետք է ուժի մեջ մտնի, ամենավտանգավորն այն է, որ Սահմանադրությունը փուլ առ փուլ է ուժի մեջ մտնում: Պետք է նույն օրն ուժի մեջ մտնի, որ բոլոր խնդիրները կարգավորվեն»,- ասաց նա:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ի՞նչ վտանգներ են սպառնում երկրին նման իրավիճակներում, սահմանադրագետը պարզաբանեց.
«Այդ ութ օրը տեխնիկական առումով անցումային փուլ է, լուրջ ռիսկ չի պարունակում»,- ասաց Վարդան Այվազյանը:
«ՀԺ»-ի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ութ օրերի ընթացքում երկրի ղեկը իր ձեռքը վերցնի Ազգային ժողովի մեծամասնությունը, սահմանադրագետը բացառեց.
«Նման բան հնարավոր չէ, Ազգային ժողովը իր հստակ մեծամասնությունն ունի եւ վարչապետի ընտրության խնդիրը արագ կկարգավորի»,- հիմնավորեց սահմանադրագետը:
Այս թեմայի շուրջ, թե՝ ով է իրականացնելու այդ ընթացքում երկրի ղեկավարումը, մեկ այլ սահմանադրագետ՝ Գեւորգ Դանիելյանը մեկնաբանեց, որ մինչեւ նոր վարչապետի ընտրությունը վերջինս կշարունակի իր պաշտոնավարումը 2015 թվականին փոփոխված Սահմանադրության համաձայն, բայց կրկին որպես ժամանակավոր պաշտոնակատար:
«Եթե նկատի ունեք, թե ինչ կարգավիճակ կունենա հրաժարական տված վարչապետը՝ մինչև նոր վարչապետի ընտրությունն ու կառավարության կազմավորումը, ապա Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հրաժարական տված վարչապետը այդ շրջանում իրականացնելու է արդեն 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները»,- ասաց սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանը, ինչը նշանակում է, որ փոփոխված Սահմանադրությամբ վարչապետին հասանելիք լայն լիազորությունն եւ ուժ չի ունենա:
Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների եւ ՀՀԿ-ականների՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին գնահատականների համաձայն, Սերժ Սարգսյանն առայժմ ՀՀԿ-ի 2018 թվականի վարչապետի միակ թեկնածուն է: Եվ, եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունի վարչապետի պաշտոնում ղեկավարելու 2018-ից հետո, ապա այդ 8 օրերի ընթացքում, երբ որեւէ լծակ չի ունենալու, բացի կուսակցության նախագահինը, պետք է շատ զգույշ գործի՝ ՀՀԿ-ականների միջեւ հանկարծակի լարվածություն չառաջանալու համար: Ստեղծված իրավիճակը մեկ փոքր շանս է Կարեն Կարապետյանի համար «հեղափոխություն» իրականացնելու համար, եթե ՀՀԿ-ում ունի համապատասխան հենարան:
«Հայկական ժամանակ»-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետի ընտրությունը հնարավոր է ձախողվի՝ եթե խորհրդարանի մեծամասնության ներսում սկանդալ հասունանա, ինչը շատ քիչ հավանականություն ունի: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետեւանք կլինի՝ նոր ավելի մեծ ճգնաժամ հարուցելու հեռանկարով: Դա կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի եւ հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT