Երեւի մյուս տարվանից հանդես կգամ 87 կգ քաշային կարգում. աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյան

Աշխարհի 2017 թ. չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 2019 թվականից հանդես է գալու 87 կգ քաշային կարգում: Այս մասին նա նշեց երեկ՝ հունվարի 28-ին, ՀՀ առաջնությունից հետո: Հայաստանի առաջնությունում նա հաղթեց հենց 87 կգ-ում, սակայն այս տարվա խոշոր մրցաշարերում պայքարելու է 82-ում:

«87 կգ քաշային կարգն ինձ համար նորություն չէ: Մինչեւ այդ էլ մասնակցել եմ 85 կգ քաշային կարգում, տարբերություն շատ չկա: Հետագայում կորոշեմ: Երեւի, այս տարվա Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում, մյուս տարվանից՝ 87 կգ-ում, որպեսզի պատրաստվեմ օլիմպիական խաղերին»,- ասաց նա (լուսանկարում կարմիր մարզահագուստով):

2017-ին նա աշխարհի չեմպիոն է դարձել 80 կգ քաշային կարգում: Ռիո 2016-ում պայքարել է 85 կգ-ում: Ըմբշամարտի միջազգային միությունն անցած տարի փոփոխություններ է մտցրել քաշային կարգերում. 80-ը դարձել է 85, իսկ 85-ը՝ 87: Մանուկյանը պետք է 87 կգ քաշային կարգում հանդես գա, քանի որ 82-ն օլիմպիական չէ:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ապա մարզիչների կողմից մասնակցելու պարտադրանք չի եղել: Իր ցանկությունն է եղել: Եզրափակչում նա առավելության հասավ Արթուր Շահինյանի նկատմամբ:

«Լավ մարզավիճակում եմ: Նորմալ պատրաստվում եմ հետագա մրցումներին: Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ: Պետք է գնայի այլ երկրում միջազգային մրցաշարի մասնակցեի, որոշեցի Հայաստանի առաջնությանը մասնակցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խոշոր մրցաշարերում ձգտելու է մեդալների:

Հայաստանի առաջնությունում 87 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրին Շալիկո Սողոմոնյանը եւ Գեղամ Թորգոմյանը: Հայաստանի 2018 թ. առաջնությանը մասնակցեցին ավելի քան 80 ըմբիշ:

Տպել
2105 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից