Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի գործով ՔՎ պետ կձերբակալվի

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագ մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մակարդակով:

Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Քննչական կոմիտեն, սակայն, իր պաշտոնյայի անունը չի նշել՝ ըստ էության չխախտելով իր գործընկերոջ անմեղության կանխավարկածը: Մեր տեղեկություններով, ՔԿ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է:

Մեզ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդրումներով): Այսինքն՝ հոդվածի այս կետերով սպանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ նախկինով՝ ՀՀ ՔՕ 104 1-ին մասով ազատազրկումը՝ 8-ից 15 տարի է: Ի դեպ, Դավթյանը այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով:

Տեղեկացանք, որ Թաթուլ Շուշանյանը դեռ կարգավիճակ չունի: Գործը, սակայն, երեկ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի մասով բացահայտումը ԱԱԾ-ի կողմից կատարված գաղտնալսման արդյունք է: Սակայն սա միակ ապացույցը չէ:

Մեր տեղեկություններով, առաջիկայում Վահագն Աբգարյանի մեղադրանքը կխստացվի. նրան մեղադրանք կառաջադրվի պաշտոնատար անձին կաշառք տալու համար:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:

Տպել
5262 դիտում

Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին

Տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ ՀՀ-ում զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք է ընթանում

Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երեւան բառը (տեսանյութ)

Հայկ Խանումյանն Արցախի նախագահի թեկնածո՞ւ․ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով գործով Հայաստանի կառավարությունից տեղեկատվություն է պահանջել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին

Ինչու 2008-ին Ս. Սարգսյանը ձեռք չտվեց Քոչարյանի օրոք ապօրինի հարստացածներին ու բյուջե չվերադարձրեց թալանված միլիարդները

6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Այրվածքներ ստացած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարարի խորհրդականներն այցելել են հիվանդանոց

Երեւանում դանակահարված 3 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Թալին-Լանջիկ-Մաստարա ճանապարհին, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

Լոռու մարզի Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայկական լեռնաշխարհի ամբողջ հարստությունը՝ «Թեյան» հայկական թեյերի փոքրիկ տուփերում (տեսանյութ)

Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ