Զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին. հանձնաժողովի անդամը՝ Ա. Մանուկյանի արձանի մասին

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:

Վիրտուալ տիրույթում քաղաքացիները քննարկում ու քննադատում են հրապարակված էսքիզը, իսկ քաղաքապետարանում ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հաղթանակ Շահումյանը tert.am-ի հետ զրույցում ասել էր, թե հանձնաժողովում այս տարբերակը չի քննարկվել ու բացի այդ, մրցույթի մասնակիցներից ոչ մեկի աշխատանքը չի արժանացել առաջին մրցանակի:

Երեւանի քաղաքապետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի անդամ Արամ Սուքիասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է եղել, որ վերոնշյալ աշխատանքը հանձնաժողովում չի քննարկվել, մրցույթում հաղթող չի ճանաչվել, բայց այն տեղադրվելու է մայրաքաղաքում եւ համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է Երեւանի ավագանուն:

Տեղադրվելիք արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ նրա աշխատանքը մրցութային հանձնաժողովում քննարկվել է, բայց նաեւ ավելացրեց՝ ոչ այն տարբերակը, որն այսօր տարածվում է վիրտուալ հարթակներում:

«Քննարկվել է, եղել է նաեւ գիպսի տարբերակ էսքիզը, որը դրված է եղել բոլոր մյուս առաջարկների հետ միասին: Հանձնաժողովում երկու անգամ է քննարկում եղել: Ամենաշատ քվեներ ստացած աշխատանքը ներկայացված է ավագանու քննարկմանը: Անկեղծ ասած չեմ հիշում՝ Հաղթանակ Շահումյանը գուցեեւ ներկա չի եղել: Բայց վստահ եմ, որ նաեւ առաջին փուլում այս քանդակի փոքր մակետը՝ գիպսի տարբերակով, քննարկվել է»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալը:

Հարցին, թե ինքը հավանո՞ւմ է Արամ Մանուկյանի հուշարձանի ընտրված տարբերակը եւ քվեարկե՞լ է դրա օգտին, նա պատասխանեց. «Ես ինքս իմ առաջարկներն արել եմ ե՛ւ քանդակագործին, ե՛ւ հանձնաժողովին, ու վստահ եմ, որ դրանք հաշվի կառնվեն: Այն տարբերակը, որն այսօր շրջանառվում է, դա բացառապես թղթային, էսքիզային տարբերակն է: Այսօր հանրությունը սոցցանցերի մակարդակում քննարկում է ընդամենը նախնական տարբերակը, որից հետո արդեն ահռելի աշխատանք արվել է: Կարծում եմ՝ քանդակագործն առաջիկայում կներկայացնի իր լրամշակված տարբերակը»,- պատասխանեց Արամ Սուքիասյանը:

Մրցութային հանձնաժողովի մեկ այլ անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը նույնպես ասաց, որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի: Բայց նա, ի տարբերություն քաղաքապետի տեղակալի, նշեց, որ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել եւ բազմաթիվ այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչը մեր զրուցակցի համար անհասկանալի եւ անընդունելի է:

«Հանձնաժողովում այս տարբերակը չէ, բայց աշխատանքը քննարկվել է, թեպետ առաջին փուլում այս մասնակիցը ներկայացված չի եղել: Առաջինից երկրորդ փուլ անցել էին երեք աշխատանք, որոնք եւ պետք է քննարկվեին երկրորդ փուլում: Սակայն այդ ընթացքում ներկայացվել են նոր մարդիկ: Կարող էին նոր մրցույթ հայտարարել, դա ուրիշ բան կլիներ, բայց սա նոր մրցույթ չէր, ուղղակի ինչ-որ նոր մարդկանց բերեցին»,- տարակուսանք հայտնեց Անուշ Տեր-Մինասյանը:

Երկրորդ փուլում Դավիթ Մինասյանի ներկայացրած առաջարկը, ըստ մեր զրուցակցի, էապես տարբեր էր հրապարակված էսքիզից: Բայց երկուսն էլ, նրա կարծիքով, վատն ու չհաջողված են. «Քննարկված տարբերակում նման էր միայն ներքեւի սալը, որի մեջից դուրս է գալիս ֆիգուրը: Իսկ մնացածը բոլորովին այլ էր»:

Արվեստաբանը քվեարկել է մեկ այլ աշխատանքի օգտին: Նա կարծում է, որ հաղթանակի արժանի էր քանդակագործ Սամվել Ղազարյանի ներկայացրած տարբերակը: Իսկ հայտնի ընտրությունը եւ հանձնաժողովի մեծամասնության դրական քվեն, նրա տպավորությամբ, կանխորոշվածության, ճնշումների ու թելադրանքի արդյունք էր:

«Դա կարծես թելադրանք լիներ՝ զոռով բերեցին երկրորդ փուլ, զոռով անցկացրեցին՝ չնայած չէին կարողանում առարկել, երբ ասում էինք՝ որ սա անմասշտաբ է, որ կոնստրուկտիվ տեսակետից սխալ է, որ դիմաքանդակ չկա, որ վատ է կատարած: Բոլոր դիտողություններին պատասխանում էին՝ այո, բայց ինքը կուղղի: Ասում եմ՝ դիմաքանդակ չկա, սա կոնկրետ մարդ է, պետք է դեմք լինի: Պատասխանում են՝ ոչինչ, կանի, դա հեշտ է: Ո՞նց է հեշտ, դա ամենադժվար բանն է: Հետո ասում եմ՝ պլաստիկան վատն է: Արձագանքում են՝ կսարքի, ոչինչ: Ասում եմ՝ անմասշտաբ է: Պատասխանում են՝ մասշտաբը կփոխի, բան չկա: Աշխատաքն այդ ձեւով ընտրո՞ւմ են, եթե ամեն ինչ պետք է փոխվի: ...Արդեն հոգնել ենք վատ հուշարձաններից, սա խայտառակություն է, չի կարելի է այդպես»,- մրցույթի հիմքում դրված մոտեցումները ներկայացրեց հանձնաժողովի անդամը:

Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ովքեր են ճնշում գործադրել հանձնաժողովի վրա: «Ես արդեն իրավունք չունեմ դա ասելու, որովհետեւ կստացվի, որ փակ քննարկումը բացահայտում եմ»,- պատասխանեց նա՝ մանրամասնելով, որ խոսքը հանձնաժողովի որոշ անդամների մասին է, որոնք փոքրամասնություն լինելով կարողացան ապահովել մեծամասնության քվե: «Ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, բայց մեր աչքի առաջ կատարվեց այդ տարօրինակ հեղաշրջումը, որ նոր մարդիկ բերեցին եւ մեկին այսպես ուղղակի անցկացրին: Երեւի մյուսներն էլ բերված էին ձեւի համար»,- նշեց Անուշ Տեր-Մինասյանը:

Մեր զրուցակցի խոսքով, Դավիթ Մինասյանի աշխատանքը քարոզողները վստահեցնում էին, թե այն նորարարական է: «Բայց այնտեղ ոչ մի նորարարական բան չկար: Ես նույնիսկ այնտեղ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ՝ դա ինչ-որ առումով մերկ արքայի էֆեկտն էր: Վատ արվածը նշանակում է նորարակակա՞ն»,- հաստատելու պես հարցրեց արվեստաբանը:

Հ.Գ. Քանդակագործ Դավիթ Մինասյանի ավելի վաղ ստեղծված գործերից են, օրինակ, Երեւանում «Տղամարդիկ» արձանախումբը, «Ուշացած լուսանկար» արձանախումբը՝ նվիրված երեք դուդուկահարներին, այդ թվում Ջիվան Գասպարյանին, Ստեփանավանում՝ Սոս Սարգսյանի արձանը եւ այլն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:

Տպել
3676 դիտում

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր