ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում. Hürriyet

03/02/2018 schedule13:15

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում, գրում է ermenihaber.am-ը։

Չամլըբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև որոշակի քայլ չանի, Թուրքիան չի դադարեցնի Աֆրինի գործողությունը։ Բայց, մյուս կողմից, ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կորցնել YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր») խմբավորման համագործակցությունը, որոնք Սիրիայում պատերազմ ապահովող գլխավոր ուժերն են։ «Այդ պատճառով առայժմ ԱՄՆ-ը միայն փորձում է կանխել Սիրիայում թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը», -գրում է թերթը։

Պենտագոնում և ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ թուրքական ուժերն Աֆրինում կմնան առնվազն մինչև ամառ, երբ լրանում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի երկրորդ տարին։ «ԱՄՆ կոնգրեսը այս պահին իր պատմության մեջ ամենահակաթուրքական փուլն է վերապրում։ Այն փոքրաթիվ քաղաքական գործիչները, ովքեր դեռ որոշ չափով թուրքամետ են, իրավիճակն այսպես են նկարագրում․ «Թուրքիայի նկատմամբ ալերգիան այնքան բարձր մակարդակի է հասել, որ եթե հիմա հայկական օրինագիծը օրակարգ բերվի, ոչ ոք չի կարողանա կասեցնել, ձայների մեծամասնությամբ կընդունվի»,-գրում է Չամլըբելին։

Կոնգրեսում կարծում են, որ Թրամփի կառավարությունը պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի նաև S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնության և Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ազատազրկման պատճառով։ Բայց եթե ռազմարդյունաբերության ոլորտում պատժամիջոցները դեռևս չեն հստակեցվում և անորոշ ժամանակով հետաձգվում են, ապա իրավական ոլորտում դրանք ավելի վաղ կարող են գործի դրվել։

Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ կարող է պատժամիջոցներ սահմանել 2012թ․ ընդունված «Մանգիտսկու օրենքի» շրջանակներում։ 2009թ․ մոսկովյան մի բանտում մահացած փաստաբան Մանգիտսկու անվան հետ կապված այս օրենքը ենթադրում է, որ մարդու իրավունքները ոտնահարած օտարերկրյա կառավարության անդամներն ու պետական պաշտոնյանների ամերիկյան կալվածքները կսառեցվեն և կարգելվի նրանց մուտքն ԱՄՆ։

Կոնգրեսը մասնավորապես պատրաստվում է կազմել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր մեղավոր են Թուրքիայում ամերիկացի քահանա Անդրեյ Բրունսոնի կալանավորման համար։ Ցանկը կուղարկվի ԱՄՆ պետքարտուղարություն, որից հետո կհրապարակվի։

Տպել
2113 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)