Մոսկվան Ցխենվալի ձեռքերով արգելափակում է Լարսի այլընտրանքը. ԻՔՄ

Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ: Այս մասին գրված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի հրապարակած հոդվածում:

Նախապատմությունը

Ռուսաստանն ու Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո՝ 2011 թվականին, ստորագրել են մաքսային մոնիտորինգի համաձայնագիր, որը պետք է թույլ տա Վրաստանի եւ նրանից փաստացի անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ առեւտրային շրջանառություն իրականացնել: Ըստ այդ պայմանագրի՝ Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջեւ մաքսային ծառայություն պետք է իրականացնի շվեյցարական մասնավոր կազմակերպությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրի քաղաքական կողմերից եւ անջատված շրջանների կարգավիճակի հարցի քննարկումից:

Ռուս-վրացական բանակցությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում Պրահայում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով, կարեւորագույն նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանց հաջողության պարագայում Հայաստանը տեսական հնարավորություն կստանա օգտվել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներից: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն անցնում է տխրահռչակ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհով, որը պարբերաբար փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով: Հարցի կարեւորությունը վերջին շրջանում բարձրացրել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հանձնարարել էր կառավարությանը գտնել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներ:

Իրավիճակը, սակայն փոքր-ինչ փոխվել էր անցած տարվա դեկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ վրացական կողմն արդեն պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ: Ըստ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ պայմանագիրը Հայաստանին ու Թուրքիային թույլ կտա ֆորսմաժորային իրավիճակներում, երբ Լարսի ճանապարհը փակ լինի, օգտվել Հարավային Օսիայով անցնող այլընտրանքային միջանցքից:

Միաժամանակ դրական ազդակներ կային նաեւ ռուսական կողմից: Այսպես, այս տարվա փետրվարի 1-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, խոսելով 2011 թվականի համաձայնագրի իրականացման մասին, նշել էր, որ ռուսական կողմն ավարտում է ընթացակարգերը, ինչից հետո այդ մասին կզեկուցվի ՌԴ կառավարությանը, որն էլ պայմանագիր կկնքի շվեյցարական ընկերության հետ:

Նոր խնդիրը

Այս իրավիճակում, սակայն բավական անսպասելի ու Հայաստանի համար ոչ բարենպաստ հայտարարությամբ է հանդես գալիս հարավ-օսական կողմը: Չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը, մասնավորապես, հայտարարում է, որ Հարավային Օսիան չի մասնակցել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմանի բանակցություններին, ուստի ոչ մի պարտավորվածություն չի կրում երկու երկրների միջեւ տրանսպորտային միջանցքի գործարկման համար: Ըստ հարավ-օսական կողմի՝ իրենց առնչվող որեւէ ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ անմիջապես Հարավային Օսիայի իշխանությունների հետ: «Ցանկացած այլ ուղիներ, ներառյալ քաղաքական կամ տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, չունեն հեռանկար այս հարցի կարգավորման համար», - մասնավորապես, ասվում է Ցխենվալի հայտարարության մեջ:

Ստացվում է, որ այս հայտարարությամբ Հարավային Օսիան արգելակում է ռուս-վրացական բանակցային գործընթացը: Բնականաբար, պաշտոնական Թբիլիսին չի կարող զիջումների գնալ ու բանակցել Հարավային Օսիայի հետ՝ որպես անկախ միավորի: Հետեւաբար, եթե հարավ-օսական կողմը շարունակելու է պնդել իր տեսակետը, ապա 2011 թվականի համաձայնագրի իրականացումը ներկա կտրվածքով անիրատեսական է:

Հետաքրքիր է, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ճանաչում է Հարավային Օսիայի անկախությունը, ավելին՝ դե ֆակտո հանդիսանում է այդ պետության հովանավորը, ինչի մասին է վկայում փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած դաշնային օրենքը, որի համաձայն Հարավային Օսիայի զինված ուժերը ներառվում են ՌԴ ԶՈՒ կազմում:

Այս պայմաններում հարց է ծագում, թե արդյո՞ք հարավ-օսական կողմի արձագանքը համաձայնեցված չի եղել Ռուսաստանի հետ, եւ արդյո՞ք այս կերպ Ռուսաստանը ինքը չի խափանում Վրաստանի հետ բանակցային գործընթացը՝ անելով դա Ցխենվալի ձեռքերով: Ամեն դեպքում պարզ է, որ այս իրավիճակում առավել տուժող կողմը մնում է Հայաստանը:

Տպել
2063 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց