Կտրել քրդերի օգնությունը դրսից. Էրդողանը հայտնել է Աֆրինի շրջափակման մտադրության մասին

20/02/2018 schedule17:48

Այսօր՝ փետրվարի 20-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ավելի արագ տեմպով կանցնեն անմիջապես Սիրիայի Աֆրին քաղաքի շրջափակման գործողությանը: Անկարան սրանով նախատեսում է «կտրել քրդերի օգնությունը դրսից» եւ «թույլ չտալ, որ նրանք որեւէ մեկի հետ ներսից առեւտուր անեն»: Հայտնում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը:

«Առաջիկա օրերին շատ ավելի արագ կերպով կանցնենք Աֆրինի կենտրոն քաղաքի շրջափակմանը: Այսպիսով եւ՛ քաղաքին ու շրջանին դրսից եկող օգնության առաջը կառնվի, եւ՛ ահաբեկչական կառույցը չի կարողանա ոչ ոքի հետ առեւտուր անել», – հայտարարել է Թուրքիայի նախագահը, գրում է Ռազմինֆոն:

«Ահաբեկչական կառույց» ասելով էրդողանը ի նկատի ունի Սիրիայի քրդերի զինուժին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG):

Թուրքիայի նախագահի հայտարարությունից կարելի է առանձնացնել երկու հիմնական «ուղերձ».

  • YPG-ն «ոչ ոքի հետ չի կարողանա առեւտուր անել»-ն ակնհայտորեն ուղղված է Սիրիայի իշխանություններին՝ հաշվի առնելով վերջին օրերին պտտվող լուրերը;
  • «Դրսից օգնություն չեն ստանա» արտահայտությունն էլ ակնհայտորեն ուղղված Միացյալ Նահանգների դեմ, քանի որ ԱՄՆ-ն Սիրիայում համագործակցում է քրդական այդ ուժերի հետ:

Այժմ փորձենք անդրադառնալ երկու ուղերձների համատեքստին:

Փետրվարի 18-ին Սիրիայի քդրերի հիմնական ուժի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» ներկայացուցիչը հայտնել էր, որ սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են հասել, եւ սիրիական ուժեր կմտնեն Աֆրին՝ թուրքերի հետ համատեղ պայքարելու համար: Փետրվարի 19-ին էլ սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնեց, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» մտնում են Աֆրին:

Թուրքիայի նախագահը եւ արտգործնախարարը այս տեղեկության հայտնվելուց հետո հայտարարել էր, որ «իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել»: Արդեն փետրվարի 20-ին էլ Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել էր, որ այս տեղեկությունը «քարոզչություն է», սակայն չի բացառվում, որ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն կա:

Միացյալ Նահանգների մասով, ըստ էության, որեւէ նորություն չկա: Այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական նշված ուժերին, արդեն իսկ առնվազն 2-3 տարի է, ինչ հայտնի է: ԱՄՆ անմիջական միջամտությամբ Սիրիայում ստեղծվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որի մեջ մտնում են արաբական ուժեր, սակայն հիմնական ուժը հենց նշված քրդերն են: Թուրքիան պարբերաբար քննադատում է ԱՄՆ այս քաղաքականությունը, ինչը շարունակում է լարված պահել նատօական երկու դաշնակիցների հարաբերությունները:

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Սիրիայի քրդերը՝ ԱՄՆ տրամադրած զինտեխնիկայով

Հավելենք, որ Թուրքիան Աֆրինի գործողությունը սկսել է հունվարի 20-ից: Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին մեծ թվով կուորստներ է կրել, այդ թվում՝ տեխնիկայի: Բացի այդ, Թուրքիայի կողմից հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են Թուրքիայի հովանավորյալ զինյալներ, որոնց կորուստների մասին չի հայտարարվում:

Թուրքիայի նախագահը եւս նշել է, որ գործողությունը «կարող է թվալ դանդաղ է առաջ գնում», սակայն դա փորձել է բացատրել նրանով, որ «իրենք չեն մտել ամեն բան քանդելու», «դաշտում գործողությունների պլանավորումը ժամանակ է խլում»: Այսպիսով, թեեւ Էրդողանը հայտարարում է, որ «մոտ օրերս» կանցնեն Աֆրին քաղաքի շրջափակմանը, սակայն թուրքական զորքերը դեռեւս բավականին հեռու են Աֆրինի կենտրոնից ու բարդ է ասել, թե ինչքան ժամանակում տեսականորեն նման առաջխաղացում կարող են գրանցել թուրքական ուժերը:

Տպել
1650 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել