Իսրայելական ընկերությունը Գյումրիում ազատ առեւտրի գոտի կստեղծի եւ դուրս կգա ԵԱՏՄ շուկա

21/02/2018 schedule15:28

Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ այսօր կնքված փոխըմբռնման հուշագրով ընկերությանը հանձնվեց 330 հա հողատարածք՝ Գյումրու Մարմաշենի խճուղու աջ ու ձախ հատվածները: Այն բաժանված է լինելու 4 մասի, որոնց վրա կառուցվելիք շինություններում աշխատանքներ են ծավալելու ոչ միայն իսրայելական, այլեւ համաշխարհային հայտնի ընկերությունները:

«Այս տարածաշրջանում նախագիծն  ընտրված է այն մտքով, որ պետք է ծառայի Եվրասիական միության շուկային, ոչ թե Հայաստանի, կամ Գյումրիի: Եվ այն ընկերությունները, որոնք գալու են այստեղ աշխատելու, իրենց շուկան լինելու է ամբողջ Եվրասիական միությունը»,- նշեց նախագծի հեղինակ, Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորը:

Գյումրին ծրագրի հիմքում է, քանի որ այստեղ կա օդանավակայան, նաեւ հանգիստ քաղաք է: Սրանք կարեւոր նախապայմաններ են լոգիստիկ կենտրոնի հիմնման համար: Գյումրին նախագծից իր օգուտը կունենա աշխատատեղերի մասով: Միլիոնավոր դոլարների ներդրմամբ իրականացվող ծրագրով թե ինչքան աշխատատեղ կբացվի, դեռ հստակ չէ, մի քանի հազարի մասին է խոսքը: Սկզբի համար Գյումրի կգան եւ տեղում կաշխատեն ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցները, նրանք նաեւ տեղում կիրականացնեն վերապատրաստումներ, որպեսզի գյումրեցի աշխատակիցները եւս կարողանան  գործի անցնել:

Ընկերությունները եւ իրենց պատրաստի ապրանքը կբերեն Գյումրի, կփաթեթավորեն, այնուհետ օդային ճանապարհով կարտահանեն, որոշ մասը նաեւ տեղում կարտադրեն:

«Մենք պետք է Գյումրիում ինչ-որ բան արտադրենք, որպեսզի կարողանանք օգտվել հարկային արտոնություններից: Ծրագրի նպատակն է ստեղծել ազատ առեւտրի գոտի հիմնականում լոգիստիկ գործառույթ իրականացնող ընկերությունների համար, խոշոր ցանցային ընկերությունների համար, որոնք գալիս են էլեկտրոնային առեւտրի ոլորտից, նաեւ ընկերություններ կգան, որոնք զբաղվում են դեղերի փաթեթավորմամբ կամ կենցաղային ու էլեկտրոնային սարքավորումների հավաքմամբ, դրանք խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք ունեն իրենց մասնաճյուղերն աշխարհի տարբեր երկրներում: Գյումրին ընտրված  է Հայաստանում որպես կենտրոն Եվրասիական շուկան սպասարկելու համար եւ այն  ընկերությունները, որոնք գալիս են Գյումրի, աշխատելու են Եվրասիական շուկայի վրա»,- ասաց Ցվի Կան-Տորը:

Իսրայելական ընկերությունը տարածքի ընտրությունը քաղաքապետարանի հայեցողությանը չի թողել: 2017-ի հոկտեմբերին, երբ հանդիպել են քաղաքապետի հետ, հստակ Մարմաշենի խճուղու աջ եւ ձախ կողմերն են ուզել: Հուշագրի ստորագրումից հետո, վաղվանից կողմերն անցնելու են փոխադարձ պարտավորությունների կատարմանը: Քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու Շիրակ օդանավակայանից  դեպի Մարմաշենի խճուղի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը, «Լոջիստիք էֆ թի զի»-ն՝ ընկերությունների հետ պայմանագրերի հստակեցմանը: Կառավարությունը Գյումրի-Իսրայել այս  համագործակցության պայմանագիրը կստորագրի 3 ամսից:

Տպել
4243 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց