Երևան
16 °C
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից տարբեր ճանապարհներով Դեբեդ գետ թափվող պոչանքների խնդրին բազմիցս ենք անդրադարձել: Գրել ենք, որ պոչանքները գետն են թափվում քաղաքով անցնող հեղեղատարներով, պոչամբարից գետ բերված խողովակաշարով ու բազմաթիվ փոքր ու մեծ գետակներով ու առուներով:
Ամիսներ առաջ դատախազությունն անգամ սկսեց նյութեր նախապատրաստել, փորձաքննություններ նշանակվեցին: Ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնեցին բնապահպանության պետական տեսչության աշխատակիցները, ջրից փորձանմուշներ վերցրեցին, կրկին հետազոտության ուղարկեցին: Ավելի ուշ պարզվեց՝ ջրի մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել:
Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ ջրի մեջ իսկապես հայտնաբերվել են ծանր մետաղներ: Մամուլի խոսնակը խոստացել էր լաբորատոր հետազոտությունների պատասխաններն ու մասնագիտական եզրակացությունը ուղարկել նաեւ մեզ, որին արդեն ավելի քան 10 օր է՝ սպասում ենք: Վրույր Պեպանյանը դեռ այն ժամանակ վստահեցնում էր՝ «Ահազանգը ստանալուց հետո գործարանին հանձնարարվել է պոչանքներ չթափել գետ, միայն՝ պարզաջրեր»,-ասել էր նա:
Թե ինչ պարզվեց դատախազության ուսումնասիրություններով՝ այդպես էլ անհայտ մնաց: Մեզ հասած տեղեկություններով՝ դատախազությունը խնդրի հետ կապված ու ԱԺ պատգամավոր Գեւորգ Գեորգիսյանի հայտարարություններով հանձնարարել է զբաղվել նաեւ Թումանյանի ոստիկանությանը:
Տպավորություն է, թե բոլոր կառույցները զբաղվում են խնդրով՝ բնապահպանության նախարարություն, պատգամավորներ, իրավապահ համակարգ: Տեսչությունն ու իրավապահ մարմինները պետք է ոչ միայն պարզեին բնությանը հասցված վնասի չափն ու պատժեին մեղավորներին, այլ նաեւ կոնկրետ քայլեր ձեռնարկեին՝ բնապահպանական աղետի շարունակելիությունը կանխելու նպատակով:
Վերջինս փաստացի չի արվում արդեն ամիսներ շարունակ:
Armtimes.com-ը օրեր առաջ կրկին եղավ բոլոր այն վայրերում, որտեղից դեռ ամիսներ առաջ սկսվել էր պոչանքների ու տեսչության աշխատակցի նշած «պարզաջրերի» հոսքը Դեբետ: Եւ ի՞նչ՝ պոչանքներն ու «պարզաջրերը» շարունակում են լցվել Դեբետ, ու եթե ամիսներ առաջ գետ թափվող պոչանքի կամ «պարզաջրերի» գույնը միայն մոխրագույն էր, այսօր արդեն «պարզաջուր»-ը նաեւ դեղին գույն է ստացել, որը ծանր մետաղների մասին է փաստում:
Մեկ հանգամանք եւս՝ Ախթալա քաղաքում լեռնահարստացուցիչ կոմբինատը նոր «ճանապարհ է ստեղծել». Պոչանքները գետ են թափվում բնակարանների, մեղվափեթակների կողքով՝ սարից դեպի գետ ճանապարհով՝ քաղաքի հենց կենտրոնով:
Ու սա այն դեպքում, երբ վերը նշված կառույցները շարունակում են հայտարարել, թե զբաղվում են խնդրով, մինչդեռ ինչպես ախթալեցիներն էին նշում՝ կոմբինատի ղեկավարությունը իր սեւ գործը շարունակելու է անել՝ «փակելով բոլորի բերանները»: Իրականությունը դրան է տանում:
Չպետք է մոռանալ նաեւ, որ հասարակությունը իրավունք ունի օր առաջ իմանալ, թե ինչով է ոռոգել ու ոռոգում իր այգիները, ինչ թունավոր նյութեր կան գետի աղտոտված ջրերի մեջ, ու ինչ է սպասվում իրենց առողջությանը, մինչդեռ եթե ոչ ամիսներ, ապա շաբաթներ շարունակ բնապահպանական տեսչությունը դեռ զբաղված է արդյունքները «ամփոփելով», չշտապելով հասարակությանը տեղեկացնել է հետազոտությունների արդյունքների ու հնարավոր վտանգների մասին:
Հ.Գ
Armtimes.com-ը Վրույր Պեպանյանից այսօր հետաքրքրվեց ոչ միայն արդյունքների, այլ նաեւ՝ շարունակվող վիճակի մասին: Մամուլի խոսնակն առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր՝ մեր ձեռքի տակ եղած փաստերի հետ միասին:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ