Բացահայտվել է տաքսու վարորդի վրա կատարված ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

2018 թվականի փետրվարի 15-ին 43-ամյա տղամարդուց ահազանգ էր ստացվել, որ իր կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել են գումար եւ իր բջջային հեռախոսները։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ավազակային հարձակումը բացահայտելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը` Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղեւորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում մի ուղեւոր նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան եւ պատվիրել ուղեւորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: Ուղեւորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երեւան-Սեւան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղեւորը: Փաստական տվյալների համաձայն՝ տվյալ անձը Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների տարածքում կանգնեցրել է մեքենան եւ արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը եւ երկու բջջային հեռախոս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ուղեւորի ինքնությունը, ով 40-ամյա տղամարդ է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Վերջինս հայտնաբերվել է եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեղադրյալը հարցաքննվել է։ Վերջինիս ցուցմունքների համաձայն՝ վարորդի սուրճի մեջ ավելացվել է հոգեմետ դեղահաբ։ Նշանակվել են դատաբժշկական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձի գործողություններից տուժել են նաեւ այլ տաքսու վարորդներ: Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, դիմեն ոստիկանության մոտակա բաժին կամ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1129 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր