Տներ ունենք, որոնց մի մասն արդեն քանդվում է. Շամլուղի ներկայացուցիչ (լուսանկարներ)

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Շամլուղի պղնձի հանքավայրի օգտակար հանածոյի ստորգետնյա եղանակով արդյունահանման նպատակով հանրային լսումներին բնակիչները երեկ չեն մասնակցել: Չնայած նրան, որ հանրային քննարկման վերաբերյալ հայտարարություն նախապես տարածվել է եւ բնակչությունը պատշաճ տեղեկացված է եղել, սակայն լսումներին ներկա են եղել միայն կոմբինատի ղեկավարությունը, Ախթալայի քաղաքապետը, ավագանու մի քանի անդամներ, վարչական ներկայացուցիչներ ու 2 բնակիչ:

Ներկայացված նախագծի համաձայն՝ ընկերությունը ցանկանում է անցնել փակ գործունեության՝ արդյունահանումն իրականացնելով ստորգետնյա եղանակով: Ընկերության ղեկավարության վստահեցմամբ, այս ամենը կբերի շուրջ 150 աշխատատեղի ավելացման:

Չնայած նրան, որ ներկաները կողմ արտահայտվեցին նախագծին, Ախթալայի քաղաքապետը նշեց, որ բացի աշխատատեղեր ավելացնելուց, կոմբինատը համայնքում որեւէ աջակցության ծրագիր չի իրականացնում. «Կոնրետ ճանապարհների առումով մեզ կոնկրետ առաջարկ արեք, թե ոնց ենք անում, որ ձեր խնդիրները լուծվեն, բայց համայնքը դրանից չտուժի: Կամ կոնկրետ նշում արեք, որ էսքան գումարի սահմաններում ճանապարհների բարեկարգում կանեք, ու մենք կսկսենք աշխատել»,- ասաց քաղաքապետը, նշելով, որ ինքը առարկություն չունի, եթե կոմբինատի տնօրինությունը նաեւ համայնքի զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկի:

Սրան ի պատասխան նախագծի բնապահպանական մասի պետ Հովհաննես Նիկողոսյանը նշեց, որ երբ հասնեն այդ քայլերին՝ առանձին քննարկումներ կներկայացնեն:

Շամլուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Աղաբաբյանը հարց բարձրացրեց Շամլուղում փակ հանքի շահագործման հետեւանքով Շահումյան թաղամասի առանձնատներում առաջացած նստվածնքերի մասին. «Տներ ունենք, որոնց մի մասը նստել է, մի մասում էլ ճաքեր են առաջացել ու դաժե քանդվել, շատ տներում արդեն ապրելն է վտանգավոր, ոնց եք անելու էս հարցը»,- նշեց վարչական ներկայացուցիչը, առաջարկելով հաջորդ հանրային քննարկումը կազմակերպել հենց Շամլուղում: Ի վերջո, բոլոր ներկաները կողմ քվեարկեցին նախագծին:

Տպել
1883 դիտում

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը