Սոցիալական ձեռնարկությունից մինչեւ բժշկական կենտրոն․ Կարեն Բոթոյանի այցը Մարտունի

28/02/2018 schedule13:41

Այսօր՝ փետրվարի 28-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել  Մարտունի քաղաք, որտեղ խորհրդակցություն է անցկացրել  համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների հետ։

Ինչպես հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից, Մարտունու քաղաքապետը  մարզպետին ներկայացրել է անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը եւ ընթացիկ տարվա առաջնահերթ անելիքները, առանձնահատուկ շեշտելով այն ուղղությունները, որտեղ ակնկալվում է պետական աջակցություն։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին կատարված աշխատանքների համար, նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է արդյունքներից եւ հավելել, որ այս տարի անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, քանզի լավ կազմված եւ իրատեսական ծրագրի առկայությունը հնարավորություն կտա գտնել ներդնողներ ոչ միայն տեղացի կամ սփյուռքի գործարարների շրջանում, այլեւ միջազգային կազմակերպություններում։

Հանդիպման երկրորդ կանգառը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունում էր, որտեղ ՀԿ-ի նախագահը՝ Անահիտ Գեւորգյանը, մարզպետին ներկայացրել է կազմակերպության 22 տարվա գործունեությունը: ՀԿ-ի նախագահն առանցքային ձեռքբերումներից առանձնացրել է «Իղձ» սոցիալական ձեռնարկության ստեղծումը։ Այն կարի արտարդրության եւ գունավոր տպագրության միջոցով բարելավում է հաշմանադմություն ունեցող անձնանց զբաղվածության խնդիրը։ 2017 թվականից այս ձեռնարկությունը Հայաստանում առաջին անգամ սկսել է լուսանդրադարձիչ հագուստի, աքսեսուարների, արտահագուստի արտադրություն։ Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեռնարկության գործունեությանը։

Այցի վերջին կանգառը Մարտունու բժշկական կենտրոնն էր, որտեղ մարզպետ Կարեն Բոթոյանը ծանոթացել է առկա պայմաններին, շրջել հիվանդասենյակներում։ Բուժանձնակազմի հետ ունեցած զրույցի ընթացքում ի թիվս այլ թեմաների, քննարկվել է նաեւ առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցեր, որտեղ մարզի ղեկավարը հորդորել է շարունակական քայլեր ձեռնարկել անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու եւ  սպասարկման որակն էլ ավելի բարելավելու ուղղությամբ։

Տպել
8413 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց