Թուրքական մամուլը չի համարձակվում ճշմարիտ լուսաբանել Սիրիայի պատերազմը. Economist

Անգլիական «The Economist» շաբաթաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է թուրքական մամուլի կողմից Աֆրինի գործողության լուսաբանմանը:

«Փակել մեդիայի բերանը. Թուրքիայում ոչ ոք չի համարձակվում ճիշտ լուսաբանել Սիրիայի պատերազմը» վերնագրով հոդվածում պարբերականը գրում է, որ Թուրքիայում ստեղծված վախի մթնոլորտը, շարունակվող արտակարգ դրությունը և հեղաշրջման փորձից հետո մոլեգնող ֆանատիկ ազգայնականությունը անհնար են դարձնում Աֆրինի օպերացիայի օբյեկտիվ լուսաբանումը:

Թերթը հիշեցրել է, որ թուրքական բանտերում ավելի քան 100 լրագրող է պահվում անազատության մեջ՝ ավելացնելով, որ Էրդողանը վճռական է տրամադրված այդ վիճակը անփոփոխ պահելու հարցում, քանի որ կալանավորումը իշխանությունների վերջին զենքն է:

Հոդվածում հիշեցվում է, որ Աֆրինում ռազմական գործողությունների սկսվելու ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավաքել է երկրի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ցուցումներ տվել, թե ինչպես պետք է լուսաբանել գործողությունը:

«Ինչպես պատմում է հավաքի մասնակիցներից մեկը, լրագրողներին հորդորել են չմոռանալ ազգային շահի մասին: Բոլորից պահանջել են ընթերցողներին հիշեցնել, որ թուրքական բանակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու վրա: Պահանջվել է նաև լուրերի մեջ հիշեցնել, որ թուրքական զինված ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչությունից բացի պայքարում է նաև քրդական զինված խմբերի դեմ՝ չնայած այն հանգամանքին, որ Աֆրինում ԻՊ-ի զինյալներ չկան»,- հոդվածից մեջբերում է անում Ermenihaber-ը:

Նշվում է, որ բացառությամբ մի քանի լրատվական կազմակերպության՝ ողջ թուրքական մեդիադաշտը հավատարիմ է մնացել կառավարությունից ստացած ցուցումներին:

Հոդվածում նաև մի քանի օրինակ է բերվում թուրքական մամուլի վերջին շաբաթների աշխատանքից.

«Գլխավոր լրատվամիջոցները իրար հետ մրցակցում են Աֆրինի որևէ գյուղի գրավման կամ քուրդ զինյալների սպանության մասին լուրերը առաջինը հայտնելու հարցում:

Լուրերը կառավարության արած հայտարարություններից ու ԶՈւ հրապարակումներից երբեք չեն շեղվում:

Որևէ առաջատար լրատվամիջոց չի փորձել կասկածի տակ դնել այն հանգամանքը, որ Թուրքական բանակը 2 հազարից ավել քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» զինյալ է սպանել՝ առանց վնասելու որևէ խաղաղ բնակչի»:

Թերթը նշում է, որ բացի արդեն նշված պատճառներից թուրքական մեդիադաշտի հեշտ վերահսկելիության համար կա մեկ այլ կարևոր հանգամանք. Թուրքիայի առաջատար մեդիահոլդինգների սեփականատերերը հարուստ գործարարներ են, որոնք ներկայացվածություն ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, շինարարությունը, ծովագնացությունը և այլն:

«Այդ գործարարները ցանկանում են, որ իրենց ընկերությունները շարունակեն շահել տարբեր ոլորտներում պետական պատվերների համար հայտարարվող մրցույթները»,-եզրափակել է թերթը:

Տպել
2448 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց