Մարտի 2-ին Ազգային ժողովում ՀՀ չորրորդ նախագահի ընտրություններից հետո մի շարք քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ պնդում են, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, իսկ ընտրություններից առաջ էլ պնդում էին, որ ԱԺ-ի կողմից ընտրության անցկացումն է հակասահմանադրական:

Վերջիններս լեգիտիմ չլինելու փաստարկ են բերում Սարգսյանի քաղաքացիության հարցը. Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ չի բավարարում Սահմանադրության 124-րդ հոդվածի երկրորդ կետում նշված պահանջներին, այն է՝ ՀՀ նախագահի թեկնածուն վերջին 6 տարում պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի եւ մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Իսկ Արմեն Սարգսյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պահանջին ի պատասխան այդպես էլ որեւէ փաստաթուղթ չներկայացրեց, որը կապացուցեր, որ ինքը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Սա նշանակում է, որ ԱԺ խմբակցություններից առնվազն մեկը Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր ուներ:

Եւ այնուամենայնիվ, այդպես էլ որեւէ մեկի կողմից Արմեն Սարգսյանի ընտրությունը չվիճարկվեց Սահմանադրական դատարանում: Ինչո՞ւ:

ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ իրենք մտադրություն ունեցե՞լ են վերոնշյալ խնդրով դիմել ՍԴ, պատասխանեց, որ նման տարբերակ քննարկվել է խմբակցությունում, սակայն որոշում չի եղել, քանի որ նոր Սահմանադրությամբ օրենքը թույլ չի տալիս, ՍԴ դիմելու ժամկետն արդեն անցել է:

Ո՞ր օրենքի մասին է խոսքը:

Նման հակասությունները լուծելու համար գոյություն ունեն մի քանի օրենքներ: Դրանցից մեկի համաձայն նախագահի ընտրության հետ կապված որեւէ խնդրի դեպքում խմբակցությունները Սահմանադրական դատարան կարող են դիմել նախագահի ընտրության անցկացումից հետո տասը օրվա ընթացքում ՝ ըստ ՀՀ Սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի առաջին կետի, այն է՝ «Հանրապետության նախագահի թեկնածուները եւ Ազգային ժողովի խմբակցությունները Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծման համար Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների կայացման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում»:

Սակայն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ԱԺ խմբակցություններից խլել է վերոնշյալ խնդրով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, քանի որ նոր Սահմանադրությամբ նախագահի ընտրության հետ կապված խնդիրներով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքը գործելու է հենց փոխված Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից, այսինքն՝ ապրիլի իննից: Այս հարցն էլ կարգավորվում է փոխված Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ կետով՝ «Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»:  

Եվ ուրեմն՝ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունները կայացել են մարտի երկուսին: Նախագահի ընտրությունից հետո Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված տասը օրն արդեն անցել է: Սակայն եթե անգամ դեռ անցած էլ չլիներ, եթե որեւէ խմբակցություն ցանկանար դիմել ՍԴ, այնուամենայնիվ դա հնարավոր չէր լինի, որովհետև այս օրենքը դեռ ուժի մեջ չի մտել:

Այստեղ գոյություն ունեն երկու հնարավոր տարբերակներ.

Առաջին՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նոր Սահմանադրության որոշ կետեր ճիշտ չի հաշվարկել, եւ այստեղ զուտ տեխնիկական, մաթեմատիկական հաշվարկների սխալ է:

Երկրորդ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նոր Սահմանադրության մի շարք հոդվածներ շատ ստույգ մտածված «հարմարեցրել» է իշխանությանը:

Առաջին տարբերակը դիտարկելու դեպքում կարող ենք հիշել փաստաբան Վահե Գրիգորյանի առաջ քաշած այն փաստարկը, ըստ որի՝ իրականում, համաձայն Սահմանադրության, ՀՀ չորրորդ նախագահին պետք է ընտրեն քաղաքացիները, եւ ոչ թե Ազգային ժողովը: Այստեղ խնդիրը ուղիղ մաթեմատիկական հաշվարկի մեջ էր. Ազգային ժողովի՝ նախագահ ընտրելու օրը եւ փոխված Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրը իրար չէին համապատասխանում: Վահե Գրիգորյանն, ըստ ամենայնի, չէր սխալվում: Սակայն այստեղ կար մեկ ուրիշ խնդիր. Ընտրական օրենսգիրքը որեւէ սուբյեկտի համապետական ընտրություն անցկացնելու լիազորություն չի տալիս: Առաջացած հաշվարկային ու օրենսգրքի անկատարության ճգնաժամը փորձեցին հարթել Սահմանադրության մի քանի հոդվածների միջոցով:

Իսկ հաշվումների մեջ սխալվելու մյուս դեպքն էլ այն է, որ նախագահի ընտրության հետ կապված խնդիրների մասով ՍԴ դիմելու տասնօրյա ժամկետն անցել է, իսկ այս հոդվածին գործելու ուժ տվող օրենքը ուժի մեջ է մտնելու մոտ մեկ ամսից:

Սակայն սրանց զուգահեռ առկա է «դիտավորյալ» սխալվելու հանգամանքը: Ավելի կոնկրետ ասենք՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օրենքի մեջ եղած մաթեմատիկական հաշվարկի սխալով այնպես է արել, որ Ազգային ժողովի իշխող մեծամասնության առաջադրած ցանկացած թեկնածուի ընտրվելու, աշխատելու համար որեւէ անհարթություն չլինի եւ նրա դեմ որեւէ քայլ ձեռնարկել հնարավոր չլինի:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7591 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին