Փաստաբանների պալատում միջոցառումները Հյուսիսային Կորեան են հիշեցնում. Վահե Գրիգորյան

14/03/2018 schedule11:00

«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանների եւ իրավաբանների միությունների առջեւ ծառացած մարտահրավերները եւ հնարավորությունները» խորագրով համաժողովի շրջանակներում փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանյան փաստաբանության անկախության խնդիրների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Ես ցանկանում եմ ժամանակի խնայողության եւ կարեւորի վրա կենտրոնանալու հրամայականի բերումով անտեսել եւ բաց թողնել այսօրվա միջոցառման կազմակերպական որոշ հարցերի եւ դրանում հատկապես ՓՊ նախագահի անհասկանալի վերաբերմունքի ասպեկտները:

Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման ընթացքում համակազմակերպիչների հրավիրած փորձագետներին հետաքրքիր եւ ուսանելի կարծիքներ մեզ հետ կիսելու համար:

Քանի որ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ սա առաջին միջոցառումն է Երեւանում, որտեղ հայաստանյան փաստաբանության առջեւ ծառացած որոշ խնդիրների քննարկմանը մասնակից են դարձվել, ՓՊ նախագահի խոսքով, ընդդիմադիր փաստաբանները (ես կամ իմ որեւէ կոլեգա չէ, որ մեզ նման որակում ենք տվել), ապա կցանկանայի հայաստանյան փաստաբանության առջեւ ծառացած որոշ խնդիրների վրա հրավիրել ներկաների ուշադրությունը:

Մոտ 30 փաստաբաններ արդեն իսկ դիմել են Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միությունների խորհրդին (ԵՓԻՄԽ/CCBE)՝ բարձրաձայնելով մի խումբ լրջագույն խնդիրների մասին, ակնկալելով այդ եւ մի շարք այլ միջազգային մարմինների դիրքորոշումը դրանց լուծման կապակցությամբ:

Մենք մասնավորապես այն դիրքորոշումն ունենք, որ ՀՀ ՓՊ նախագահը եւ խորհուրդը փաստաբանների մասնագիտական ինքնակառավարման այս ինստիտուտը փաստացի վերածել են Հայաստանի քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանի մասնագիտության նկատմամբ Սահմանադրության եւ մասնագիտությունը կարգավորող ազգային եւ միջազգային ստանդարտներին հակառակ վերահսկողություն սահմանելու նպատակով գործիքի:

Այս գործընթացը երեւելի է դարձել դեռեւս 2014թ. եւ հետեւողականորեն ու նպատակաուղղված քաղաքականության միջոցով այն՝ Ադրբեջանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մասնակի կամ ամբողջական նմանությամբ իրականացվում է առայսօր:

ՓՊ նախագահի եւ խորհրդի միջոցով իրականացվող քաղաքական իշխանության նման քաղաքականությունը պատճառ էր հանդիսացել, որպեսզի դեռեւս 2015թ. շուրջ 30 փաստաբաններ բողոքով հանդես գային ՓՊ նախագահի եւ վարչակազմի գործողությունների դեմ՝ պահանջելով դադարեցնել փաստաբանների նկատմամբ ՓՊ նախագահի ղեկավարությամբ եւ աջակցությամբ վարվող՝ մեր մասնագիտությանն անհարիր անպարկեշտ գործելաոճը, որն ի վերջո հղի է մասնագիտական հեղինակության նկատմամբ անդառնալի վնասով: Որեւէ քայլ չէր ձեռնարկվել եւ որեւէ անձ, ըստ էության պատասխանատվության չէր ենթարկվել նման գործելաոճի համար:

2016թ. նույն ցուցակով ընտրված ՀՀ ՓՊ խորհրդի կազմն առավել եւս ամրապնդել է կառավարության ձեռքին «անհնազանդ» փաստաբանների նկատմամբ ՓՊ-ն որպես գործիք օգտագործելու պրակտիկան: Այս կապակցությամբ, փաստաբաններին «լռեցնելու» նպատակով կիրառվող հիմնական «արդյունավետ» միջոց որպես մշտապես օգտագործվել է նրանց դեմ կարգապահական վարույթներ հարուցելը եւ դրանք ընթացակարգային նվազագույն երաշխիքների խախտումներով իրականացնելը:

Կարգապահական վարույթների իրականացումը հիմնականում կառավարության համար զգայուն քրեական գործերով փաստաբանների կամ ՀՀ ՓՊ ընդդիմախոսների դեմ իրականացվում է որպես կանոն եւ գերակշռաբար հետեւյալ ընթացակարգային նվազագույն իրավունքների խախտումներով.

  • Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհուրդը հետեւողականորեն անտեսում է իր՝ որպես կարգապահական գործերով դատարանի անկախության եւ անաչառության չափանիշը: ՓՊ խորհրդի կազմում գործերի քննությանը մասնակցում են ՓՊ նախագահից, ինչպես նաեւ այլ պետական կազմակերպություններից վարչական կամ աշխատանքային կախման մեջ գտնվող կամ հենց պատասխանող փաստաբանի դեմ բողոքը պատրաստելուն մասնակից ՓՊ խորհրդի անդամները. 
  • Կարգապահական վարույթներ հարուցելիս ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է կիրառել որեւէ իրավական չափորոշիչ: Քաղաքական իշխանության կամ հենց ՓՊ նախագահին կամ խորհրդին ընդդիմադիր ցանկացած փաստաբանի դեմ ցանկացած բողոք բավարար է ՓՊ նախագահի համար կարգապահական վարույթ հարուցելու համար. 
  • ՓՊ նախագահը շարունակաբար հրաժարվում է տրամադրել կարգապահական վարույթ հարուցելու կամ դրանց հարուցումը մերժելու մասին իր կայացրած որոշումները՝ դրանցում կիրառված չափորոշիչները հստակեցնելու եւ որոշակիացնելու համար վերլուծություն կատարելու նպատակով: Մեր կարծիքով, այդ որոշումների չտրամադրման հիմնական պատճառն այն է, որ դրանց վիճակագրությունն ու դրանցում կիրառված չափորոշիչների ուսումնասիրությունը ցույց է տալու, որ կարգապահական վարույթները խտրականորեն հարուցվում են հիմնականում քաղաքական հետաքրքրության գործերով կամ «ընդդիմադիր» փաստաբանների նկատմամբ, մինչդեռ ՓՊ նախագահի եւ նրա աջակիցների դեմ ներկայացված բողոքներով որեւէ վարույթ չի հարուցվում: Կամ այդպիսիք հարուցվում են որպես եզակի օրինակներ՝ հենց այսպիսի քննարկումների ժամանակ դրոշակ դարձնելու համար, որպեսզի ցույց տրվի . 
  • Փաստաբանների դեմ բողոքներ կազմելուն եւ ներկայացնելուն անմիջականորեն մասնակից են լինում ՓՊ նախագահը եւ խորհրդի անդամները, ինչը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում բացահայտել, իսկ բոլոր այն դեպքերում, երբ բացահայտվում է, որեւէ պատասխանատվության նշված անդամների նկատմամբ չի հանգեցնում. 
  • Կարգապահական գործերի վարույթներով նիստերը որոշ դեպքերում տեղի են ունենում փաստաբանների վարքին անվայել եւ էթիկայի հետ անհամատեղելի պայմաններում՝ ՓՊ խորհրդի որոշ անդամների անհավասարակշիռ եւ անընդունելի պահվածքի զուգորդմամբ. 
  • Կարգապահական վարույթների իրականացման ընթացքում կարեւորություն չի տրվում փաստաբան-վստահորդ հարաբերությունների գաղտնիության պահպանմանը, իսկ շատ դեպքերում դրան միջամտելու եւ նրանց հարաբերությունների պաշտպանությունը խախտելու նպատակով գործողություններ կատարվում են հենց ՓՊ նախագահի կամ խորհրդի անդամների կողմից. 
  • Առայսօր ոչ ՓՊ խորհուրդը, ոչ էլ ՓՊ նախագահը չի հրապարակել կարգապահական վարույթներ հարուցելու չափորոշիչների եւ սկզբունքների վերաբերյալ պարզաբանումներ: Հաշվի առնելով, որ դրա հետ մեկտեղ այդ վարույթների հարուցման եւ դրանց մերժման որոշումներն էլ ՓՊ-ն հրաժարվում է տալ, ապա արհեստականորեն իրավական անորոշություն ստեղծելով ՓՊ նախագահը եւ խորհուրդն ակնհայտ կամայական մեկնաբանություններով են կիրառում փաստաբանների վարքագծի կանոնագրքի կանոնները, ինչն առավել ընդգծվածությամբ դրսեւորվում է հենց քաղաքական դատավարություններում պաշտպանների եւ «ընդդիմադիր» փաստաբանների դեմ գործերով. 
  • Կարգապահական գործեր քննող ՓՊ խորհրդի որոշ անդամներ նվազագույն գիտելիքների անգամ չեն տիրապետում այն ոլորտում, որի կապակցությամբ քննում են կարգապահական գործեր (չնշած նույնիսկ փորձի իսպառ բացակայությունը): Ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ ձեւավորվող կարծիքն այնպիսին է, որ որոշումն արդեն կայացված է, իսկ կարգապահական վարույթը սոսկ ձեւականություն է դրա լեգիտիմությունն ապահովելու համար. 
  • Կարգապահական գործերի քննության ընթացքում երբեւէ չի պահպանվում դատական կազմի կայունության սկզբունքը: Պատասխանող փաստաբանները երբեք չեն ծանուցվում, թե ով է մասնակցելու իր գործով կարգապահական վարույթին: 

Բացի կարգապահական վարույթների հարուցման միջոցով զգայուն քաղաքական դատավարությունների գործերով փաստաբանների նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց (ինչը չափազանց ծանր բեռ է յուրաքանչյուր փաստաբանի համար իր զբաղվածության հետ մեկտեղ (օրինակ, փաստաբաններից մեկի նկատմամբ հարուցված վարույթներն այս պահին երկու տասնյակից ավելի են), դրանք նաեւ, ինչպես մասամբ նշվեց վերեւում, ՓՊ նախագահի եւ կառավարության հովանավորությամբ իր վերահսկողության տակ գտնվող ՓՊ աշխատակիցների կողմից իրականացվում են նաեւ այլ, երբեմն ավելի վտանգավոր ձեւերով:

Մասնավորապես, ֆիզիկական բռնության գործադրումը կամ դրա սպառնալիքը սկսել է ճնշման գործիք դառնալ փաստաբանների նկատմամբ: Նույնիսկ նման ակնհայտ բռնությունների զոհ դարձած փաստաբանների կողմից իրավապահ մարմիններին դիմելուց հետո, ՓՊ նախագահը եւ վարչակազմի մեծ մասն իրենց աջակցությունն են ապահովում հրապարակայնորեն փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ: Ավելին, կոնկրետ այդ միջադեպով, փաստաբանի գրասենյակի վրա հարձակումն իրականացվել է փաստաբանների դպրոցի տնօրենի, ՓՊ նախագահի խորհրդականի եւ ՓՊ այլ աշխատակցի կողմից: Նրանք բոլորը շարունակել են պաշտոնավարել եւ առայսօր պաշտոնավարում են իրենց պաշտոններում, ինչը հրապարակայնորեն նրանց գործունեությունը խրախուսելու քայլ է ՓՊ նախագահի կողմից: Նման հարձակումներից հետո ոչ միայն հարձակման ենթարկված փաստաբաններն ի վիճակի չեն լինում պաշտպանել իրենց իրավունքները քրեական արդարադատության միջոցով, այլ հենց իրենք են հավասարապես մեղադրվում՝ դրանով նրանց վրա իշխանությունների կողմից ճնշում գործադրելով, որպեսզի հրաժարվեն իրենց բողոքներից.

Փաստաբաններին հրապարակային վիրավորելու եւ նրանց դեմ արշավներ իրականացնելու գործելաոճը նույնպես շարունակում է մնալ փաստաբանների պալատի զինանոցում, որին ՓՊ նախագահը դիմում է շատ անգամ ՓՊ աշխատակազմում աշխատանքի ընդունած իր ազգականների միջոցով փաստաբանների հասցեին վիրավորանք հասցնելու ձեւով:

Առանձնահատուկ կարեւորության հարց է այն, որ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթների ընթացքում փաստաբանի վարքագծի կարգավորման վերաբերյալ միջազգային եւ ներպետական ստանդարտների բացարձակ անտեսումը ՓՊ կողմից պրակտիկա դառնալուց հետո, այն նմանապես կիրառվում է նաեւ դատարանների կողմից: Մենք համոզված ենք, որ այս հարցում իշխանությունները դատարաններին ունեն տրված հստակ հանձնարարականներ՝ ՓՊ խորհրդի կողմից «անցանկալի» փաստաբանների դեմ կայացված որոշումները անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Այս ամենը փաստված է կոնկրետ գործերով եւ այդ գործերով կայացված որոշումներով: Ամբողջական ուսումնասիրությունը կատարելուն եւ ավարտելուն ամենագործուն կերպով խոչընդոտում է ՓՊ-ն՝ թաքցնելով հանրային կարեւորություն ներկայացնող տեղեկատվությունը:

Այս ամենն ասելով, ես նկատի չունեմ, որ այս ամենն ամբողջությամբ կազմակերպվում կամ իրականացվում է փաստաբանների պալատի նախագահի կամ խորհրդի որոշ անդամների որոշմամբ: Ես առհասարակ հեռու եմ այն մտքից, որ ՓՊ բարձրաստիճան պաշտոնյաները նման քաղաքականության ընտրության հայեցողությամբ են օժտված: Սա ամենայն հավանականությամբ արդեն իսկ գործադիր իշխանության նախորոշած քաղաքականության շրջանակներում նրանց հայեցողության նեղ լուսանցքի դրսեւորումն է: Այլ խոսքով՝ իրենք չեն կայացնում այդ որոշումները: Միակ որոշումը, որ նրանք կայացրել են, գործադիր իշխանության, քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանության վերահսկման գործիք դառնալու որոշումն է: Մնացյալն արդեն տոտալիտարիզմի զարգացման բնական օրինաչափությունների շրջանակում տեղի ունեցող գործընթացներ են՝ կանխատեսելի հետեւանքներով:

Ցանկացած վիճակագրություն ՓՊ գործունեության հետ կապված Հյուսիսային Կորեան հիշեցնող պատկերներ է ստեղծում:

Այս եւ որոշ այլ խնդիրների կարեւորությունը բարձրաձայնված է եղել նաեւ մեր օտարերկրյա կոլեգաների կողմից դեռեւս Civic Solidarity Platform (CSP)-ի կազմում մտնող մոտ 20 պետություններից 39 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք իրենց հայտարարության մեջ հատկապես շեշտադրել էին փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ՓՊ գործելաոճի կապակցությամբ իրենց մտահոգությունը:

Այս խնդիրներն իրական վտանգի տակ են դրել փաստաբանի մասնագիտությունը Հայաստանում եւ դրանց լուծումը միջազգային եւ ազգային մակարդակում օրվա հրամայականն է:

Միջազգային մակարդակով հայաստանյան, ինչպես նաեւ տարածաշրջանային մասշտաբով այս խնդիրների լուծման ճանապարհը մեր պատկերացմամբ փաստաբանական մասնագիտության մասին եվրոպական կոնվենցիայի ընդունման աշխատանքներին ակտիվ մասնակցության միջոցով այդ հրաշալի եւ մի փոքր ուշացված գաղափարը կյանքի կոչելն է:

Մենք այս կապակցությամբ ողջունում ենք ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի կոմիտեի եւ CCBE-ի ջանքերը այս կոնվենցիայի գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Այս կապակցությամբ զեկուցողը հատուկ ուշադրության էր արժանացրել Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ռուսաստանում փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների եւ բռնությունների մթնոլորտը:

Հայաստանում փաստաբանական մասնագիտության հետ կապված իրավիճակի խնդիրները, որոնք հավաքվել եւ ներկայացվել էին համապատասխան զեկուցողին CCBE-ի կողմից, նույնպես հիմք են հանդիսացել նման գաղափարի առաջարկի համար:

Եվ մենք կարծում ենք, որ այս կոնվենցիայի մշակման եւ կյանքի կոչման նպատակների համար Հայաստանի փաստաբանների պալատում տիրող իրավիճակի մանրամասն քննության եւ ուսումնասիրության նպատակը պետք է լինի այն իրողության ճանաչումը, որ փաստաբանական մասնագիտության եւ փաստաբանի մասնագիտական ազատությունների նկատմամբ ապօրինի միջամտությունները եւ հետապնդումները դատապարտելի պետք է լինեն եւ կոնվենցիայով ամրագրվեն ոչ միայն պետական իշխանության մարմինների կողմից նման հետապնդումների եւ միջամտությունների կանխման, այլեւ հենց եւ հավասարապես նաեւ այսպես կոչված ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից միջամտության դեպքում:

Այս վերջին դեպքում, այսինքն՝ ինքնակարգավորվող մարմինների միջամտության դեպքում հայաստանյան փորձը դասական, ես կասեի այն դասագրքային տարբերակն է, որտեղ ակնհայտորեն երեւում է, որ նման մարմինների միջամտությունը մասնագիտության համար կարող է լինել մի կողմից եւ ավելի վտանգավոր մասնագիտության անկախության եւ ազատության համար, իսկ մյուս կողմից ավելի նախընտրելի տոտալիտար կամ նման հակում ունեցող պետություններում, քանի որ առաջին հայացքից պետությունը իբր չի միջամտում մասնագիտական ազատություններին, մինչդեռ պետական իշխանությունը դա անում է հենց ինքնակարգավորվող կազմակերպության միջոցով՝ իր համար հենց այդ արդարացման ապահովման նպատակով:

Եվս մեկ ասպեկտ, որի վրա կցանկանայի հրավիրել մեր հյուրերի եւ համակազմակերպիչների ուշադրությունը եւ այսքանով սահմանափակվել։

Փաստաբանների պալատը հիմնադրելիս մենք միամտաբար կարծում էինք, որ միասնական կազմակերպությունը կամ կազմակերպության մենաշնորհը անառարկելիորեն նպաստելու է փաստաբանության ներուժի համախմբմամբ մասնագիտության անկախության եւ ազատության պաշտպանությանը: Պետք է խոստովանեմ, որ մենք շատ միամիտ էինք մեր այս մտադրության մեջ՝ հնարավոր համարելով, որ տոտալիտար հակումներ ունեցող պետությունում դեռեւս 2005թ., իսկ այսօր արդեն գրեթե հաստատված մակարդակով ավտորիտար պետությունում, հնարավոր էր մեկ առանձին վերցրած կազմակերպությունում հույս ունենալ, թե մարդկանց ժողովրդավարական ինստինկտները, սնուցված մեր մասնագիտության ազատության ոգով կարող են պահպանել մասնագիտության ազատությունը ժողովրդավարական սկզբունքների շրջանակում: Ցավով պետք է խոստովանենք, որ փաստաբանական կազմակերպության մենաշնորհը ջատագովելով եւ ամենայն հնարավորությամբ դրա իրագործմանը նպաստելով մենք ավտորիտար իշխանության ձեռքին մեզ՝ ամենաազատ մասնագիտության կրողներիս դրեցինք անելանելի ծուղակի մեջ: Այդ մոնոպոլ կազմակերպությանը տալով այնպիսի հզոր իշխանական լծակներ, ինչպիսին էթիկայի հարցերի կարգավորումը, փաստաբանների կրթությունը եւ լիցենզավորումն են՝ մենք հանգեցինք մի իրավիճակի, երբ օրվա քաղաքական իշխանությանը բավական էր իր գրպանը դնել այդ կազմակերպության ղեկավարությանը, որպեսզի հզոր վերահսկողական լծակ ունենար ողջ մասնագիտությանը նկատմամբ: Ապացույցը՝ Հյուսիսային Կորեայի ցուցանիշներով անցկացվող միջոցառումները:

Մեր մոլորության հիմնական պատճառը եղել է նման մոդելի հաջողությունն այլ, ավելի ամուր արդարադատության ավանդույթներ ունեցող պետություններում: Սակայն մենք անտեսել էինք, որ այդ մոդելի արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված է առաջին հերթին այն միջավայրի բնույթով, որում այն գործում է, այլ ոչ՝ ինքն իրենով:

Եվ հակառակը՝ այն տարբերակը, որ պակաս նախընտրելի կարող էր դիտվել գործուն ժողովրդավարական հասարակություններում եւ միջավայրերում, ամենաշատ պաշտպանությունը նախատեսողը կարող է լինել, կամ առնվազն ավելի դժվար վերահսկելին՝ պետական իշխանության կողմից: Սա այն մոդելն է, երբ կազմակերպությունը, կրկնում եմ, կազմակերպությունը չունի մենաշնորհ մասնագիտության նկատմամբ: Ավելին, մենաշնորհի բացակայության փաստով փաստաբանական ինքնակազմակերպվող կազմակերպությունների միջեւ մրցակցությունն է, որ ապահովելու է փաստաբանի մասնագիտության ազատության պաշտպանության ապահովման լավագույն միջավայրը, իսկ պետական իշխանությունը բախվելու է երկու կամ ավելի ինքնակազմակերպվող փաստաբանական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհնարինության կամ առնվազն լուրջ դժվարությունների առջեւ: Ահա պետական իշխանության համար այս անհնարինությունը կամ դժվարություններն են, որ ապահովում են մեր մասնագիտության ազատության համար անհրաժեշտ թթվածինն այն միջավայրում, որն ամբողջովին բանտված է տոտալիտարիզմի եւ դրա համար հիմք ծառայող ռեգրեսիվ գաղափարների բանտում:

Եվ որեւէ փաստաբան, որն իրապես իր ազնիվ մասնագիտության ազատությունը գերադասում է ստրկամիտ կոնֆորմիզմի նյութական բարիքներից պարտադրված չի լինի եւ չպետք է մաս կազմի մի կազմակերպության, որի բարձրագույն պաշտոնատար անձանց մի մասը հանդիսանում են իր հասարակությունում ռեգրեսիվ (այլ ոչ՝ պահպանողական, նկատեք) գաղափարների եւ քարոզչության աղբյուր (ընդհուպ մինչեւ պոպուլիստական նկատառումներով բացահայտ հոմոֆոբիկ եւ ատելության խոսք քարոզող), իսկ նրանց կայացրած որոշումները եւ հրապարակած կարծիքները լինեն դատավորների, փաստաբանների, դատախազների,  քննիչների եւ լրագրողների իրավացի ծաղրի առարկա:

Ցանկանում եմ մատնանշել, որ այս պահին արդարադատության նախարարությունը բավականին ոչ թափանցիկ ձեւով իրականացնում է փաստաբանության մասին օրենքի փոփոխությունների, կամ որ ավելի ճիշտ է՝ փաստաբանության մասին նոր օրենքի մշակման աշխատանքները: Եվ ես չեմ զարմանում, որ այդ հարցում ՓՊ-ին որեւէ էական դերակատարություն վերապահված չի:

Մեր գաղափարների կյանքի կոչման ճանապարհին մենք բազում քաջալերանքի եւ համագործակցության առաջարկության խոսքեր ենք լսել նաեւ օտարերկրյա մի շարք փաստաբանական կազմակերպություններից, որոնք դեռ լռությամբ, բայց համակ ուշադրությամբ հետեւում են հայաստանյան փաստաբանության հետ տեղի ունեցող պատմություններին:

Մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս նախագծի քննարկումների եւ փորձագիտական ուսումնասիրության աշխատանքներին, որքանով որ դա իրական կարող է լինել արդարադատության նախարարության եւ ՓՊ-ի հարուցած խոչընդոտների պայմաններում: Մեր տեսակետերը քննարկման առարկա դարձնելու եւ դրանք հաշվի առնելու ուղղությամբ մենք ակնկալում ենք նաեւ համակազմակերպիչների աջակցությունն իրենց մանդատի շրջանակներում:

Այս մոտեցումները քննարկվել եւ համաձայնեցվել են մոտ 30 փաստաբանի հետ, որոնք տարիքային ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ են, ոմանք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում եւ հատկապես իրենց մասնագիտական ազատությունների եւ վստահորդների շահերի պաշտպանության համար անցել են երկարատեւ տարիների քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, բանտարկությունների, տարիներ շարունակ գաղտնալսումների եւ իրենց հիմնարար այլ իրավունքների շարունակական խախտումների միջոցով:

Եվ նրանք, այսինքն՝ մենք, մեր ծայրահեղ տարբեր քաղաքական եւ սոցիալական հայացքների, նախասիրությունների պայմաններում, միաբան ենք այն հարցում, որ փաստաբանական մասնագիտությունը վտանգված է Հայաստանում եւ որ դրա լուծման հապաղումը հղի է իրավիճակի այնպիսի սրացմամբ, ինչպիսին է ներկայումս իրավիճակը Ադրբեջանում եւ Թուրքիայում, եթե իհարկե մենք արդեն չենք հասել այդ իրավիճակին:

Սույն հայտարարությանը միացած փաստաբաններն են՝

Վահե Գրիգորյան

Տիգրան Աթանեսյան

Ծովինար Բալայան

Գրիշա Բալասանյան

Քրիստինա Բեյբության

Անի Գինոսյան

Մարգարիտա Գյուլումյան

Դավիթ Գյուրջյան

Էլինա Գյուրջյան

Արթուր Գրիգորյան

Դիանա Գրիգորյան

Սերգեյ Գրիգորյան

Քրիստինա Գեւորկյան

Տիգրան Եգորյան

Վահե Եփրիկյան

Շուշան Թադեւոսյան

Մարո Խաչատուրյան

Նինա Կարապետյանց

Արամազդ Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյան

Հեղինե Կիվիրյան

Մարատ Կոստանյան

Լուսինե Հակոբյան

Լուսինե Մարտիրոսյան

Հենրիկ Մարտիրոսյան

Գեորգի Մելիքյան

Կարեն Մկրտչյան

Մարիամ Մկրտչյան

Մուշեղ Շուշանյան

Հովհաննես Չամսարյան

Արայիկ Պապիկյան

Լուսինե Սահակյան

Նաիրա Սահակյան

Անահիտ Սաղաթելյան

Ալլա Սարգսյան

Կիմա Սարյան

Արմեն Սողոմոնյան

Փիրուզա Վարդանյան

Երվանդ Վարոսյան

Հասմիկ Պետրոսյան

Հրաչ Քոչարյան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2349 դիտում

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան

Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով