Գյումրու Ռուսթավելի փողոցը սկսել է քանդվել. գլխավոր ճարտարապետը խոստանում է վերականգնել

22/03/2018 schedule18:55

Ռուսթավելին Գյումրիում վարչապետաց փողոց անունն է ստացել: Այն հիմնանորոգվեց 6 ամիս առաջ, աշխատանքներին անձամբ երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը հետեւեց: Եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ, առանց նախազգուշացման, վարչապետի հանձնարարականով մասնագետներ են Երեւանից եկել, բետոնից, մյուս շինանյութերից էլ նմուշ վերցրել, տարել, ստուգել են: Այսօր արդեն փողոցը սկսել է շարքից դուրս գալ: Գրանիտե սալերը ճաքել են, սալիկներն իրարից հեռացել են: Քարուքանդը սկսվել է հիմնականում Ոստիականության նոր շենքի տարածքից, որտեղ շինարարություն է ընթանում:

Փողոցի երկարությամբ էլ կոտրված սալիկներ ու քարեր կան: Պատասխանատուն ասում է՝ շինարարություն է, ամեն ինչ էլ հնարավոր է:

 

«Նայել ենք, տեսել ենք, արձանագրել ենք, շինարարին կանչել, խոսել ենք, ինքը բդի վերացնե իրա թերությունը, որովհետեւ ինքը հլը գարանտիայի մեջ է»,- մեր զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Քարերի շարքից դուրս գալն ու կոտրվելը, նաեւ փողոցի որոշ մասերում նստվածքների առկայութունը մի քանի պատճառ ունի՝ կամ շինարարությունը նորմալ չի կատարվել, կամ քարերն ու սալիկներն են անորակ, կամ էլ բեռնատարներ են անցնում Ռուսթավելիով, որոնց անիվների տակ փշուր-փշուր է լինում Կումայրի պատմական միջուկի դեռեւս միակ ցուցադրական աշխատանքը:

Գասպարյանը վստահեցնում է՝ շատ արագ թերությունները կվերացվեն, կոտրված քարերը նորերով կփոխարինվեն: Մայթերում եւս խնդիրներ կան: Վառարանների խողովակներից հոսող կեղտաջրերն ու թափված քարերը կեղտոտել, փչացրել են:

Ի սկզբանե, շահագործումից անմիջապես հետո այստեղ պետք է արգելվեր բեռնատար մեքենաների երթեւեկը: Բայց փողոցի ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար հրշեջ-փրկարարների անցուդարձը միայն հնարավոր եղավ կարգավորել: Ջրով բեռնված ծանր մեքենաները Ռուսթավելիով չեն երթեւեկում այլեւս: Բայց մյուսների համար մուտքն ազատ մնաց:

Այս հարցում, բնականաբար, հսկողություն չկա, նաեւ տուգանք չկա: Արդյունքում, պատմական Ռուսթավելիով ե՛ւ աղբատարներն են ճեմում, եւ կամազներն ու տրակտորներն են երթեւեկում: Որպես հետեւանք՝ վարչապետի դեռ չվայելած հպարտությունն աստիճանաբար ժամանակից շուտ քայքայվում է:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:

Տպել
1313 դիտում

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է