Գյումրիում՝ տան դիմաց դանակահարել են եղբայրների. վնասվել է մեկի սիրտը, նրանց վիճակը ծանր է

Գյումրիում հերթական դանակահարության դեպքն է տեղի ունեցել: ՀԺ-ին հայտնի դարձավ, որ մարտի 20-ին՝ ժամը 20:30-21:00 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դանակահարել է գյումրեցի երկու եղբայրների: Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ղուկասյան փողոցում՝ եղբայրների տան դռան դիմաց: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ տուժած եղբայրներն են՝ 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ն եւ 1986 թվականին ծնված Մանվել Հ.-ն:

Գյումրու ԲԿ-ի մամուլի ծառայությունից ՀԺ-ի տեղեկացրեցին, որ տուժածները մարտի 20-ին՝ ժամը 20:50-ին, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել: Մանուկ Հ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատռված վերքեր: Վնասվածքներ են եղել նաեւ սրտի շրջանում, իսկ որովայնում արյուն է կուտակվել: Նրանց առողջական վիճակը ծանր է:

Տուժածներն անցել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Նրանց վիրահատությունը տեւել է հինգ ժամից ավելի: Դեպքի մանրամասները պարզում է ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժինը:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ եղբայրներից մեկը մեկ-երկու օր առաջ էր դուրս գրվել Գյումրու բժշկական կենտրոնից: Ճողվածքի վիրահատության էր ենթարկվել:

Տպել
3340 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում