Դիմակայություն, արցունքաբեր գազ․ Կոսովոյի խորհրդարանն ընդունել է սկանդալային որոշում

22/03/2018 schedule13:45

Կոսովոյի խորհրդարանում տեւական պայքարից հետո հաջողվել է հաստատել սահմանագծի մասին համաձայնագիրը Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հետ։

Կոսովոյի խորհրդարանում լուրջ դիմադրություն էր ընթանում այս հարցի վերաբերյալ։ Մարտի 22-ին ամբողջ օրվա ընթացքում դա անել չէր հաջողվում, քանի որ ընդդիմությունը ամեն կերպ փորձում էր խաթարել քվեարկությունը։

Ընդդիմադիրներն անգամ արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի նիստերի դահլիճում, նիստն ընհատվել է չորս անգամ։

Այնուամենյանիվ, խորհրդարանի նախագահը պնդել է, որ քվեարկությունը պետք է անցկացվի, եւ, ի վերջո, համաձայնագիրը մեծամասնության ձայներով ընդունվել է։

Նշվում է, որ արցունքաբեր գազը կիրառել են «Ինքնորոշում» ձախակողմյան կուսակցության պատգամավորներն այն ժամանակ, երբ խորհրդարանի խոսնակը կոչ էր անում օրենսդիրներին մասնակցել քվեարկությանը պայմանագրի վավերացման համար։

Պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ էր 120 պատգամավորից 80-ին կողմ ձայները։

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը դատապարտել են Կոսովոյի խորհրդարանի նիստերի դահլիճում արցունքաբեր գազի կիրառումը։

Նշենք, որ Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հետ սահմանային հարցերի լուծումը Կոսովոյի ու Եվրամիութան միջեւ առանց վիզային ռեժիմի բանակցությունների պայամններից մեկն էր։

Այս տարվա փետրվարին ներկայացվել էր բալկանյան երկրների վերաբերյալ Եվրամիության նոր ռազմավարությունը։

Համաձայն փաստաթղթի՝ Սերբիան ու Չերնոգորիան կարող են դառնալ ԵՄ անդամ մինչեւ 2025 թ․-ը, եթե Սերբիան ու Կոսովոն կնքեն հարաբերությունների կարգավորման իրավականորեն պարտադիր պայամանգիր։

Տպել
1133 դիտում

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Բախում չի լինի. Սամվել Բալասանյանը կազատագրի Գյումրու զավթված մայթերն ու կանաչ գոտիները

Գրավատների ու փոխանակման կետերի տուրքի բարձրացումը մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնի. պատգամավոր

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը (տեսանյութ)

Արմավիր քաղաքը հայտ է ներկայացրել՝ ամբողջությամբ նորոգելու-ասֆալտապատելու 2 փողոցներ՝ մայթերով

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությամբ 36 միլիարդ դրամի վնաս է հայտնաբերել

Հաագայի դատարանը Բոսնիայի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման

Մալթայի երաժշտության օրեր Հայաստանում. միջմշակութային շփման հնարավորություն երաժիշտների և երաժշտասերների համար

4 հոգով դանակահարել են 53-ամյա ու 29-ամյա տղամարդկանց. ոստիկանությունը փնտրում է դանակահարողներից 2-ին

Դեբեդում ջրահեղձ եղած աղջկա դին դուրս է բերվել Քարկոփ համայնքի ՀԷԿ-ի տարածքից (լուսանկարներ)