ԼՂ շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորումը շատ կարեւոր է. Ազնավուր

23/03/2018 schedule13:34

Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորումը շատ կարեւոր է: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը «UN Special» ամսագրում լույս է տեսած հարցազրույցում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, մարտի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատակվող «UN Special» ամսագրում լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ընդարձակ հարցազրույցը, որը կրում է «Առանձնահատուկ երեկո Վիկոտրիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը` նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ․ նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին:

Հարցազրույցում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության կարևորությանը և կազմակերպության շրջանակներում Հայաստանի հանձնառությանը` իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին։ Շվեյցարիայում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին ՄԱԿ-ում և նրա գործակալությունների շրջանակներում ամենատարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը ՄԱԿ կանխարգելման օրակարգին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2015թ․ Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը ցեղասպանությունը դատապարտում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն։

Դեսպան Ազնավուրը ներկայացրել է նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունները, հայ-շվեյցարական դարավոր բարեկամության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև իրականացվող ակտիվ համագործակցությունը:

Հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարևորելով զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ 1994թ․ և 1995թ․ ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումը։ Այս կապակցությամբ, Ազնավուրն ընդգծել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»։ 

Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։

Տպել
6786 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)