Երևան
12 °C
Քիչ առաջ ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլիս ասուլիսով: Փաշինյանը խոսել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցույթան փողոցային պայքարի ճանապարհային քարտեզի մասին: Նա որոշակի փակագծեր է բացել: Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանին ուղղված հարցերն ու դրանց պատասխանները:
Լրագրող - Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական ակցիաներ են ձեւավորվում սոցիալական հարթակներում՝ «ՄերժիրՍերժ»-ին, ազատամարտիկներից մեկը նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Դուք եւս հայտարարում եք փողոց դուրս գալու մասին: Ներկայիս իրավիճակում որքանո՞վ եք հավանական համարում ձեր պայքարի հաջողությունը:
Նիկոլ Փաշինյան - Ողջունում եմ քաղաքացիական ու քաղաքական ակտիվության ցանկացած դրսեւորում՝ մի վերապահումով, որն է՝ մեթոդաբանությունը: Գիտեք, որ մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ու «բաց ձեռքերի» քաղաքականությունը, որը ենթադրում է կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը: Նույնիսկ հակաբռնությունը որպես գործողություն, մեզ համար ընդունելի չէ: Ես ողջունում եմ, մեծ հարգանքով եմ վերաբերում Վոլոդյա Ավետիսյանին, քաղաքացիական հասարակության հավաքներին:
Լրագրող - Հանրությունը կկանգնի՞ ձեր կողքին: Դուք ասում եք, որ եթե մարդիկ ոտքի չկանգնեն, հնարավոր չէ ոչինչ անել:
Փաշինյան - Դա մի հարց է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել գործողության մեջ:
Լրագրող - Այս օրերին պարբերաբար խոսում եք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվելիք ակցիաների մասին: Հանրության կողմից ազդակներ ստացե՞լ եք, նրանց տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ Ձեզ փոխանցվե՞լ է:
Փաշինյան - Հանրության մոտ կա սպասում: Երբ հրապարակենք մեր գործողությունների ծրագիրը, այս հարցի պատասխանը կստանանք: Մենք մեր շրջանում ենք էներգետիկա զգում եւ սկզբի համար դա բավարար է: Մենք մեր էներգետիկան կփոխանցենք Հայաստանի քաղաքացիներին:
Լրագրող - Ակնկալո՞ւմ եք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀԿ-ականների քվեարկության վրա կարողանաք ազդել: Այդքան մարդ կհավաքվի՞, որով հնարավոր կլինի ճնշում գործադրել:
Փաշինյան - Սա այն հարցն է, որի պատասխանը կփորձենք գտնել գործողության մեջ: Մենք մեզնից կախվածը կանենք: Ես իմ քայլը կանեմ, ով քայլ ունի անելու՝ թող անի:
Լրագրող - Դուք նշում եք, որ անհնազանդությունը լինելու է խաղաղ, առանց բռնության:
Փաշինյան - Ես խոսում եմ քաղաքական գործընթացի մասին: Ես չեմ ասում գործընթացն անհնազանդություն է: Գործընթացը կոնկրոտ քաղաքական շարժում է ուղղված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի, որն իր մեջ կներառի քաղաքական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձեւերը:
Լրագրող - Ինչպե՞ս եք իրավիճակը վերահսկելու, որ անհնազանդության պայքարի չվերածվի այս ամենը, քանի որ նման գործողությունների ժամանակ լինում են քաղաքացիական հագուստով անձիք, ովքեր սադրում են իրավիճակը:
Փաշինյան- Բոլոր քաղաքացիներին պետք է պարզ լինի խնդրի կոնտեքստը, հարցի նպատակները, լուծման միջոցները: Ցանկացած ոք, որը այդպիսի գործողություն կձեռնարկի, չի կարող կապ ունենալ մեզ հետ, դուրս է մեր գործողություններից: Որեւէ մեկը, որը նման գործողություն կկատարի, դուրս է մեր շարժումից, մեզ հետ կապ չունի:
Լրագրող- ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը հայտարարել էին, որ փողոցային պայքարի դուրս գալու հարցն իրենց համար փակված չէ եւ ինչ-որ պահի իրենք կարող են միանալ ձեզ: Ձեր կարծիքով ե՞րբ կմիանան, ո՞ր պարագայում:
Փաշինյան - Դուք բոլորդ էլ տեսնում եք, որ ԵԼՔ-ում աշխատանքային նորմալ մթնոլորտ է, բոլորս միասնաբար քվեարկում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, եւ ես հույս ունեմ, որ կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում, թե անհաղթահարելի ճեղքեր ենք առաջացրել մեր մեջ, որը կարող է հանգեցնել կատաստրոֆիկ հետեւանքների: Ես հարգանքով եմ վերաբերում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին եւ շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերում մեր դիրքորոշումներին: Մենք ունենք կոնսենսուս այն մասին, որ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, որ նրանք նախապես տեղեկացված լինեն: Չեմ կասկածում, որ երբ պահը գա, մեր գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը՝ պրոցեսները ժողովրդավարության օրինականության եւ զարգացման հուն տեղափոխելու համար:
Լրագրող - ՀՀԿ-ականները հայտարարում են, թե նախորդ գումարման Ազգային ժողովում մեկ խմբակցություն քանդել եք, հիմա էլ՝ մյուսը (նախօրեին նման բան ասաց Արմեն Աշոտյանը ԱԺ-ում իր ելույթում-խմբ.):
Փաշինյան - Այս գումարման Ազգային ժողովում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է: Ես կաշխատեմ հենց այդ ուղությամբ:
Լրագրող - Երբ նախաձեռնվեցին Սահմանադրական փոփոխություններ, այն ժամանակ Ձեզ համար պարզ չէ՞ր, որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության, նրա պաշտոնավարման ժամկետը եւս մեկ անգամ երկարաձգելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ այդ գործընթացը բնութագրեցիք որպես կեղծ օրակարագ: Ավելի հեշտ չէ՞ր Սերժ Սարգսյանի երրորդ վարչապետության դեմ պայքարել Սահմանադրական փոփոխությունների ժամանակ:
Նիկոլ Փաշինյան - Եկեք բացենք 2015 թվականին գրած հոդվածներս: Այնտեղ գրված է, որ այո, Սահմանադրական փոփոխությունները արվում են իշխանության վերարտադրության համար: Բայց եթե ենթադրենք, որ 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեն պարտվի, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվելու: Մեր դիրքորոշման հիմնական թեզն այն էր, որ վերարտադրության դեմ պետք է պայքարենք հենց նույն վերարտադրության պրոցեսի ժամանակ: ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ես բերել եմ Բորոդինոյի ճակատամարտի օրինակը՝ ասելով, որ երբ Նապոլեոնը մտավ Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի կեսը զիջեց ֆրանսիական զորքին, որովհետեւ համարում էին, որ վճռական ճակատամարտը առջեւում է, Բորոդինոն է վճռական ճակատամարտը: Այն ժամանակ ես ասացի, որ այն ուժերը, ովքեր հիմա կմտնեն այն գործընթացի մեջ, կմտնեն սահմանադրական ծուղակի մեջ, որ բուն վերարտադրության ժամանակ չլինի ոտքի վրա կանգնած ուժ, որը հնարավորություն ունենա նրա դեմ Բորոդինոյի ճակատամարտը կազմակերպել: Իմ բոլոր կանխատեսումները իրականացել են: Դուք տեսնում եք, որ ՔՊ-ն այն ուժն է, որը ոտքի վրա կանգնած է ու պայքար է տանում դրա դեմ:
Լրագրող - Սա վճռական ճակատամա՞րտն է:
Փաշինյան - Այո: Ինչ-որ առումով վճռական ճակատամարտն է:
Լրագրող - Նախորդները մա՞նր էին: «Ոչ»-ի պայքարը, Սահմանադրական փոփոխությունների դեմ տարվող պայքարը:
Փաշինյան - Նախորդը ծուղակ էր: Նրանք, ովքեր մտան այդ ծուղակի մեջ, հայտարարում են, որ իրենք ի վիճակի չեն պայքարել: Իրենք են դա հայտարարում, իսկ մենք ի վիճակի ենք կազմակերպել պայքար, ստեղծել ժողովրդի համար հարթակ եւ ցանկության դեպքում՝ հաղթել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան՝ նախորդ Սահմանադրությամբ: Ինչո՞ւ, որովհետեւ այն քաղաքական պրոցեսները, որոնք մենք նախատեսում ենք, դրանց ժամանակ Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ, նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, կառավարություն չի լինելու: Կոպիտ ասած՝ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում քցած է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա ու կվերցնի:
Լրագրող - Դե յուրե Սերժ Սարգսյանը չունի նրանց հրաման տալու իրավունք, բայց դե ֆակտո կարող է տալ: Ակնհայտ չէ՞, որ նրանք կատարելու են այդ հրամանները, ի՞նչ վստահություն ունեք, որ դա չի լինելու:
Փաշինյան - ՀՀ-ում կա Քրեական օրենսգիրք, որտեղ կա հոդված նախագահի կարագավիճակը ապօրինի ձեւով պահելու մասին: Այսինքն, եթե չունի կարգավիճակ, բայց գործունեություն է ծավալում, դա արդեն հանցագործություն է:
Լրագրող - 2008-ին, նաեւ դրանից հետո հանրահավաքների կազմակերպիչների շարքում դուք էիք եւ եթե չլիներ Ձեր ու մյուսների կազմակերպչական նախաձեռնողականությունը, ապա ոչ մի մարդ էլ չէր գա: Այսինքն՝ պետք է լինի քաղաքական նախաձեռնություն, որպեսզի ժողովուրդն էլ գա Ձեր հետեւից:
Փաշինյան - Մենք ասել ենք, որ իրականացնելու ենք 14+4 գործողությունների ծրագիր: Մի փոքր բացահայտում անեմ՝ մեր 14 օրվա գործողությունները ուղղված են լինելու Ձեր ասածի առաջին մասին (նկատի ունի մոբիլիզացիան), իսկ 4 օրվա գործողությունները՝ երկորդ մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT