Պատասխան՝ ԵՊՀ-ից հեռացված ուսանողին. հաշվետվության մեջ սխալմամբ մլրդ-ի փոխարեն մլն է գրվել

23/03/2018 schedule23:36

Երևանի պետական համալսարանի ֆինանսական համակարգի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել ԵՊՀ ուսանող Յուրի Արայիկի Ավագյանը, ով, ըստ ԵՊՀ պարզաբանման,նախորդ տարի հեռացվել է ԵՊՀ-ից ակադեմիական անբավարար առաջադիմություն ունենալու պատճառով (24 և ավել կրեդիտ պարտք):

Վերլուծությունը բուհի ֆինանսական հաշվետվության մասին էր, նշվում էր, որ թաքցվե են ծախսերը՝ դրանք ներկայացվելով միլիոն թվերով: Հիշյալ վերլուծության մասին ԵՊՀ-ն պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հաշվետվության մեջ վրիպակ է եղել:

«ԵՊՀ-ն, խորը հարգանք տածելով իր ուսանողության և հայ հասարակության հանդեպ, անհրաժեշտ է համարում որոշակի անդրադարձ կատարել հնչեցված «մեղադրանքներին», որոնք իրականում ամենասովորական հերյուրանքներ են:

Մանրամասները ստորև.
1. ԵՊՀ-ի գործունեությունը թափանցիկ է, և տարեկան գործունեության ֆինանսական նախահաշիվը, ինչպես նաև կատարողականը պարբերաբար հրապարակվում են՝ ստանալով համապատասխան փորձաքննություն լիցենզավորված կազմակերպության կողմից (աուդիտ): ԵՊՀ ընդհանուր բյուջեն 9 մլրդ 834 մլն դրամ է, որից ԵՊՀ աշխատակիցներին աշխատավարձ է վճարվում 6 մլրդ 621 մլն դրամը: Երիտասարդ «վերլուծաբանը», աչքի անցկացնելով նախահաշվի տողերը, չի կարողացել կողմնորոշվել, թե որ թիվն ինչ է նշանակում և հայտնվել է զավեշտալի վիճակում: Մասնավորապես, երիտասարդ«վերլուծաբանը» չի հասկացել, որ ֆինանսական նախահաշիվը կատարողականը չէ։ Այն պնդումը, թե ԵՊՀ-ն 3.5 մլրդ դրամով 1334 անուն ապրանք է ձեռք բերել, պարզ ապատեղեկատվություն է: Բացի աշխատավարձից՝ մյուս հոդվածներով կատարվող ծախսերի մեջ մտնում են հետևյալ ծառայությունները, որոնք ուղղակիորեն ապրանքի ձեռքբերում չեն, բայց ապահովել են ԵՊՀ-ի գործունեությունը 2017 թ.

ա. ուսանողների հատկացվող կրթաթոշակ – 207 360 000 դրամ,
բ. պետական բյուջե վճարվող հարկեր – 139 363 000 դրամ,
գ. կոմունալ վճարումներ (գազ, լույս, ջուր) – 274 459 000 դրամ,
դ. փոստ և կապ (ներառյալ ինտերնետ և հեռախոսային կապ) – 21 748 000 դրամ,
ե. գրասենյակային ծախսեր – 35 998 000 դրամ,
զ. տրանսպորտային ծախսեր (ներառյալ ուսանողական պրակտիկաների տրանսպորտային
ծառայության կազմակերպումը և ավտոպարկի սպասարկումը) – 44 302 000 դրամ,
է. ապրանքանյութական պաշարների ծախսեր (շինանյութ, տնտեսական ապրանքներ, սնունդ, համակարգչային պարագաներ, լամպեր, լուսարձակներ, քիմիական նյութեր) – 129 815 000 դրամ,
ը. ծառայությունների ձեռքբերման ծախսեր (սանիտարական մաքրման, պահնորդական,
աուդիտորական, ԵՊՀ աշխատակիցների համար առողջության ապահովագրության ծառայություններ, ֆուրշետ) – 437 704 000 դրամ,
թ. ներկայացուցչական ծախսեր (օտարերկրյա և տարբեր պատվիրակությունների դիմավորման և ընդունման ծախսեր) – 3 293 000 դրամ,
ժ. վարձակալության ծախսեր (տարբեր միջոցառումների համար սրահների, հյուրատների և տեխնիկայի վարձակալություն) – 10 523 000 դրամ,
ի. գործուղումների ծախսեր (ուսանողների միջազգային օլիմպիադաների մասնակցության ծախսեր, գիտական և դրամաշնորհային ծրագրերի գործուղումներ, դասախոսական անձնակազմի գործուղման և վարչական գործուղ-ման ծախսեր) – 179 107 000 դրամ,
լ. նպատակային ֆինանսավորման ծախսեր (տարբեր երկրների հետ դրամաշնորհային համագործակցությւան ծախսերի վճարումներ. Եվրամիության կողմից հատկացված դրամաշնորհներ, ՀՀ ԿԳՆ-ից համապատասխան հանձնարարությամբ պայմանագրեր) – 170 697 000 դրամ,
խ. գրադարանային ծախսեր (գրքերի ձեռքբերման ծախսեր, թերթերի և ամսագրերի ձեռքբերում, էլեկտրոնային ռեսուրսների բաժանորդագրություն, ԵՊՀ աշխատակիցների կողմից հեղինակած գրքերի հրատարակության ծախսեր) – 42 000 000 դրամ,
ծ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պետական ֆինանսավորման ծախսեր (կրթաթոշակ, ուսանողական նպաստ և ուսման վարձի փոխհատութցում արտոնություն ունեցող ուսանողներին) – 120 181 000 դրամ,
կ. այլ ծախսեր (համագործակցություն Հայաստան երիտասարդական հիմնադրամի հետ, Հայաստան համահայկական հիմնադրամի հետ, մշակութային միջոցառումների տոմսերի ձեռքբերում) – 165 335 000 դրամ,
հ. ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերում (լաբորատոր սարքավորումներ ձեռքբերում, համակարգչային գույք, կահույք, կենցաղային գույք, շքանշաններ) – 360 567 000 դրամ,
ձ. հիմնանորոգման ծախսեր, որոնք իրականացվել են Ծարավ Աղբյուրի 55 հասցեում ԵՊՀ ուսանողական հանրակացարանի հիմնանորոգում (620 մլն դրամ ստացվել է ամերիկացի բարերար Գուրգեն և Մարգարիտ Ասատուրյանների կտակից), Կենտրոնական և ուսումնական մասնաշենքերում վերանորոգման աշխատանքներ – 900 773 000 դրամ:

2. Հավաստում ենք, որ ԵՊՀ-ն իր գնումները իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ «Գնումների մասին» օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ մրցույթներով, որոնք իրականացվում են էլեկտրոնային կարգով, իսկ հաղթողը որոշվում է նվազագույն գնային առաջարկի ներկայացմամբ։ Այս ամբողջ գործընթացը վերահսկվում է ՀՀ Ֆինանսների
նախարարության և այլ գերատեսչությունների կողմից (գնման գործընթացի ամբողջական տեղեկատվությունը արտացոլվում է gnumner.am կայքում): Այսինքն՝ որևէ մեկը չի կարող սուբյեկտիվ որոշել թե՛ ապրանքի մատակարար կազմակերպությանը, թե՛ ապրանքի, աշխատանք-ծառայության գինը:

3. Վերոնշյալ նյութի մեջ հիշատակությունը, թե օրինակ՝ կախիչը, զուգարանի թուղթը, օճառամանը, զուգարանակոնքը, դրոշակը և այլ պարագաներ ձեռք են բերվել շուկայականից թանկ, նույնպես հերյուրանք է, քանի որ ԵՊՀ-ն նույնիսկ ցանկության դեպքում չի կարող գնումն ուղիղ ձևով իրականացնել հիշատակված «Փեթակից» կամ այլ կոմերցիոն վայրերից այն պարզ պատճառով, որ «Գնումների
մասին» ՀՀ օրենքը չի տալիս այդ հնարավորությունը, իսկ երիտասարդ «վերլուծաբանը» մոռանում է, որ մրցույթին մասնակցող կազմակերպություններն ունեն հարկային պարտավորություններ, որոնց կատարման պարագայում տոնավաճառային գներից մատակարարվող ապրանքների գները շատ քիչ տարբերություն են ունենում: Բացի այդ, շատ ապրանքներ ունեն որակական տարբերություն հենց
նույն ապրանքանիշի մեջ, օրինակ՝ նույն գրիչը կարող է որակական հատկանիշներով տարբերվել և տարբեր գներ ունենալ:

Իրազեկում ենք նաև, որ ԵՊՀ-ն գիտական հետազոտություն իրականացնող հաստատություն է, որտեղ տարբեր դրամաշնորհային կազմակերպությունների և հետազոտողների կողմից դրվում են կոնկրետ պահանջներ՝ լաբորատոր սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ (օրինակ՝ առանձնահատուկ պարամետրերով պլանշետ, որի գինը մրցույթի արդյունքում սահմանվում է 400.000 դրամ). ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումները գիտական հետազոտություն իրականացնողների պահանջները չեն կարող չբավարարել:

4. Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ «վերլուծաբանի» զարմանքին, որ ԵՊՀ-ն գնել է մեկ տոննա գազար, 2 տոննա ձմերուկ, 1,5 տոննա լոլիկ, 16.000 կտոր թխվածք, հավաստիացնում ենք, որ վերոնշյալ սննդամթերքը ևս ձեռք է բերվել մրցութային կարգով, սակայն այն սպառել են ոչ թե վարչական ապարատի
աշխատակիցները, այլ ԵՊՀ Ծաղկաձորի, Հանքավանի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաների հյուրերը, որոնց մեջ են մտնում նաև ԵՊՀ ուսանողներն ու դասախոսները, որոնք վճարում են իրենց հանգստի համար, իսկ հանգստի գումարի մեջ մտնում է նաև սնունդը:

Փաստում ենք, որ վերոնշյալ պարզաբանումներն ունեն փաստաթղթային հիմնավորումներ, ինչպես նաև տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանի 2014-2017 թվականների գործունեությունը գրեթե բոլոր ոլորտներում ստուգման է ենթարկվել ՀՀ Ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչության կողմից 2017 թվականին, իսկ 2018 թվականի սկզբին՝ նաև պետական բյուջեի վերահսկողության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից:

Ուրախալի է երիտասարդ «վերլուծաբանների» մտահոգությունը ԵՊՀ ֆինանսների և տնտեսական գործունեության վերաբերյալ, սակայն նրանց կոչ ենք անում խորությամբ ծանոթանալ գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշվին ու կատարողականին։ Միաժամանակ հավաստում ենք, որ ԵՊՀ-ն մշտապես բաց է եղել պատկան գերատեսչությունների, շահագրգիռ կազմակերպությունների և մամուլի առջև՝ համապատասխան պարզաբանումների տրամադրման համար»:

Տպել
2013 դիտում

Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարարին (տեսանյութ)

«Թաքնված խաչ» ֆիլմի անձնակազմը դատի է տալու թուրքական ազգայնամոլական թերթին

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների եւ ավտոբուսների համար փակ է

Քաղաքացին հայտնել է, որ գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել , ապա շանն է «քսի տվել» վրան

Կոտայքի մարզի Արգել համայնքում կարկտավտանգ ամպեր են վնասազերծվել. կատարվել է 152 կրակոց

Հրդեհվել են Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող տնակները

Երևանում և 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց