Նալբանդյանն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

27/03/2018 schedule13:47

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: 

Հայաստանի արտգործնախարարն իր երախտիքը հայտնեց նախարար Ասելբորնին՝ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Լյուքսեմբուրգի կողմից 2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակական սատարումը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անցյալ շաբաթավերջին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախաձեռնած բանաձեւին Լյուքսեմբուրգի աջակցության համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ նախարար Ասելբորնը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացումը՝ հույս հայտնելով, որ դա կլինի Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը։ 

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ ատեւտրատնտեսական կապերի զարգացման հարցերին, մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան գործարար համաժողովի անցկացման հնարավորության շուրջ, որը լավ առիթ կհանդիսանա երկու երկրների մասնավոր սեկտորների ներկայացուցիչների միջեւ գործնական հարաբերությունների հաստատման, փոխշահավետ համագործակցության խթանման, ինչպես նաեւ ներդրումների նպատակով հնարավոր ոլորտների բացահայտման համար:

Հանդիպման օրակարգում էին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը։ 

Երկուստեք ընդգծվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարեւորությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ասելբորնին եւ Լյուքսեմբուրգին՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության անվերապահ եւ սկզբունքային աջակցության համար։ 

Էդվարդ Նալբանդյանը եւ Ժան Ասելբորնը հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաեւ հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարեւորվեց գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումին Լյուքսեմբուրգից համապատասխան գործարար շրջանակների մասնակցությունը:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում ընդգծվեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունները։ 

ԱԳ նախարարները քննարկեցին միջխորհրդանական կապերը, օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը։ Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Ժան Ասեբորնը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ԱԳՆ Դիվանագիտական դրպրոցի ունկնդիրների առջեւ։ 

Այսօր Էդվարդ Նալբանդյանն ու Ժան Ասելբորնը ներկա կգտնվեն Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Տպել
1820 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց