Երևան
17 °C
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, որի ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահի համոզմամբ՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների զարգացման բավականաչափ ներուժ կա, որը բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդլայնել իրավապայմանագրային դաշտը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրապնդմանը, անկասկած, կնպաստի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր է փոխգործակցության զարգացման և Հայաստանում բարեփոխումների իրականացման տեսանկյունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ բարեկամ Լյուքսեմբուրգը բարձր մակարդակով ներկայություն կապահովի այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք խոշորագույն իրադարձությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցության հրավերի համար և հաջողություններ մաղթել Հայաստանին ինչպես այս, այնպես էլ երկրի համար կարևոր մյուս երկու պետական միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բարեկամ Լյուքսեմբուրգի անկողմնակալ դիրքորոշումը և սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:
Սերժ Սարգսյանը մեծապես արժեվորել և երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգին՝ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունման համար:
Հանրապետության Նախագահը և նախարար Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ:
Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ
Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ
Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա
Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել
IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)
ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ
Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից
Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի
Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն
Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային
Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի, կարիքը կա. Սասուն Խաչատրյան
Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են. կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Ձեռք է բերվել պայմանավորվածություն. Օվերչուկը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին
Ռաիսին հույս ունի Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման
Մոծակների խմբերը հետապնդում են մարդկանց, թափառող շներին պետք է վաճառել Կորեային. Ադրբեջանցի պատգամավորի առաջարկը
Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
Պուտինն ու Զելենսկին կմեկնեն Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպումների
1565 ուսուցիչ կա, որ ստանում է հավելավճար. Անդրեասյանը՝ ատեստավորման հետ կապված դժգոհությունների մասին
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Մոլդովա
© 2023 Հայկական ժամանակ