Նոր պատճառ, թե ինչու է հեռացվել «Գանձասարի» գլխավոր մարզիչը

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջից

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հեռացման վերաբերյալ նոր պատճառ է նշվում: Օրերս նրա փոխարեն նշանակվեց Աշոտ Բարսեղյանը, որը թիմը գլխավորում էր 2015-17 թթ., իսկ դրանից հետո կատարում էր գործադիր տնօրենի խորհրդականի պարտականությունները: Գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանն ավելի վաղ ասել էր, որ նրա ծառայություններից հրաժարվել են, քանի որ արդյունքները չէին բավարարում, սակայն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աշոտ Բարսեղյանի (լուսանկարում) խոսքերից հետո տպավորություն է ստեղծվում, որ այլ խնդիր էլ է եղել:

«Իրավունք ունի գործադիր տնօրենն արդյունքներ ուզելու, բայց, արդյունքներից զատ, նրա համար առավել կարեւոր է թիմի ներսում հոգեբանական, բարոյական իրավիճակը, որի մասին նա միշտ նշել է: Չեմ ուզում մանրամասնել, բայց մարզիչ-մարզչական շտաբ եւ ֆուտբոլիստ փոխհարաբերություններն այն մակարդակի վրա չէին, որ մենք ուզում էինք տեսնել: Շատ ենք քննարկել... մարզչին միշտ աջակցել ենք, որեւէ մեկի մտքով թող չանցնի... մենք միշտ մարզչի կողքին ենք եղել: Հիմա գործադիր տնօրենն ինչ-որ բաներ է նկատել, դա միայն նա իրավունք ունի բացահայտելու»,- ասաց նա՝ շեշտելով, որ ակումբի ղեկավարությունը միշտ ամեն ինչ արել է, որ նախորդ մարզիչն իրեն հարմարավետ զգա:

Աշոտ Բարսեղյանը նշում է, որ նախկինում մարզչական աշխատանքից հեռացել է լուրջ պատճառով: Առողջական խնդիրներ է ունեցել, որոնք հիմա էլ կան: Շատ է սիրում մարզչի գործը, ապրում է դրանով, սակայն հեշտ չի տրվել կրկին վերադառնալու որոշումը:

«Առաջարկ 1-2 անգամ էլ եղել էր: Դժվար էր այս որոշումը կայացնելը, որովհետեւ իրոք առողջական խնդիրներ ունեմ, բայց այս ակումբն այնքան եմ սիրում, գործադիր տնօրենին ու նախագահին այնքան եմ հարգում ու սիրում, որ եթե նրանք դա որոշել են... Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ գործադիր տնօրենն ասաց՝ այլ ճանապարհ չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թիմը շարունակելու է պայքարել Բարձրագույն խմբի առաջնության ամենաբարձր տեղերի, ինչպես նաեւ գավաթը նվաճելու համար:

3-4 օր է՝ թիմը կրկին մարզվում է Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ: Պատրաստվում են առաջատարի՝ գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ արտագնա հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 1-ին: Բարսեղյանը նշում է, որ խաղին պատրաստ են, գիտակցում են հանդիպման կարեւորությունը եւ ամեն ինչ անելու են հաղթելու համար:

««Ալաշկերտը» վերջին տարիներին շատ ուժեղ է, շատ ուժեղ մարզիչ, կոլեկտիվ ունի, ակումբի նախագահն ապրում է ֆուտբոլով: Մեր տղաները՝ բոլորն էլ հասկանում են, որ կարեւոր՝ 6-միավորանոց, խաղ է, պետք է դուրս գան, պայքարեն ու ապացուցեն, որ արժանի են հաղթանակի: Պետք է խաղանք՝ հաղթելու նպատակով»,- ասաց նա:

Բարձրագույն խմբի առաջնության 19 տուրից հետո «Գանձասարը» մրցաշարային աղյուսակում 28 միավորով 3-րդն է: Նույնքան միավոր ունի «Շիրակը», սակայն գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Առաջատարը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է (34 միավոր): Գավաթի խաղարկությունում թիմը կիսաեզրափակչում է: Առաջին խաղում տանտիրոջ կարգավիճակով ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Շիրակի» հետ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:

 

Տպել
3212 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում