Ռազմական ոստիկանությունը ՌԴ զինվորականներին Հայաստանում կդարձնի ավելի հանդուգն. փորձագետ

Հայաստանում Ռուսաստանի Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղակայվելու միջպետական պայմանագրային հենքի վրա եւ այժմ իրավապայմանագրային մշակումների շուրջ քննարկումներ են ընթանում: Մոտ ապագայում այս մասին կլինի լիարժեք տեղեկատվություն: Այս մասին մարտի 30-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Օրեր առաջ Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական հարավային շրջանի շտաբի տարածած հաղորդագրության համաձայն Գյումրիում եւ Երեւանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: Թեպետ հանրապետական պատգամավորը, ինչպես նաեւ ՀՀ ռազմա-քաղաքական իշխանության այլ ներկայացուցիչներ նշում են ՌՈ ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ միջպետական իրավական հարցերի հստակեցման անհրաժեշտության մասին, սակայն Ռուսաստանի ռազմական ոստիկանության ծառայողները քայլում են Գյումրու փողոցներով:

Զինված ստորաբաժանումների տեղակայումը, ըստ փորձագետների իրականացվում է ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտումով, քանի որ այդ փաստաթղթում նման դրույթ ներառված չէ: Փորձագետների մյուս մասն էլ պնդում է, որ համաձայն միջազգային պրակտիկայի այլ պետության տարածքում ռազմաբազայի տեղակայումը իրենից ենթադրում է նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայություն։

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թ-ին ստորագրված եւ 2002 թ-ին ուժի մեջ մտած «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ իրավական փոխադարձ օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրով» ամրագրված չէ ՌԴ-ի Ռազմական ոստիկանության որեւէ իրավասություն Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Սույն պայմանագրով տարբեր իրավասություններ են սահմանված ՌԴ զինվորական դատարանների, Զինդատախազության եւ Դաշնային անվտանգության ծառայության համար, իսկ Ռազմական ոստիկանության մասին որեւէ խոսք չկա, քանի որ այդ մարմինը ստեղծվել է պայմանագրի ստորագրումից հետո՝ 2011 թվականին:

«Եթե իսկապես տեղակայվելու են նման ստորաբաժանումներ, ապա պետք է լինի պայմանագրում փոփոխություն կամ կնքվի նոր պայմանագիր, որտեղ պետք է հստակ ամրագրվեն այդ ստորաբաժանումների գործառույթները: Այժմ ռուսական ռազմական բազան Հայաստանում տեղակայելու մասին պայմանագիրը չի նախատեսում եւս մեկ խմբավորման, ռազմական ստորաբաժանման տեղակայում, ինչը նշանակում է, որ սա բուն պայմանագրի խախտում է»,- նշեց քննարկման մասնակից Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

Հատկանշական է, որ ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության պարեկություն իրականացնելու լիազորությունը նախատեսված չէ նաեւ 2000 թվականին ստորագրված «ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական միավորների ամենօրյա գործունեության եւ կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրով:

Իրավական տեսանկյունից խնդրահարույց է նաեւ այդ ստորաբաժանումներին «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ» տրամադրելու մասին լուրը, քանի որ ՀՀ-ում ՌԴ-ի զինծառայողների հրազեն կրելու ու կիրառելու իրավունքը ամրագրված է «ՀՀ-ում ռուսական ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականին ստորագրված համաձայնագրով: Համաձայն այդ փաստաթղթի, կարգապահության պահպանման կամ ճանապարհային երթեւեկության ապահովման համար զենք պահելու, կրելու կամ օգտագործելու իրավունք ՌԴ Զինված ուժերի (այդ թվում՝ ՌՈ) ծառայողները չունեն:

Ռուսաստանի պայմանագրային դաշտը հստակեցնելու կողմնակից է նաեւ հանրապետական պատգամավորը: «Նոր միավորների մասին կարելի է կնքել նոր պայմանագիր: Մենք գտնվում ենք այս քննարկումների փուլում, որ հասկանանք, թե ինչ կարգավիճակ է ունենալու ռազմական ոստիկանությունը: Կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է ունենա ռազմական ոստիկանության ստորաբաժանում, որ զբաղվեն իրենց ներքին կարգ ու կանոնով, զինվորի պահվածքով, մենք չէ, որ պետք է մտնենք 102-րդ ռազմաբազա, որ զբաղվենք այս հարցերով»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Նա դժվարացավ ասել՝ քանի ոստիկան կունենա ստորաբաժանումը, սակայն նշեց, որ թիվը կարող է տատանվել, օրինակ՝ 20-ից 30-ի միջեւ՝ ողջ հանրապետության տարածքով, որտեղ կան ռուսական ստորաբաժանումներ:

«Օրինակ՝ ռուս սպան մեքենայով դուրս է գալիս տեղակայումից, գնում է իր բնակավայր: Ինչո՞ւ պետք է այս հարցերով մենք զբաղվենք, որ ինքը ճիշտ քշի, կարգ ու կանոնով քշի: Ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մեջ վտանգներ ես չեմ տեսնում, որովհետեւ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից է», - նշեց Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ միանշանակ կողմ է ՌՈ ստորաբաժանումների տեղակայման գաղափարին

Թերեւս սա առաջին դեպքը չէ, երբ «Ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին» պայմանագրի խախտման վտանգ կա: Բավական է հիշել 2015 թ-ի հունվարին 102-րդ ռազակայանից ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ու Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքը, երբ ՌԴ զինծառայողները մի շարք պայմանագրերի խախտմամբ, հրազենով զինված իրականացնում էին որոնողական աշխատանքներ: Ըստ իրավապահների, նրանք պայմանագրերի խախտմամբ էլ ձերբակալեցին Պերմյակովին՝ վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը, որի արդյունքում որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Այս փաստն ընդունում է նաեւ Միհրան Հակոբյանը եւ հիշում. «Օրինակ Պերմյակովի փախուստի ժամանակ ռուսաստանցի զինվորականները ՀՀ ոստիկանների հետ ինքնաձիգներով իրականացնում էին որոնողական աշխատանքներ: Իրավիճակն, իհարկե, ֆորս մաժորային էր եւ այդ ժամանակ պետք էր հապճեպ լուծումներ տալ, սակայն սա խնդիր է»:

Քննարկման մասնակից Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գեւորգ Մելիքյանը հարց բարձրացրեց՝ Հայաստանում ռուսական ՌՈ տեղակայելու նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել, թե ռուսական՝ հեգնական տոնով հավելելով, որ միգուցե մի օր էլ Իրանի կրոնական ոստիկանությունը հայտնվի՞ Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների կյանքը կարգավորելու համար:

«Պետք է հասկանալ՝ որտեղի՞ց է գալիս այս նախաձեռնությունը, ինչո՞վ է պայմանավորված այս անհրաժեշտությունը՝ ռուս զինվորների կարգուկանոնո՞վ. արդյո՞ք մտավախություն ունեն, որ զինվորներն անկանխատեսելի են դառնում», - մտահոգություններ հայտնեց նա՝ նշելով, որ Գյումրիում 102-րդ բազայի զինվորները չեն փայլել իրենց կարգուկանոնով, խախտումներ են թույլ տվել:

Սա լավ առիթ է մեզ համար՝ հասկանալու, որ կարող ենք ամրապնդել Հայաստանի դիրքերը, նշում է նա ու հավելում, որ հայկական կողմն ինքը պետք է զբաղվի իր տարածքում տեղակայված այլ ռազմաբազայի ծառայողներին վերահսկելու հարցերով: Նա ՌԴ-ի ՌՈ-ի ստորաբաժանման տեղակայման հարցում որոշակի մտահոգություններ ունի:

«Մենք պետականության շինարարությանը զուգահեռ պետք է ձգտենք ամրապնդվել ու գնալ օտարերկրյա ռազմական ներկայության սահմանափակման, ոչ թե ընդլայնման ճանապարհով: Գուցե ռուս զինվորը, իմանալով, որ այստեղ կա ռազմական ոստիկանություն, ավելի հանդուգն դառնա: Այսպես պետք չի անել, ու ինքը կարող է: Կարող են ավելի հանգիստ լինել, մտածել, որ կղզի են իրենք, իրենք իրենց կղզում պետք է իրենց հարցերը լուծեն», - մանրամասնեց Մելիքյանը, որի հետ կտրականապես չհամաձայնեց Միհրան Հակոբյանը:

«Ոչ, այս ստորաբաժանումը կօգնի լուծել ներքին կարգ ու կանոնի խնդիրները, դրանք դնել «ռելսերի վրա», եւ գուցե դրանից հետո հանցագործությունների քանակը քչանա»,- հակադարձեց պատգամավորը:

Տպել
3408 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց