Ռազմահայրենասիրական կրթությունն ընդդեմ միասեռ ամուսնությունների է, եւ հանուն հայ ընտանիքի

«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը, որը մշակել եւ մարտի 28-ին հրապարակել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, հանրության շրջանում արժանացել է բավական կոշտ գնահատականների, եւ շատերը դրա մեջ տեսնում են վտանգավոր միտումներ:

Փաստաթուղթը համարվեց երեխաներին զանգվածաբար զինվոր դարձնելու փորձ եւ հատկապես խնդրահարույց դիտվեցին ներքին մարտահրավեր համարվող դրույթները, որոնցից են, օրինակ, «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը», «անկարգապահությունն ու անդաստիարակությունը», «դպրոցահասակ երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճը», «թմրամոլությունը», «սեռական այլասերվածությունը» եւ այլն:

Ռազմավարության վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց ԿԳ նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանը (ի դեպ, հազվադեպ երեւույթ է, որ գերատեսության որդեգրած քաղաքականությունը չներկայացվի առնվազն բաժնի պետի մակարդակով):

Արթուր Կարապետյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

 - Պարոն Կարապետյան, փաստաթուղթը հանրության շրջանում բուռն արձագանք գտավ ու նաեւ որոշակի հակազդեցություն առաջացեց, կարծիքներ հնչեցին, որ այսպիսով փորձ է արվում դպրոցականներից ստանալ կամիկաձեներ, լվանալ նրանց ուղեղները: Վստահ եմ, որ կասեք՝ այդպիսի նպատակ չի հետապնդվում, բայց ինչո՞վ եք համոզված, որ հենց դա չէ տեղի ունենալու:

- Որովհետեւ փաստաթղթում պարզ, հստակ գրված է, ես խնդրում եմ քննարկողներին, որ շատ ուշադիր ընթերցեն ու կանգ չառնեն այն դրույթների վրա, որոնք փաստաթուղթը կենդանություն ստանալուց հետո մնալու են որպես վերլուծություն, որպես պատմություն: Պարզապես փաստաթղթի երկրորդ մասն է հիմնականում սկսելու աշխատել: Դրա համար մարդիկ մեկնություններ են անում, ասում են, որ ուղեղներն են լվանում, ստալինյան ժամանակներն են վերադառնում:

- Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն մշակելիս որեւէ երկրի օրինակի հետեւե՞լ եք:

- Իսկ դուք չե՞ք ուսումնասիրել՝ Ադրբեջանում ինչպես են իրականացնում նախազորակոչային պատրաստությունը, որ անմիջապես մեզ հետ է առնչվում: Ուսումնասիրե՞լ եք Թուրքիայի փորձը:

- Այսինքն՝ մենք այս ռազմավարությամբ փորձում եք դրա՞ն հակազդել:

- Այսօր գրում են, որ երեխաներին պատրաստում են պատերազմի: Ես հասկանում եմ՝ այդ քամիները որտեղից են փչում: Բայց պատերազմի նախապատաաստվելու որեւէ խնդիր մենք չունենք, մենք կրթություն ենք իրականացնում, իսկ կրթության մի բաղադրիչը դաստիարակության գործընթացն է: Մենք որ ասում ենք նախնական զինվորական պատրաստության ոլորտում մանկավարժադաստիարակչական մեթոդները թարմացնել, վերաթարմացնել, զինղեկին, որը չունի մանկավարժական կրթություն, նորարարական մեթոդներով զինել, ունենալ ռազմագիտության ընթերցահաճո դասագրքեր, վա՞տ բան ենք ասում: Եթե մարդը դա համարում է սովորողների ուղեղի լվացում, ես ներողություն եմ խնդրում, ուրեմն այդ մարդը շատ թերի է ուսումնասիրել ռազմավարությունը: Դաստիարակության հիմնական մեթոդներից մեկը անձի օրինակելի կերպարն է: Ռազմավարությունը տանում է այս եւ նման փոփոխությունների:

- Դժգոհություններն առնչվում են մարտահրավեր համարված դրույթներին:

- Ռազմավարության ամբողջ գործողությունները, որոնք երկրորդ մասում են նշված, միտված են նորարարական մեթոդներով աշխատելուն: Փաստաթղթի այդ հատվածը մարդիկ չեն կարդացել: Ծանոթացել են միայն վերլուծական մասին եւ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, չի կարելի այդպես: Ես համաձայն եմ, գուցե կան ձեւակերպումներ, որոնք ընկալելի չեն, խնդրահարույց են: Վերջին հաշվով մարդը կարող է թերանալ, սխալվել: Դրա համար պետական փաստաթղթերը քննարկման են դրվում, որպեսզի դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացվեն:

- Պարոն Կարապետյան, նախագծի երկրորդ՝ գործողությունների մասը բխում է առաջին մասում առաջ քաշված գաղափարներից, մտածողությունից, առաջնահերթություններից, հետեւաբար կարեւորը առաջին մասն է դառնում:  

- Ոչ, կարեւորը չի դառնում, որովհետեւ երկրորդ մասի գործողությունները շատ զուսպ են: Եթե մեկը առաջարկի այս կամ այն կետը հանել, լրամշակել, մենք սիրով կանենք: Բայց թող հիմնավորի, ոչ թե հայհոյախոսի: 

- Օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը ինչո՞ւ է վտանգավոր համարվում:

- Ես խնդրում եմ դուք ուշադիր նայեք, այսօր շատ երկրներում այնպիսի արժեքներ են ձեւավորվում, որոնց մեր հասարակությունը պատրաստ չէ: Օրինակի համար՝ միասեռ ամուսնությունները: Դա մեր հասարակությանը հարիր երեւույթ չէ: Դա վաղը-մյուս օրը դառնում է այդ երկրների մշակութային մասը, այն արդեն գնահատված է, ոչ ոք չի կարողանում դրան ձեռք տալ, որովհետեւ արդեն արժեք է: Իսկ այդ արժեքին մենք այսօր պատրաստ չենք: Եթե մենք գնում ենք դրան, այո, ես չեմ խորշում եւ չեմ վախենում ասել, սկսում ենք մեր բանակը թուլացնել: Նախնական զինվորական պատրաստության ոլորտը այս պահին փորձում ենք կատարելագործել, որպեսզի կարողանանք մեր հայկական բանակին սպասարկել նորմալ զինվորներով, որոնք ռազմագիտությունից կունենան տարրական գիտելիքներ:

- Ռազմավարության երկրորդ մասում նաեւ նշվում է, որ երեխաները եկեղեցիներում քննարկումների պիտի մասնակցեն հոգեւոր հովիվների հետ: Դա ինչի համար է ու ինչ կապ ունի ռազմագիտության հետ:

- Այս պահին մենք դպրոցներում ունենք հայոց եկեղեցու պատմություն առարկա: Եկեղեցին մեր պետության պաշտպանության, ազգային ավանդույթների ու արժեքների պահպանության գործում բավականին մեծ ներդրումներ ունի հայոց պատմության ընթացքում: Դա պարզապես մենք նախատեսում ենք ընտանիքի ամրության համար: Բայց դա պարտադիր չէ: Նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն գնալու, նստելու, զրուցելու: Նաեւ հոգեւորականը կգա դպրոց:

 

- Պարոն Կարապետյան, եթե անդաստիարակության, անկարգապահության, թմրամոլության, թունամոլության խնդրին նախարարությունն անդրադառնում է ռազմավարության մակարդակով, դա արդյոք խոստովանությո՞ւն է դպրոցն իր տեղում չլինելու մասին:

- Ռազմավարության մեջ անդրադառնալ նման երեւույթների գոյությանը, դեռ չի նշանակում, որ դաստիրակության եւ կարգապահության մթնոլորտը հերքված է: Դպրոցը կատարում է իր աշխատանքը, բայց ցանկացած կառույց պետք է համահունչ լինի հասարակության զարգացման ու փոփոխման գործընթացին:

- Բայց դա անդաստիարակություն չենք անվանի, եթե ընդամենը անհամահունչ լինելու հարց է:

- Ես ներողություն եմ խնդրում, դուք անդաստիարակություն ասածը շատ նեղ իմաստով եք մեկնաբանում ու կարծում եմ՝ նաեւ շատ մարդիկ: Անդաստիարակ չի նշանակում մարդասպան լինել, կատարել այնպիսի քայլեր, որոնք միանգամից մերժվում են հասարակության կողմից: Կան այնպիսի երեւույթեր, որոնք կարելի է նկատել միայն մասնագիտական լուրջ վերլուծությունների արդյունքում: Օրինակ՝ ուսուցիչը հիվանդանում է, չի գալիս այդ օրը դասի, աշակետը ուրախանում է, թե չի ուրախանում:

- Ուրախանում է:

- Այսինքն՝ մարդու դժբախտությունն իր ուրախությունն է: Դրանք շատ նուրբ ելեւէջների մեջ են եւ նմանատիպ շատ օրինակներ կարելի է ասել, որոնք պահանջում են մասնագիտական լուրջ մոտեցումներ:

- Չե՞ք կարծում, որ շատ խիստ եք դատում եւ աշակետը ոչ թե ուրախանում է ուսուցչի հիվանդ լինելով, այլ ընդամենը որովհետեւ նա չի եկել ու ինքն ազատ կլինի:

- Բայց փաստորեն հիվանդ էր, չէր եկել: Կապ չունի, մարդը սկսեց ուրախանալ, մարդը սկսեց եզրակացություն անել, այն էլ փոքր տարիքից:

Տպել
2687 դիտում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին