#ԻմՔայլը արշավի 13-րդ օրն է. Փաշինյանը ուղերձով դիմեց ՀՀ մարզերին և սփյուռքին (թարմացվող)

Օր 13-րդ 12.04.2018

Շարունակվում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը քայլարշավը` Գյումրիից դեպի Երեւան: Այս պահին նրանք արդեն հասել են Կոտայքի մարզ: Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց ՀՀ բոլոր մարզերի բնակիչներին, հատ-հատ նշելով այդ մարզերում գտնվող համայնքները եւ բնակավայրերը: Նա իր ուղերձում ասաց, որ ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին բոլորը լինեն Ազատության հրապարակում: Փաշինյանը ուղերձով դիմեց նաեւ սփյուռքի բոլոր հայ համայնքերին՝ գործուղվել դեպի Երեւան, Ազատության հրապարակ` վաղը, 18:30-ին, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ: Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց նաեւ Երեւանի բոլոր վարչական շրջանների` բոլոր թաղամասերի բնակիչներին, հատ-հատ նշելով վարչական շրջաններն ու թաղամասերը:

Օր 11-րդ 10.04.2018

Շարունակվում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի Իմ քայլը քայլարշավը: Այսօր 11-րդ օրն է, նրանք արդեն հասնում են Հրազդան քաղաք: Նիկոլ Փաշինյանը դիմեց երիտասարդներին, ուսանողներին, ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի համար իրազեկում իրականացնելու համար, եւ իր պաշտոնական էջի ուղիղ եթերի վերեւում տեղադրել է հետեւյալ գրառումը`«#ԻմՔայլը անհրաժեշտ են կամավորներ ապրիլի 13-ի հանրահավաքին կազմակերպչական աջակցություն ցույց տալու համար։ Խնդրում եմ զանգել 095 05 67 03 և 095 78 79 54»: Փաշինյանը նշեց, որ եթե հսկայական մասնակցություն լինի Ապրիլի 13-ին ժամը 18:30-ի  հանրահավաքին հնարավոր կլինի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը:

Այսօրվա քայլերթին էր միացել ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ Զարեհ Պալյանը:  Պալյանը նշեց, որ պատգամ ունի Սերժ Սարգսյանին, «սա քայլում ենք ձեզ համար, որովհետեւ այս անգամ այնպիսի մի ահավոր բան եք անում, որ կնիքը դնում եք ձեզ վրա` ձեր ձեռքով: Դուք կանգնում եք պաշտոնապես ասում եք, երկիրը չեմ առաջնորդելու, եւ այսօր արժանապատվությունը մի կողմ թողած, հիմա ժողովրդին խաբելով, խոստմնազանց լինելով, նորից եք ուզում դառնաք համար 1 մարդը, որը այս օրին է հասցրել մեր երկիրը: Այս ձեւ խոսքի տեր չլինելու արարքը վայել է ջեբկիրին, բայց ոչ նախագահին», նշեց Պալյանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրեն առավոտյան զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ զորակցություն էր հայտնել քայլարշավին: Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ ուրախ կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում:

Օր 10-րդ 09.04.2018

23:30- Քայլարշավի 10-րդ օրը ՔՊ-ականները շարժվեցին Սևանի մոտակայքից, անցան Սևան քաղաքով, օրվա ընթացքում քայլեցին 15 կմ ու արեցին 26 300 քայլ: Սեւանի մայրուղին անցնելիս արշավի մասնակիցներին ողջունում էին գրեթե բոլոր մեքենաները՝ ձայնային ազդանշաններով:

20:00- ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քայլարշավը: #ԻմՔայլը նախաձեռնությունը հասել է Սեւան: Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Անտիսաշիկ» 2 գործողություն իրականացրեց. նա բարձրացել էր մեքենայի վրա եւ արագաչափը փակեց #ԻմՔայլը հեշթեգերով՝ ի պաշտպանություն Արփի Դավոյանի եւ Վարդգես Գասպարիի:

Ավելի վաղ գրել էինք, որ այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ առավոտյան «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի արդյունքում վատացել է Գասպարիի ինքնազգացողությունը:

Օր 9-րդ 08.04.2018

14:05- #ԻմՔայլը արշավին միացավ Պարույր Հայրիկյանն ու մի խումբ ԱԻՄ-ականներ:

12:55- Քիչ առաջ Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափ տեսախցիկը #ԻմՔայլը արշավի կպչուն թղթիկերով փակեց Նիկոլ Փաշինյանը, նրանք այս քայլը պարզաբանեցին որպես պաշտպանություն այն քաղաքացիական ակտիվիստների, որոնք արագաչափերի տեղադրման դեմ գործողություններ են իրարականացրել ու հետապնդվել:

11:50- Այսօր ՔՊ կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավի 9-րդ օրն է: Արշավականները Դիլիջանում են, տնկել են ավանդական ծառը՝ այն կոչելով «Ազատության ծառ»: Խումբը պատրաստվում է անցնել Դիլիջանի թունելով, այնուհետ կշարունակեն ճանապարհը:

Օր 8-րդ 07.04.2018

22:01- #ԻմՔայլը արշավի մասնակիցները քայլերթի 8-րդ օրը սկսել են ավանդական դարձած –ի ծառատունկով՝ տնկել են «Գեղեկցության ծառ», որն ապրիլի 7-ի առթիվ նվիրել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Արշավին միացել են նոր մասնակիցներ, որոնց Նիկոլ Փաշինյանը նվիրել է #ԻմՔայլը նշանով կրծքանշաններ: Այնուհետ մասնակիցները Դիլիջանից շարունակել են քայլել դեպի Ազատության հրապարակ: 

Նիկոլ Փաշինյանն իր խոսում նշել է, որ Դիլիջանի ոլորանները հաղթահարել են մեծ դժվարությամբ՝ անցնելով մոտ 105 կմ եւ կատարել են 160 հազար քայլ: Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի հետեւորդներին դիմելով նշեց՝ հնորավոր բոլոր միջոցբերով տարածել ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին, քանի որ հեռուստաընկերությունները շատ կցկտուր են անդրադառնում թեմային:

 Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթեր միանալով տեղեկացրել է, որ իրենց միացել են շատ թվո քաղաքացիներ: Նրանց թվում են նաեւ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը եւ երեխաները, քաղաքացիական ակտիվիստներ՝ Իզաբելլա Աբգարյանը, Դավիթ Գեւորգյանը եւ կուսակցության անդամներ, համակիրներ: Քայլարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց շատ հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս են փակելու Երեւանում ճանապարհները: Այնուհետ, արշավի մասնակցները մեկ րոպեով փակել են մայրուղին եւ ցույց տվել, թե ինչպես են մայրաքաղաքում փողոցները փակելու:

 

#ԻմՔայլը արշավի մասնակիցներն այսօր ճամբար են խփել Դիլիջանից դեպքի Սեւանի թունել տանող ճանապարհի վրա: Փաշինյանի փոխանցմամաբ՝ մարդկանց թիվն այնքան է շատացել, որ վրանների թիվը եւս ավելացրել են: Այս պահին խարույկի շուրջ արշավի մասնակիցները ունկնդրում եմ Արթուր Մանուկյանի կատարումները:

 

Օր 7-րդ 06.04.2018

23:37- ՔՊ-ի #ԻմՔայլը նախաձեռնության մասնակիցներն անցել են 100 կմ եւ ճամբար են խփել Դիլիջան քաղաքում: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ ճամբար են այցելել իրենց ընկերները Դիլիջանից, Իջեւանից, Նոյեմբերյանից, Հրազդանից:

«Քիչ առաջ այստեղ էին նաեւ Հայաստան Պետության ճակատի ներկայացուցիչները: Նրանց հետ խոսեցինք եւ քննարկեցինք որոշակի հարցեր: Խիստ նախնական գաղափար ծնվեց, որ միավորման թեման պետք է փոխարինենք աշխատանքի բաժանման թեմայով, որովհետեւ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի կանխելու համար շատ մեծ ծավալի աշխատանք կա յուրաքանչյուրի համար: Ավելի ճիշտ է, որ մենք խոսենք աշխատանքը բաժանելու մասին եւ տեսնել, թե մեր գործողությունները ինչպես կարող ենք դարձնել առավել արդյունավետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պատգամավոր, արշավի մասնակից Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ նրանքմ ովքեր ցանկություն ունեն որեւէ հարցով աջակցել #ԻմՔայլը նախաձեռնությանը, ապա կարող են համացանցում տարածել իրենց իրազեկման նյութերը: Նրա փոխանցմամբ, մայրաքաղաքի փողոցներում հատուկ նյութերի միջոցով գրվում է #ԻմՔայլը բառերը, որը սակայն քաղաքապետարանի կողմից ծածկվում է սեւ ներկով: Պատգամավորը իրենց օգնելու ցանկություն ունեցողներին կոչ է անում իրենց աջակցել այս հարցում եւ թույլ չտալ քաղաքային իշխանությանը խոչընդոտել իրենց իրազեկմանը:

«Նաեւ ուսանողներն են քննարկումներ իրականացնում, որին եւս մյուս ուսանողներին առաջարկում եմ միանալ: Կիրակի օրը տեղի է ունենալու ավտոերթ՝ Բրազիլիայի հրապարակից եւ գալու է միանա մեր քայլերթին, ինչպես նաեւ մեկ այլ նախաձեռնություն ապրիլի 13-ին մեզ դիմավորելու է Երեւանի մատույցներում եւ միասին շարժվելու ենք Ազատության հրապարակ: Նրանք, ովքեր ցանականում են միանալ այս նախաձեռնություններին, կարող են հղումները գտնել ֆեյսբուքի իմ էջին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանն, ընթերցելով Սերժ Սարգսյանի 2014 թվականի ապրիլի 10-ի հայտարարությունն ասաց. «Ժողովուրդ ջան, կոչ եմ անում այս հայտարարության տեսանյութը գտնել եւ քեֆերից առաջ, քեֆերից հետո նայել»: 

19:30 -ԱԺ ԵԼՔ խմբակցույան պատգամավոր Սասուն Միքայելյանը եւս միացել է Նիկոլ Փաշինյանի իմ քայլը պայքարի արշավին: Խումբն այս պահին Դիլիջանում է:

0ր 6-րդ- 05.04.2018

21:20- ՔՊ կուսակցության #ԻմՔայլը արշավի մասնակիցները Լոռու եւ Տավուշի մարզերի սահմանագծին ճամբար են խփել, պատրաստվել գիշերակացի: Այսօր նրանց են այցելել երաժիշտներ, զուռնա-դհոլով ապահովել մասնակիցների բարձր տրամադրությունը, ոգեւորել նրանց: 

6-րդ օրը ՔՊ-ականներն ավարտում են Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, Դիլիջան Ազգային պարկի հենց պռնկին, նրանք քայլելով այսօր անցել են 120-ից ավելի կիլոմետր:

20:15- ԻմՔայլը նախաձեռնության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը եւ արշավի մյուս մասնակիցները երեկոյան հասել են Լոռու եւ Տավուշի մարզերի սահմանաբաժանին: Նիկոլ Փաշինյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ անկախ ՀՀԿ-ականների սպառնալիքներից՝ իրենք կատարելու են իրենց քայլերը: Ամփոփելով այս 6 օրերի իրենց քայլերթը, նա նշել է, որ արդյունքները երեւալու են ապրիլի 13-ին՝ մարդկանց ներկայությունից եւ ապրիլի 13-ից 14-ը: Իրենց քայլարշավը ուղերձ է քաղաքացիներին անելու իրենց քայլը, որովհետեւ, եթե քաղաքացին անի իր քայլը, ուրեմն Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը կանեն իրենց հետքայլը: Խոսելով ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող մյուս 2 հանրահավաքների եւ համագործակցությունների մասին, նա կրկնել է այն միտքը, որ իրենք բացառում են բռնությունն ու հակաբռնությունը: Պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, ում համար սա սկզբունքային հարց է եւ կան երաշխիքներ, որ այս սկզբունքը կպահվի, քանի դեռ երաշխիքներ չկան եւ պայմանն ընդունված չէ, իրենքդժվար ենք պատկերացնում համագործակցությունը եւ միանալը:

10:30- ՔՊ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 5-ին, քայլերթի վեցերորդ օրը, այն կընթանա Թեժ լեռ-Լերմոնտովո երթուղով, ժամը 14։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Օր 5-րդ-04.04.2018

19:30- Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Նիկոլ Փաշինյանն ու #ԻմՔայլը արշավի մասնակիցները մի շարք հարցեր քննարկեցին, որոնցից մեկն էլ այն մասին էր, որ վերլուծաբանների կողմից անընդհատ խոսվում է այն մասին, որ այս շարժումը ուշացած է ու ամեն ինչ որոշված է ի սկզբանե: Պարզաբանելով այս ամենը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու մասին է, իբր 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ հարցը լուծվել է եւ այլեւս անիմաստ է քննարկելը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ այս փաստարկին բազմաթիվ հակափաստարկներ կան: Նրանք մանրամասնորեն ներկայացրեցին այդ հակափաստարկները, նշեցին, որ այդ ժամանակ դեռ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը բացառվել է, ներկայացվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի տեքստը շուտով թռուցիկների ձեւով կհայտնվի բազմաթիվ մարդկանց տներում:

Անդրադարձ կատարվեց նաեւ այն մտքին, որ հայտնել էին ՀՀԿ-ականները, թե պատերազմող երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին չեն փոխում, ՔՊ-ականները հակադարձում են՝ այդ պարագայում ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին փոխարինեցին Սերժ Սարգսյանով:

18:30- Այսօր #ԻմՔայլը արշավի հինգերորդ օրն է: Շարունակելով ճանապարհը Լոռու մարզկենտրոն Վանաձորից, արշավականներն այսօր քայլել են 12 կիլոմետր՝ անելով 18 745 քայլ, անցել Լոռու մարզի սահմանն ու դուրս եկել մարզից: Այժմ ՔՊ կուսակցության անդամները Թեժ Լեռան մոտ վրաններ են տեղադրել, պատրաստվում են երեկոյին ու գիշերվան: Քայլերթին նոր մասնակիցներ են միացել, ՔՊ-ականների հետ է նաեւ Նիկոլ Փաշինյանի կինը: Քիչ առաջ ֆեյսբուքյան եթերով ՔՊ վարչության անդամը Նիկոլ Փաշինյանը կրկին ասաց, որ հանդիպելու են Ազատության հրապարակում, իրենց նպատակի իրականացման համար պետք է այնքան քաղաքացի, որոնք կկարողանան շրջափակել խորհրդարանի շենքը:

Նշենք, որ մինչեւ Երեւան հասնելը արշավականները պետք է կատարեն 300 հազար քայլ:

Փաշինյանի խոսքերով, երեկվանից այտուցված են եղել արշավի մասնակիցների ոտքերը, այսօր փոքր-ինչ լավ են զգում:

Օր 4-րդ-03.04.2018

21:45-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավի 4-րդ օրն էլ է մոտենում ավարտին: Արշավականները քայլելով հասել են Լոռու մարզկենտրոն Վանաձոր: Եղանակային ցուրտ պայմանների պատճառով նրանք չեն կարողացել ճամբարել դրսում, փոխարենը՝ պատսպարվել են ինչ-որ կիսակառույցում, որի պատուհանները փակել են, տեղադրել վառարան:  Արշավի մասնակիցները չնայած ցրտին, ունեն բարձր տրամադրություն ու հետ չեն կանգնում իրենց նպատակից:

11:44-Այսօր սկսվում է ՔՊ-ի գործողությունների 4-րդ օրը եւ նրանք նախատեսում ենք նոր միջոցառում իրականացնել, որը կոչվում է «Մեջբերում ճանապարհից առաջ»: Այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը եւ բոլորով սկսեցին կրկնել Սերժ Սարգսյանի 2014 թվականի ապրիլի 10-ի հայտնի հայտարարությունը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

 

11:05-Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության պայքարի դուրս եկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները եւ համակիրները երեկ երեկոյան քննարկումների ժամին խոսել են ապրիլյան պատերազմի մասին: Նիկոլ Փաշինյանը քննարկման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Կառավարության կողմից Սերժ Սարգսյանին անվերադարձ տրված առանձնատան մասին: Պետությունից Սերժ Սարգսյանին տրված առանձնատունը գտնվում է կառավարական դաչայում, ինչը, ըստ Փաշինյանի՝ հանցագործություն է:

«Պետական հեղաշրջմանը հավասար բան է: Դա հանցագործություն է: Ընդ որում, այդ հանցագործության հեղինակ են Կառավարության բոլոր այն անդամները, ովքեր համաձայնվել են դրա հետ: Ես պաշտոնական պարզաբանում եմ պահանջում, որպես Ազգային ժողովի պատգամավոր, այդ թեմայի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՕՐ 3-րդ - 02.04.2018

17:37-Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօրվա քայլերթն ավարտված է: Նրանք քայլել են 13 կմ եւ կատարել են 18 հազար 635 քայլ: Այժմ պատրաստվում են Գյումրիից Սպիտակ տանող ճանապարհին՝ Սպիտակի թունելից 2-3 կմ հեռավորության վրա վրան խփել: Փաշինյանը տեղեկացրեց, որ հաջորդ ուղիղ եթերը ժամը 21:00-ին է լինելու եւ քննարկելու են 2016 թվականի ապրիլյան պատերազմը: Նա դիմելով քաղաքացիներին տեղեկացրեց, որ իրենց սնունդ ուղարկեն միայն ճշտումներից հետո, քանի որ այս պահին իրենց շատ սննդամթերք են տարել, որը հնարավոր չէ տեղափոխել:  

16:00-Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրեց, որ քայլերթը շարունակվում է եւ իրենք գտնվում են Լոռու մարզի Շենավան համայնքում: Շուտով հասնելու են Սպիտակի թունելին: Նրա փոխանցմամբ՝ երթին մայրաքաղաքից նոր մասնակիցներ են միացել: 

15:45-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ քայլերթի 2-րդ օրը, հերթական ճեպազրույցն է ունեցել լրագրողների հետ եւ վերջիններիս հարցին ի պատասխան տեղեկացրել, որ դեռ վաղ է քայլերթն ամփոփելու համար: 1in.am-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեքենաներ են իրենց հետեւել ասել է.

«Ենթադրում ենք, որ ոստիկաններ են եղել, բայց մեր հարցը հետեւյալն է, եթե ոստիկանության մեքենաներն են, ապա ինչո՞ւ ոստիկանական մեքենաներով հերթապահություն չեն անում, որն ավելի տրամաբանական կլիներ: Որեւէ առանձնակի լարվածություն չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ տեղեկացրել, որ մարդիկ ակտիվորեն իրենց այցելում են Շիրակի եւ Լոռու գյուղերից, Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներից:

«Երեկ մեզ մոտ այնքան մարդիկ էին եկել, որ մենք մեր պլանավորած միջոցառումները չեղարկեցինք, քանի որ մարդիկ եկել էին մեզ հետ շփվելու»:

Այս քաղաքական գործընթացը լինելու է գործողությունների գործընթաց, չի լինելու հանրահավաք-տուն գնալու գործընթաց, իսկ թե վերջնարդյունքն ինչքանով է հավանական, ապա դա կախված է յուրաքանչյուր մարդու ներկայությունից: Ով իր քայլն է անում, նա դրանով նպաստում է հաջողության հավանականությանը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ արտախորհրդարանական որոշ ուժեր հայտարարում են, որ պետք է ոչ թե պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ, այլ ընդհանրապես իշխանափոխության ու համակարգի փոփոխության համար, Փաշինյանն ասաց.

«Հայաստանում ավանդույթ է ձեւավորվել՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բայց չպայքարել կոռուպցիոներներ դեմ, պայքարել ընտրակեղծիքների դեմ, բայց չպայքարել ընտրակեղծարարների դեմ, պայքարել հանցագործության դեմ, բայց ոչ հանցագործների: Այո, մենք ռեժիմի դեմ ենք պայքարում, բայց նաեւ այն մարդկանց դեմ, որոնք անձնավորում են այդ ռեժիմը: Մեր կարգախոսն է՝ պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, որը կբերի իշխանափոխության»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵԼՔ դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները ինչ-որ փուլում միանան իրենց պայքարին, Փաշինյանը հույս հայտնեց, որ ԵԼՔ-ի իր գործընկերները կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ «իրենց նպաստը կբերեն քաղաքացու հաղթանակին»:

13:40-Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում ապրիլի 2-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության սկսած #ԻմՔայլը քայլերթի մասնակիցները տնկել են Զինվորի ծառը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկանում ենք, որ քայլերթի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետեւ նրանք տնկել են ծառը եւ շարունակել քայլերթը դեպի Երեւան:

9:05-Երեկ՝ ապրիլի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը երկրորդ օրը, մասնակիցները քայլեցին Գյումրուց մինչեւ Ջաջուռ՝ անցնելով 16.3 կմ եւ կատարելով 25293 քայլ։ ՔՊ մամուլի հաղորդագրության համաձայն, այսօր՝ ապրիլի 2-ին, քայլերթը կընթանա Կաթնաջուր-Սպիտակ երթուղով, ժամը 14։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

ՕՐ 2րդ - 01.04.2018

21:30-Արշավի մասնակիցներին են միացել Լոռու մարզի մեծ Պարնի, Նալբանդ ու Լեռնավան գյուղերից եկած տասնյակ մարդիկ, նրանք վառել են երկրորդ խարույկը, քաղաքացիների միացման պատճառով նախօրոք հայտարարված երեկոյան եթերը հետաձգվում է, քանի որ այդ դեպքում նոր միացածների հետ զրուցելու ժամանակ չէր մնա, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Նիկոլ Փաշինյանը:

19:00-Ավարտին է մոտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի երկրորդ օրը: Մասնակիցները քայլելով հասել են մինչեւ Լոռու մարզ, այնտեղ պատրաստվում են գիշերակացի, նրանք պատրաստում են խարույկը, վրանները: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իրենց միանում են մարդիկ 1 ժամով, կես ժամով կամ մեկ օրով, հորդորում է բոլոր նրանց, ովքեր ուզում են աջակցել, միանալ քայլերթին:

14:30-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավի մասնակիցները այսօր արդեն քայլելով հասել են Լոռու մարզ: Նրանք շարժվել էին Շիրակի մարզկենտրոնից:

Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

12:30-Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր իրենց ճամբարից քիչ հեռու ինչ-որ մեքենաներ են կայանած եղել եւ հսկել են իրենց: Նրա փոխանցմամբ՝ մեքենաները երեքն են եղել, բայց ոստիկանության տարբերանշաններ չեն ունեցել, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունից պարզաբանում է պահանջում, թե ովքեր են հետեւել իրենց:

12:10-Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում նշեց, որ անընդհատ խոսվում է վստահել-չվստահելու մասին, իսկ իրենց պետք է, որ ոչ թե վստահություն, այլ որ քաղաքացին հավատա իր իսկ ուժին ու կարողությանը: «Ուզում եմ ասել, որ ապրիլի 13-ին ժամը 18-ին սկսվող հանրահավաքը չի ավարտվելու ապրիլի 13-ին, ոչ էլ 14-ին, մեր խնդիրն է այդ օրերին ապահովել այնպիսի ամբոխ ու քանակ, որ կարողանանք այդքան ամբոխով ավելի հզոր ներկայացնել մեր փաստարկները:

Իմ, Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի ու մյուսների աշխատանքի վայրն է նաեւ Ազգային Ժողովը, մենք էլ բնականաբար մեր աշխատանքի վայր գնալու ենք, ու ինչքան հզոր լինի ժողովրդի աջակցությունը, այնքան արդյունավետ կլինի մեր մուտքը ԱԺ:

Մեր համեստ դերակատարումը այս ամենը կազմակերպելն է, բայց պայքարը ժողովրդինն է, խոսքը ժողովրդինն է»:

ՔՊ-ի անդամները նշում են, որ իրենց գրում են Կիեւից, Օմսկից, Մոսկվայից, նշելով, որ արտերկրից գալու են Հայաստան, որը ցույց է տալիս, որ իրենց ձայնը լսելի է նաեւ արտերկրում:

11:44-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները իրենց ճամբարի տարածքում ծառատունկ իրականացրեցին եւ հայտարարեցին, որ ինքնիշխանության ծառ են տնկում: Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գիշերը շատ ցուրտ է եղել, սակայն նա 14 օր շարունակ քայլելու է: Նա նաեւ նշեց, որ իրենից հետաքրքրվում են՝ ապրիլի 13-ին հանրահավաքին գալուց հետո տու՞ն են գնալու: Փաշինյանը նշեց, որ տուն գնալ չկա, չորս օր շարունակ հանրահավաքներ են անելու: Նա տեղեկացրեց, որ գիշերը իրենց միացել է նաեւ որդին՝ Աշոտ Փաշինյանը:  Արշավի մասնակիցներից Մխիթար Հայրապետյանն էլ ուղիղ եթերում տեղեկացրեց, որ արտերկրով եւ հանրապետության տարբեր բնակավայրերից աջակցության զանգեր են ստանում: ԵԼՔ-ի պատգամավորներից Արարատ Միրզոյանն էլ պատմում է, որ մարդիկ տարբեր քաղաքներից այցելել են իրենց, սնունդ բերել:

11:11-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավի սկիզբը դրվեց Գյումրիում, երեկ մասնակիցները Գյումրիից քայլելով հասան մինչեւ Ջաջուռ, գիշերեցին այնտեղ, օրվա մեջ անցան 15 կմ՝ կատարելով 22889 քայլ: ՔՊ մամուլի հաղորդագրության համաձայն, այսօր՝ ապրիլի 1-ին քայլերթը կընթանա Ջաջուռ-Կաթնաղբյուր երթուղով, ժամը 14։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

ՕՐ 1-ին 31.03.2018

 19:58-Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ  ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ կանգ են առել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի տարածքում եւ վրան խփել: Նրանք գիշերելու են վրաններում:

17:00-Քայլերիթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս տվեց Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտ: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով,  իսկ դրանից հետո ապրիլի 13-ին հասնել Երեւանի Ազատության հրապարակ:

Հարցին, թե մարդիկ իրազեկված չեն եւ վերջին պահին է հասարակությունը տեղեկացել, որ պայքարի մեկնարկը տրվելու է Գյումրուց, Փաշինյանն ասաց.

«Մենք անսպասելիության էֆեկտն ենք փորձել դնել եւ հույս ունենք, որ այն հուսահատության մթնոլորտը, որ ՀՀ տիրում է նույն անսպասելիությամբ էլ պետք է ճեղքվի: Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց ծրագիրը 14+4 է եւ հենց այդ 14 օրը նախատեսված է իրազեկման համար:

«Այս իրազեկման ձեւն աննախադեպ է Հայաստանի պատմության համար եւ հույս ունենք, որ ՀՀ քաղաքացու համար կբերի կոնկրետ քայլեր: Մեր քայլն արդեն սկսվել է եւ ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին հասնելու ենք Ազատության հրապարակ, որտեղ կախված քաղաքացիների ակտիվությունից մենք կձեռնարկենք քաղաքացիական անհնազանդության հստակ ձեւեր: Մենք պատրաստ ենք գործողություններ ծավալվել անկախ մարդկանց քանակից»,- ասաց նա:

Փաշինյանը չբացառեց փողոցներում հստակ գործողություներ իրականացնելը, այդ թվում ցույցեր եւ նստացույցեր, եթե անհրաժեշտությունը լինի:

15:24-Այս պահին քայլերթի մասնակիցները մտնում են Ջաջուռի ճանապարհին գտնվող Շիրակ գերեզմանատուն, որտեղ գտնվում է ապրիլյան պատերազմի զոհերի պանթեոնը: Եղանակը անբարենպաստ է, թույլ անձրեւ է մաղում:

15:10-Քայլերթի մասնակիցները մի պահ կանգ առան, Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում դիմելով ՀՀ քաղաքացիներին տեղեկացրեց, որ իրենց նպատակն է այնքան մարդ փողոց դուրս հանելը, որ հնարավոր լինի պայքարել Սերժ Սարգսյանի ուխտադրուժ գործողությունների դեմ: Այնուհետեւ տեղեկացրեց, որ իրենց ճանապարհային քարտեզը գծագրված է այնպես, որ ցանկացած իրավիճակում անկախ փողոց դուրս եկած մարդկանց թվակազմից իրենց հնարավորություն կտա կողմնորոշվել եւ գործընթացը շարունակել ստեղծված իրավիճակի համաձայն:

14:20-Նիկոլ Փաշինյանի քայլերթին միացել են նաեւ սովորական քաղաքացիներ, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ, այս պահին քայլերթը շարունակվում է: Քայլերթին միացավ նաեւ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը իր կնոջ հետ:

13:24-Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կատարել է արդեն 8000 քայլ, այսօր նախատեսվում է անցնել 200-ից  15 կիլոմետրը: Ջաջուռ գյուղի վարչական շրջանից դուրս դեպի Լոռու մարզ տանող հատվածում նախատեսվում է ճամբար կազմակերպել՝ գիշերակացի համար: Այս պահին ուղիղ եթերը դադարեցված է, սակայն Փաշինյանը տեղեկացրեց, ոչ ուղիղ եթերն անջատված ժամերին էլ շարունակելու է քայլել եւ առհասարակ ողջ ճանապարհն անցնելու է քայլելով:  Փաշինյանը քայլերթի ընթացքում պատասխանում է ոչ թե լրագրողների կամ կուսակիցների հարցերին, այլ տարբեր քաղաքացիների, ովքեր մեքենաներով գալիս են նրա հետ շփվելու համար:

Ժամը 16.00-ին կլինի ճեպազրույց լրագրողների համար: Ընթացքում նաեւ պարբերաբար ուղիղ եթեր կմիացնեն:

13:10-Նիկոլ Փաշինյանի քայլերթը շարունակվում է: Նա արդեն դուրս է եկել Գյումրի քաղաքից, գնում է Ջաջուռ գյուղի ուղղությամբ եւ ինչպես նախապես հայտարարել էր հանդիպելու է Ջաջուռի բնակիչների հետ: Քայլերթի մասնակիցների թիվը հետզհետե ավելանում է: Փաշինյանին են միանում ՔՊ կուսակցության անդամները:

12:29-Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին ժամը 12-ին տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրիից Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։

14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։

Մարտի 31-ին քայլերթը կընթանա Գյումրի – Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19874 դիտում

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել