Լոռու մարզի Դսեղ գյուղում հոլանդական վարդեր են աճեցնում

Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Մովսես Մուրադյանը գյուղում վարդերի ջերմոց է հիմնել, որի երազանքը վաղուց ուներ: 2016թ.-ին Մովսեսը վարկ է ստացել ու հիմնել ջերմոցը, այսօր արդեն փորձում է եկամտաբեր բիզնես դարձնել. «Որպես գյուղատնտեսական գործունեություն բավականին եկամտաբեր է, եթե համեմատենք գյուղատնտեսության մյուս ոլորտների հետ…աշխատում ենք, գումար ենք վաստակում…»,- ասաց նա:

Մովսես Մուրադյան

Ջերմոցի հիմնման առաջին տարում երիտասարդը հաջողություն չի գրանցել, սակայն, ինչպես ինքն է ասում՝ չի հուսալքվել, փոխարենը, էլ ավելի մեծ եռանդով է սկսել աշխատել ու խնամել վարդերը: Թփերի խնամքով ու բուժումներով զբաղվում է միայնակ, ասում է՝ խոնավության պատճառով վարդի թփերի՝ սնկային հիվանդությամբ վարակվելու ռիսկը մեծ է, ինչի դեմն առնելու համար ժամանակին սրսկումներ ու պրոֆիլակտիկ միջոցառումներ է իրականացնում:

Մովսես Մուրադյանը ջերմոցում ներկայումս միայն վարդեր է աճեցնում, նրա խոսքով՝ այս բիզնեսում արտադրելն է դժվար, սպառող միշտ էլ գտնվում է, որոնց հենց ինքն էլ գտնում է. «Սպառման խնդիր հիմնականում ամռանն է լինում, երբ որ դրսի վարդերը ծաղկում են, մյուս դեպքերում հարմար գներով իրացում է կատարվում»: Աճեցվող վարդերը տեղական ու հոլանդական տեսակի են, նաեւ խառը գույների վարդեր են աճեցվում:

Ընտանեկան բիզնեսը ընդլայնելու նպատակով արդեն իսկ երկրորդ ջերմոցն են կառուցում:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում

Տպել
9651 դիտում

Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել հատվածում բուք է

Հրդեհ Մարմարաշեն գյուղում․ այրվել է տան խոհանոցը

Լարս ավտոճանապարհը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 165 բեռնատար, 120 մարդատար ավտոմեքենա,1 ավտոբուս

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել