Գյումրիում «Լրատուն» մեդիա թանգարանին տարածք չեն տրամադրել, քողարկված մերժել են

11/04/2018 schedule19:55

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում «Լրատուն» մեդիա-թանգարանի ցուցանմուշների ցուցադրության համար տարածք էր ուզել՝  «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» նախագծի ցուցանմուշների ցուցադրության համար:  Մերժվել էր: «Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը կոռեկտ չի համարում բարձրաձայնել, թե ումից եւ ինչ տարածք էին ուզել: Մեր հետ զրույցում նշեց՝ մերժումն ուղղակի չի եղել:Լուսանկարում «Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանն է

«Գյումրիում էն տեղը, որը նախատեսել էինք, աներեւակայելի գումար պահանջեցին տրամադրելու համար: Նախ, իրենց հաստատության միջանցքը մերժեցին, ուրիշ բան առաջարկեցին, բայց այնպիսի ահռելի գումար պահանջեցին, որ հասկանալի էր, որ դա քաղաքական պատճառներ ունի: Ցուցահանդեսի հասցեատերերն անում են ամեն ինչ, որ ցուցանմուշները չներկայացվեն: Երեւանում էլ էր նույն վիճակը, Գյումրիում էլ եղավ, նաեւ Վանաձոր են գնալու, այնտեղ էլ այդպես կլինի»,- վստահությամբ ասաց Վահրամ Մարտիրոսյանը: 

Ցուցահանդեսը, սակայն, չխոչընդոտվեց Գյումրիում: Ցուցանմուշներն ու հիպերէկրանները տեղադրվեցին ԼՕՖՏ-ում: Դրանք կմնան Գյումրիում մինչեւ ապրիլի 20-ը եւ հասանելի կլինեն բոլոր ցանկացողներին:

«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» նախագծով որպես ցուցանմուշներ ներկայացվում են 1990-ականներից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն դեպքերն ու սենսացիոն փաստերը: «Անկախության սկզբից ի վեր, մեդիան լուսաբանեց կոռուպցիան սկզբում շատ միամիտ, նույնիսկ կոռուպցիայի բնորոշումը հաճախ շփոթում էին կաշառակերության հետ: Մինչդեռ կոռուպցիան համակարգված է եւ միշտ կապված է իշխանության հետ: Իշխանության հովանավորությամբ է արվում»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը: «Լրատուն»-ը կոռուպցիայի 7 հայտնի դեպք է ներկայացնում:

«Օրինակ, մեկն օֆշորային գործն էր, որի հաջողությունը հարաբերականորեն ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանի հրաժարականն էր: Ճիշտ է, նա հետագայում հայտնվեց ԱԺ-ում, բայց դա մեր պետության եւ իշխանության մեղքն է, դա մեր պետության պարտությունն էր: Նաեւ գոմեշի մսի սկանդալն է եւ դրան զուգահեռ՝ կոռուպցիան բանակում, կամ Արմենտելն ու մենաշնորհները»:

Ներկայացվող թեմաները քաղվել են լրատվամիջոցների հրապարակումներից եւ տեսանյութերից: Հիմնականում երեւանյան լրատվական դաշտի արտադրանքն է ուսումնասիրված, քանի որ ըստ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի, մարզային ԶԼՄ-ները չեն արձագանքել իրենց պահանջ-խնդրանքներին եւ չեն ներկայացրել տեսանյութեր ու հրապարակումներ:

Լուսանկարում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն է

«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» նախագիծը «Լրատուն» մեդիա թանգարանի երկրորդ ցուցադրությունն է Գյումրիում: «Լրատուն»-ն առաջին ցուցադրությամբ 5 տարի առաջ հենց Գյումրիից է տվել իր գործունեության մեկնարկը՝ «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսով:

Տպել
1907 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)