Մանկապարտեզի երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով. լուրն Այգեկում հերքում են

Կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզում երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով:

«Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլին, ով հանրահռչակ Շմայսի կինն է, ինքնատիպ թալանի ձեւ է գտել: Նրա ղեկավարած մանկապարտեզի ծնողները վախեցած ու մտահոգված զանգահարել են մեր կայքին՝ տեղեկացնելով, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն իր ընտանիքին պատկանող, Արգավանդի խճուղու վրա գտնվող «Անգելինա» ռեստորանի սննդի մնացորդներով կերակրում է մանկապարտեզ հաճախող իրենց երեխաներին՝ գրպանելով յուրաքանչյուր ամիս սննդի համար հավաքվող ծնողական գումարները:

«Մեր երեխաների առողջությունը վտանգված է, ոչ ոք համարձակություն չունի այդ խելագար ամուսիների դեմ դուրս գալու համար, մի բան արեք կանխվի, աղաչում ենք …»,- լացակումած ասում էին այգեկցիները:

Հ. Գ. Հրավիրում ենք պատկան մարմիների ուշադրությունը վերը շարադրվածի առնչությամբ»,- նշվում էր հրապարակված տեքստում:

«Հայկական ժամանակը» տեղեկության հետքերով այցելելով Այգեկ գյուղ, նախ հարցում անցկացրեց բնակչների շրջանում: Թե՛ մանկապարտեզում երեխա ունեցող այգեկցիները եւ թե’ չունեցողները զարմանք էին հայտնում երեխաներին ռեստորանի մնացորդներով կերակրելու մասին տեղեկության առնչությամբ: Ասում էին, որ նման բան առաջին անգամ մեզնից են լսում: Մանկապարտեզում թոռնիկ ունեցող գյուղացիներից մեկն էլ նշեց, թե ինքն անձամբ է տեսել, որ հարեւան Մերձավան գյուղում գտնվող խանութից մանկապարտեզի համար սնունդ են ստանում: Որպես տարածված լուրի անհավանականության հիմնավորում, այգեկցիներից մեկը նաեւ ընդգծեց, որ մանկապարտեզի խոհարարի երեխան նույնպես հաճախում է այդ հաստատություն:  

Տնօրեն Նելլի Մովսիսյանը, որն արդեն տեղյակ էր տարածված լուրի մասին, հավաստիացրեց, որ այն իրականության հետ ոչ մի կապ չունի: Նրա հետ շրջեցինք մանկապարտեզում: Կարտոֆիլով ապուրն արդեն ափսեների մեջ էր՝ երեխաներին բաժանելու համար: Նաեւ մակարոնով փլավ էր պատրաստված ու հավի խաշած կրծքամիս կար: Տնօրենը ցույց տվեց պահեստը, որտեղ մակարոն էր, բրինձ, սոխ, կարտոֆիլ, կաղամբ, կանաչի, տոմատի մածուկ: Նելլի Մովսիսյանն ասաց, որ սառնարանում միս չունեն, որովհետեւ շաբաթվա վերջն է, իսկ մթերք ստանում են շաբաթը մեկ անգամ: Հավաստիացրեց նաեւ, որ կիսաֆաբրիկատներն ու սառեցված միսը մանկապարտեզում բացառվում է:  

Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրենը նաեւ մեզ ներկայացրեց մթերքի առաքման հաշիվ-ապրանքագրերի թղթապանակը՝ ձեռք բերված մթերքի ցանկերով:

Ինչ վերաբերում է ռեստորանին, նա չհերքեց դրա գոյությունը: Նշեց, որ տեւական ժամանակ չի գործել եւ ընդամենը վերջերս է վերաբացվել: Ավելացրեց նաեւ, որ այսօր ժողովրդի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ միջոցառման ավարտից հետո նրանք, որպես կանոն, իրենց հետ տանում են մնացած ուտելիքը:

«Ես իմ հաճույքի համար եմ աշխատում, ոչ թե գրպանելու»,- ասաց Նելլի Մովսիսյանը՝ նշելով, որ մանկապարտեզի ներկայիս բարեկարգ վիճակը անձնական միջոցների ներդրման շնորհիվ է, իսկ դա անողն ինչպե՞ս կարող է երեխաների սննդի հաշվին գողանալ:

Այգեկի մանկապարտեզ այսօրվա դրությամբ հաճախում է ավելի քան 100 երեխա: Ամսական վճարը 7000 դրամ է:

Տպել
6600 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց