Գյումրի. ցուցարարները նստացույց են սկսել քաղաքապետարանում եւ պահանջել գործադուլ

Գյումրիում այսօր նույնպես շարունակվում են բողոքի ցույցները: Թատերական հրապարակից բազմամարդ քայլերթը նախ հասել է Գյումրու քաղաքապետարան, որտեղ աշխատակիցներին կոչ են արել գործադուլ սկսել եւ միանալ իրենց: 

Ներս մտնելու հնարավորություն ստացած ցուցարարները նաեւ նստացույց են արել քաղաքապետարանի շենքում: 15-20 րոպե նստելուց հետո նրանց է մոտեցել քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը եւ ասել, որ իրենք որեւէ մեկին չեն արգելում քայլերթին միանալ կամ գործադուլ անել, ուղղակի պետք է աշխատեն հանուն քաղաքի՝ փողոցները քանդված են, աղբն էլ պիտի պարտադիր թափեն: Այնուամենայնիվ, քաղաքապետարանում մթնոլորտը որոշակիորեն լարվեց: Աշխատակազմից երթին միացողներ չեղան:

Ցուցարարներն այստեղից շարժվեցին դեպի Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որտեղ նույնպես գործադուլի կոչեր հնչեցին: Այս անգամ դրանց արձագանքեցին մոտ տասը հոգի եւ միացան շարժման մասնակիցներին:

Այնուհետեւ ցուցարարները քայլերթով ուղղվեցին դեպի Թատերական հրապարակ, իսկ այստեղ երթը վերածվեց ավտոերթի, որովհետեւ ցուցարարներին են միացել մեծ թվով ավտոմեքենաներ:

Տպել
1421 դիտում

Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ