Արեւմտահայոց Ազգային համագումարի հայտարարությունը

Արեւմտահայոց Ազգային Համագումարը (ԱԱՀ) աշխարհասփյուռ հայրենակիցների հետ միասին, որոնց մեծամասնությունը կազմում են Մեծ Եղեռնից փրկված Օսմանյան Կայսրության հպատակ հայազգի բնակչության ժառանգները՝ արեւմտահայերը, հույսով եւ անհանգստությամբ է հետեւում Հայաստանում կատարվող վերջին զարգացումներին եւ ողջունում է խաղաղ թավշյա սիրո հեղափոխությունը, որը կարող է դառնալ ժողովրդի` իր սահմանադրական իրավունքների պահպանման ոչ բռնի կամաարտահայտման մի մոդել: Մենք հավատում ենք թավշյա հեղափոխության խաղաղ եւ հաջողակ հանգուցալուծմանը, եւ մեր լիազորությունների սահմանում մասնակցություն ենք ունեցել Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին ու Սփյուռքի հայրենակիցների հետ կիսվում էինք տեղեկատվությամբ՝ բացատրելով տեղի ունեցածի պատճառները եւ հեռանկարները: Հայ ժողովուրդը ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում հավատում է լավագույն ապագային եւ ցուցաբերում է Հայրենիքում պետականության զարգացման ու քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացի զարգացմանը միտված միասնություն եւ կամք:

ԵԼՔ ընդդիմադիր դաշինքը եւ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ցուցաբերելով հազվագյուտ կազմակերպչական տաղանդ, ինքնազոհողության պատրաստակամություն եւ երկաթե կամք, կարողացան հարյուր հազարավոր մեր հայրենակիցների եւ առաջին հերթին երիտասարդության մեջ արթնացել լավագույն մարդկային որակներ, որոնք դրսեւորվեցին զանգվածային համերաշխության, կազմակերպվածության եւ միմյանց նկատմամբ հոգածության տեսքով: Մեր ժողովուրդը եւ´ Հայրենիքում, եւ´ Սփյուռքում հրաշալի կերպով իրեն նորից ընկալեց իր երկրի եւ պետության տեր ու ցուցաբերեց նվիրվածություն ժողովրդական արժեքներին:

Պետք է արժանին մատուցել նաեւ ՀՀ իշխանություններին եւ իրավապահ մարմիններին, որոնք, ճիշտ գնահատելով կատարվածի ամբողջ խորությունը, զսպվածություն եւ համբերություն դրսեւորեցին զանգվածային բողոքի ակցիաների եւ առճակատման պարագայում: Փոփոխությունների ձգտող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ճնշման ներքո Սերժ Սարգսյանի խաղաղ հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից դարձավ իր եւ իր շրջապատի կողմից իրենց եղած պատկերացումների ու երկրում տիրող իրավիճակի միջեւ գոյություն ունեցող էական տարբերությունների ընկալման արտահայտում: Իսկ հեղափոխության եւ իր առաջնորդի ճանաչումը այլեւս դարձել է հարգանքի արժանի պատմական ակտ:

Մենք հպարտություն ենք զգում մեր վերածնված ազդի հանդեպ, որը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ եւ Ցեղասպանություն, ծնեց Ազատ Քաղաքացների մի սերունդ, որը, չնայած ռմբակոծությունների, շրջափակման եւ ցրտաշունչ ժամանակների, կարողացավ վերադարձնել Արցախը հայրենիք՝ ագրեսորին մատնելով փախուստի, եւ որը իր ինքնիշխանությունը կորցնելուց հարյուր տարի անց կառուցում է ազատ պետություն: Այժմ այս սերունդը աշխարհին ցուցադրում է քրիստոնեական տիպի մի հեղափոխություն՝ բաց ձեռքերով ու սրտով եւ առանց որեւիցե կրակոցի ու զոհերի:

ԱԱՀ-ն այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ժողովրդական դժգոհությունը՝ դեմոկրատական սկզբունքներով քաղաքական գործընթացի ձեւավորման վերափոխելու մեջ, որը կհանգեցնի նոր ժողովրդական իշխանության կազմավորմանը: Դրա երաշխիք կարող է հանդիսանալ ժողովրդական թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային Ժողովում քվեարկության միջոցով որպես ՀՀ վարչապետ ընտրությունը, ով առաջին հերթին նախաձեռնելու է ընտրական օրենսգրքի դեմոկրատիզացիան եւ իրականացնելու է Ազգային ժողովի պատգամավորների արդար ու ազատ ընտրություններ ժողովրդի վստահությունը վայելող երկրի քաղաքացիներին՝ որպես Ազգային Ժողովի պատգամավորներ ընտրելու նպատակով: Նոր Ազգային Ժողովը կկազմավորի նոր կառավարություն ազգի արժանապատիվ առաջնորդներից, որոնք ընդունակ են բարելավել երկրի եւ նրա քաղաքացիների կյանքը, վերացնել շրջափակումը ու երկրի քաղաքական մեկուսացումը:

Այսպիսի նորացված Հայաստանի Հանրապետությունը, պահպանելով խաղաղությունը, ներքաղաքական կայունությունը եւ ժողովրդին տրված խոստումների հավատարմությունը, կոգեւորի եւ կստանա 7-8 միլիոնանոց Սփյուռքի հայության պատմական առաքելությանը համապատասխանող աջակցությունը: Այս հեղափոխությունը ժողովրդին եւ քաղաքացիներին ընդհանրապես հավատ է ընձեռել իր սեփական ուժերի եւ սեփական ապագան կերտելու հնարավորության նկատմամբ ու պետք է թույլ տա ամեն մի հայի ունենալ սեփական ներդրումը պատմական Հայրենիքի այս պահպանված մի մասնիկի ապագա բարեկեցությանը միտված գործընթացում:

Արեւմտահայոց Ազգային Համագումարը գտնում է, որ ՀՀ նորընտիր իշխանությունների կարեւորագույն նպատակը պետք է լինի դեռեւս չլուծված Հայկական հարցի մեկ մասը հանդիսացող՝ Արցախի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը՝ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասնակի վերականգնում, որը խախտվել էր քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկների հանցագործ դավադրության հետեւանքով: Աշխարհի հայության համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետությունը՝ դե ֆակտո վերամիավորված Արցախով, կհասնի նրան, որ միջազգային հանրությունը ի վերջո դե յուրե կճանաչի Հայաստանի վերամիավորված լինելը: Կմշակվեն եւ կիրագործվեն համազգային տնտեսական եւ քաղաքական ուղղվածության խոշորամասշտաբ ծրագրեր ու նախագծեր, որոնք կոչված են ապահովելու երկրի դինամիկ եւ հեռանկարային, առաջադեմ եւ անվտանգ զարգացումը, որն իր հերթին կնպաստի հայերի ներգաղթին իրենց պատմական Հայրենիք՝ Արեւելյան, իսկ հետագայում՝ համապատասխան բարենպաստ պայմանների առկայության դեպքում, նաեւ Արեւմտյան Հայաստան:  

Զինված ժամանակակից հայկական ազգային եւ պետական քաղաքական մտածողությամբ՝ սթափ, օբյեկտիվորեն եւ գիտականորեն գնահատելով հայ ժողովրդի հազարամյակներով անցած պատմական ճանապարհը եւ հատկապես վերագիտակցելով վերջին 150 ճակատագրական տարիների պարտությունների եւ հաղթանակների պատճառները՝ Հայաստանի եւ սփյուռքի հայությունը, ձեռնամուխ լինելով համապատասխան վերոնշյալ մտածողությամբ նախատեսված պատասխանատու գործողությունների եւ գործառույթների, ի հայտ հանելով իրենց ջանասիրության եւ արարման լավագույն հատկությունները եւ որակները, համատեղ ջանքերով կհասնեն աշխարհում ինքնուրույն հայկական գործոնի ձեւավորմանը: Այն իր հերթին կապահովի հայ ազգի հեռանկարային ու անվտանգ զարգացումը եւ թույլ կտա իր ձեռքը վերցնել ազգի ճակատագրի հետագա ամբողջ պատասխանատվությունը:

Արեւմտահայերի ազգային կոնգրեսի նախագահություն

Նորատ Տեր-Գրիգորյանց՝ Արեւմտյահայերի ազգային կոնգրեսի նախագահ
Կարեն Միքաելյան, Արամ Գուշչյան, Ավագ Խաչատրյան՝ փոխնախագահներ
Վաչագան Պետրոսյան՝ գլխավոր քարտուղար

05.05.2018

Տպել
3380 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց