Ի՞նչ արած.  կրկին հաղթեց մենթալիտետը

15/05/2018 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 12-ի համարում

Երեկ առավոտից խորհրդարանական մեծամասնության ուժերը բերված էին մարտական պատրաստվածության վիճակի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պաշարել էր նիստերի դահլիճի դուռն ու ներս մտնող որեւէ պատգամավորի այլեւս դուրս չէր թողնում: ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների համար խիստ կարեւոր էր, որ հանրաքվեի դրվող  սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնի հնարավորինս լայն քաղաքական համաձայնության արդյունքում: Եւ այդ համաձայնությունը երեկ կայացավ. իրենք իրենց հետ գալով քաղաքական կոնսեսուսի՝ կոալիցիայի երեք կուսակցությունները կողմ քվեարկեցին Սահմանադրության սեփական նախագծին:

Կոալիցիոն քաղաքական համաձայնությանը միացավ նաեւ «Ժողպատգամավորը», սակայն այս խումբը կողմ քվեարկեց նաեւ ՄԱԿ-ի ու Արշակ Սադոյանի նախագծերին, ըստ էության, դրանով ցույց տալով իր քաղաքական վերաբերմունքը երեք նախագծերի նկատմամբ: 77 կողմ եւ 8 դեմ ձայնով, համաձայն ԱԺ կանոնակարգի, հանրաքվեի դրվելու համար որպես հիմք ընդունվեց իշխանությունների ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթը: ՄԱԿ-ի ներկայացրած նախագիծը ստացավ 19 կողմ եւ 29 ձեռնպահ ձայն, իսկ Սադոյանինը՝ 13 կողմ եւ 36 ձեռնպահ ձայն: ՀՀԿ-ն ՄԱԿ-ի եւ Սադոյանի ներկայացրած նախագծերի քվեարկությանը չմասնակցեց, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ն իրենց գործընկերների նախագծերի հանդեպ ձեռնպահ էին:

Այն, որ սահմանադրական հանրաքվեի համար որպես հիմք ընտրվելու էր իշխանությունների ներկայացրած նախագիծը, դրանում որեւէ մեկը չէր կասկածում, եւ այդ մասին դեռ մինչեւ քվեարկությունը համեստորեն ակնարկեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ նախագծերի քվեարկությունը եւս կապելով մեր բազմաչարչար մենթալիտետի հետ. «Հաշվի առնելով ե՛ւ հայաստանյան իրողությունները, ե՛ւ ավանդույթները, ես վստահ եմ, որ կոալիցիայի նախագիծը կհավաքի ամենամեծ թվով ձայներ: Սակայն դա չպետք է պատճառ դառնա, որ մյուսները մեջքով շրջվեն դեպի Սահմանադրությունը»,- քվեարկության արդյունքը կանխատեսեց Թորոսյանը:

Ուստիեւ, ապավինելով ազգային մեր մենթալիտետին, խորհրդարանը կատարեց իր քվեարկությունն ու երեք նախագծերից ընտրեց այն միակը, որը, ՄԱԿ-ի բնորոշմամբ, երկիրը ետ է տանելու դեպի վերջնական դիկտատուրա: Բայց դա էր, ինչպես Տիգրան Թորոսյանն է ասում, հայաստանյան իրողությունն ու մեր լավագույն ավանդույթների շարունակությունը: Բնականաբար, ՄԱԿ-ն ու Արշակ Սադոյանը պատրաստ էին իրադարձությունների այսօրինակ զարգացմանն ու արեցին իրենց պատասխան քայլերը: Սադոյանը բարձրացավ ամբիոն, գրկեց այն ու քաղաքական կոչով դիմեց ողջ հայ ժողովրդին. «Կոչ եմ անում քաղաքացիական անհանդուրժողականության, կոչ եմ անում դեմ քվեարկել այս ապօրինի իշխանությունների նախագծին, եւ դրանով դուք հիմք կդնեք իշխանափոխության:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքը պետք է լինի դեմ քվեարկել այս նախագծին, այլապես մեր երկրում անպակաս են լինելու հոկտեմբերի 27-երն ու «Տեցի կռուգներ»: Դուրս եկեք այս նախագծի դեմ, որովհետեւ մենք դեռ հնարավորություն ունենք երկիր ստեղծելու»,- ժողովրդին դիմեց Սադոյանը: Մերժված ՄԱԿ-ի պատասխան քայլը շատ ավելի հեռահար էր. «Այն ամենը, ինչ կատարվում է, մեզ բերում է այն եզրահանգման, որ ամեն ինչ նախապես կանխորոշված է, եւ ես որեւէ պատրանք չունեմ, որ կկարողանամ ձեզ համոզել կողմ քվեարկել մեր նախագծին»,- մինչ քվեարկությունն ասաց ՄԱԿ անդամ Գրիգոր Ղոնջեյանը՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ քվեարկության հաջորդ օրվանից իրենք կրկին շրջանառության մեջ են դնելու առաջին ընթերցմամբ մերժված իրենց նախագիծը:

Իսկ ՄԱԿ-ի հաշվարկը հետեւյալն է. ինչպես ասում է խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը՝ եթե կոալիցիայի նախագիծը ռադիկալ փոփոխություններ չկրի, ապա այդ նախագծի սահմանադրական հանրաքվեն տապալվելու է: Եւ քանի որ Սահմանադրությունը բարելավելու միջազգային կառույցների ցանկությունը, մտադրությունն ու պահանջը մնալու է ուժի մեջ, ողջ սահմանադրական գործընթացը նորից չսկսելու համար արդեն շրջանառության մեջ կլինի ՄԱԿ-ի նախագիծը, որն անցել է միջազգային բոլոր փորձագիտական քննարկումներն ու պատրաստ է հանրաքվեի:

Ինչ վերաբերում է մեր մենթալիտետին, որին ապավինելով էլ Հայաստանում տեղի են ունենում բոլոր քաղաքական, տնտեսական ու կենցաղային գործընթացները, ապա ՄԱԿ խմբակցության նախագահը վստահ է, որ ոչ թե մեր մենթալիտետն է ուրիշ, այլ այդ մենթալիտետից բխող գործողությունների իրականացման մեխանիզմների բացակայությունն է բերել այն թյուր ըմբռնմանը, թե  մենք ուրիշ ենք: Ինչեւէ, կոալիցիայի ներկայացրած նախագիծը, որը գրեթե չի համապատասխանում միջազգային կառույցների պահանջին, ընդունվեց որպես հանրաքվեի հիմք: Հունիսի 1-ին Հայաստանում են լինելու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, որոնք նույնքան համառ են, ինչպես ՀՀ իշխանությունները, եւ որոնք եւս պատրաստ չեն զիջելու իրենց որեւէ սկզբունքային առաջարկը:

Թե այս անգամ մեր իշխանություններն ինչ կերպ են պատրաստվում ֆռռացնել եվրոպացիներին, պարզ չի: Սակայն կոալիցիայի պատգամավորներից մեկը լրագրողներին խորհուրդ տվեց առանձնապես չանհանգստանալ ու բնավ չկասկածել մեր իշխանությունների հնարամտության վրա: Ի դեպ, մի քանի օր առաջ ԱԺ քարտուղարությունը 131 պատգամավորի սեղանին էր դրել սահմանադրական բարեփոխումների երեք նախագծերը: Երեկ, քվեարկությունից հետո հաշվեցինք ու պարզ դարձավ, որ ընդամենը 14 պատգամավոր է այդ նախագծերը վերցրել իր սեղանից: Մնացած նախագծերն այդպես էլ չթերթված էին մնացել՝ դրված էին նույն տեղում: Ինչը, սակայն, որեւէ պատգամավորի երեկ չխանգարեց քվեարկել մի փաստաթղթի օգտին, որի վերնագիրն անգամ իրեն ոչինչ չի ասում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1519 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց