Որքանո՞վ է ռուսական կողմը հակված նվազեցնել գազի գինը. նոր իրողություն, նոր տրամաբանություն

Հայաստանի ներքաղաքական կյանքում քննարկվող թիվ մեկ թեման, իհարկե, երեկ ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին հանդիպումն էր Սոչիում: Սա ճանաչողական հանդիպում էր եւ տեխնիկական տեսանկյունից մեծ օրակարգ չուներ: Կողմերը ընդամենը ճշտեցին իրենց դիրքորոշումները միմյանց նկատմամբ: Ռուսական կողմը պետք է համոզվեր, որ Հայաստանը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ կտրուկ շրջադարձեր չի անի, հայկական կողմը պետք է համոզվեր, որ Ռուսաստանը տեղի ունեցող իրադարձությունները համարում է ՀՀ ներքին գործը, երկու կողմերը պետք է համոզվեին, որ հակված են համագործակցել, զարգացնել հարաբերությունները եւ այլն: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ երկու կողմն էլ համոզվել են այն ամենում, ինչ ուզում էին հստակեցնել: Համենայն դեպս հակառակի մասին ակնարկներ ու ազդանշաններ գոնե երեկ չկային:

Թե ինչպես, ինչ արագությամբ եւ ինչ ուղղությամբ կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները հետագայում՝ ցույց կտա ժամանակը: Օրինակ, եթե վերցնենք հարաբերությունների զուտ տնտեսական բաղադրիչը, ապա այստեղ կան նուրբ խնդիրներ: Խոսքը առաջին հերթին վերաբերում է Հայաստանին մատակարարվող գազի գնին:

Գազը վաճառում է Ռուսաստանը «Գազպրոմի» միջոցով: Յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի գինը ՀՀ սահմանին 150 դոլար է: Առաջին հայացքից սա համեմատաբար ցածր գին է, եւ առաջին հայացքից գազը Ռուսաստանինն է, եւ ինչ գնով ուզենա, այն գնով էլ կվաճառի: Բայց այս մոտեցումը տրամաբանական էր մինչեւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալը: Ներկայումս գազի այսպիսի գինը որեւէ կերպ չի տեղավորվում ԵՏՄ-ի՝ որպես տնտեսական միասնական տարածքի տրամաբանության մեջ: Ո՞րն է խնդիրը: Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը ընդունեց ԵՏՄ-ի մաքսային կարգավորումները: Այսինքն, ԵՏՄ անդամ երկրների տնտեսվարողները միմյանց հետ առեւտուր են անում այնպես, ինչպես միեւնույն երկրի տնտեսվարողները: Այսինքն, նրանց միջեւ չկան մաքսային սահմաններ: Իսկ ահա երրորդ երկրների հետ առեւտուր անելիս գործում են մաքսատուրքեր, որոնք մեծ մասամբ ավելի բարձր են, քան Հայաստանում սահմանված էին մինչեւ ԵՏՄ անդամակցումը: Այլ կերպ ասած, Հայաստանը սահմանափակեց այլ երկրների հետ իր առեւտրի հնարավորությունները: Այս պայմաններում իրենց արտադրությունում գազ օգտագործող ընկերությունները հայտնվում են խիստ անհավասար պայմաններում: Օրինակ, Հայաստանում գործող ջերմոցը, ապակու գործարանը, ալյումինի գործարանը եւ այլն մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 103-118 դրամ: Ճիշտ նույն արտադրությամբ զբաղվող ջերմոցներն ու գործարանները Կրասնոդարի մարզում մեկ խմ գազը գնում են 42-51 դրամով: Հաշվի առնելով, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում եւ Կրասնոդարի մարզում գործող ընկերությունները գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում, ապա միայն գազի գնի այսպիսի տարբերությունների պատճառով հայկական ձեռնարկությունները ի սկզբանե անմրցունակ են դառնում: Դա նույնն է, որ, ասենք, Շիրակի մարզում գործող ջերմոցի սեփականատերը գազը ձեռք բերի 103 դրամով, իսկ Սյունիքի մարզում գտնվող ջերմոցի սեփականատերը՝ 45 դրամով, բայց երկուսի արտադրած լոլիկն էլ նախատեսված լինի Երեւանում վաճառելու համար: Ակնհայտ է, որ Շիրակի մարզի ջերմոցի արտադրած լոլիկի ինքնարժեքը շատ ավելի բարձր կլինի ու այն կդառնա անմրցունակ:  Միեւնույն տնտեսական տարածքում գազի գների այսպիսի տարբերությունը, մեղմ ասած, այնքան էլ տրամաբանական չէ:

Էլ չենք խոսում բնակչության համար մատակարարվող գազի սակագնի մասին: Կրասնոդարի բնակիչը գազի համար վճարում է 50 դրամ, հայաստանցի սպառողը՝ 139 դրամ:

Գազի գների այս տարբերությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ 150 դոլարանոց գազը ստանում է ոչ թե Հայաստանը, այլ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն էլ իրականացնում է գազի մատակարարումը սպառողներին: Այդ ընկերության շահույթը ամբողջությամբ «Գազպրոմի» շահույթն է:

Ակնհայտ է, որ սա հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա բավականին ցավոտ խնդիր է, որը տարիներ շարունակ լուծում չի գտնում: Դժվար է ասել, թե նախկին իշխանությունները որքանով են համառ գտնվել այս խնդրին լուծում տալու համար: Բայց փաստն այն է որ Ռուսաստանում ու Հայաստանում գազի գների տարբերությունը չափվում է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով: Մանավանդ որ Հայաստանում կան հենց ռուսական ընկերություններ, որոնք գազի խոշոր սպառողներ են: Նույն «Գազպրոմին» պատկանող Հրազդանի 5-րդ բլոկը, Հրազդանի ՋԷԿ-ը, «Ռուսալ Արմենալ» ընկերությունը...: Վերջիններս նույնպես ստիպված են մի քանի անգամ թանկ գնով գազ ձեռք բերել:

Երեկվա հանդիպման ժամանակ այսպիսի կոնկրետ խնդիրներին անդրադարձ չի եղել, իհարկե: Բայց պետք է սպասել, որ հետագայում, երբ կսկսվեն ավելի «մասնագիտական» թեմաներով քննարկումներ, նմանատիպ խնդիրները կմղվեն առաջին պլան:

Որքանո՞վ է ռուսական կողմը հակված նվազեցնել գազի գինը՝ դժվար է ասել: Դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական որոշման արդյունք պետք է լինի: Դա էլ իր հերթին կպայմանավորվի նոր՝ բոլորովին նոր իրողություններով: Կարելի է ասել, աննախադեպ իրողություններով: Այն, մեղմ ասած, ջերմ ու էմոցիոնալ ընդունելությունը, որին արժանացավ ՀՀ նորընտիր վարչապետը Սոչում բնակվող հազարավոր հայերի կողմից, Հայաստանի նոր ղեկավարության նկատմամբ ռուսաստանաբնակ հայերի ունեցած շատ բարձր վստահության ու աջակցության ապացույցն է: Եվ այդ պայմաններում Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին նոր բովանդակություն եւ նոր տրամաբանություն հաղորդելը կարող է բխել հենց ՌԴ իշխանությունների շահերից:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 15-ի համարում:

Տպել
9617 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց