Երևան
12 °C
Հայաստանում առաջիկայում պետք է տեղի ունենա Ազգային ժողովի արտահերթ ընտրություն: Սա՝ ըստ թավշյա հեղափոխության սցենարի: Համաժողովրդական շարժման օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նախ պետք է տեղի ունենա իշխանության անցնցում փոխանցում ժողովրդին, ապա հրապարակում որոշվելու է, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն եւ նա ԱԺ-ի կողմից դե յուրե պետք է ընտրվի ՀՀ վարչապետ: Գործնականում այս փուլերն արդեն հաջորդաբար անցել ենք, սակայն պարզ չէ, թե երբ է տեղի ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ընտրության անցկացման ժամկետների մասին ասել է. «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»:
Մինչեւ արտահերթ ընտրությունները, նախ պետք է փոփոխություններ տեղի ունենան Ընտրական օրենսգրքում: Մի շարք փոփոխություններին զուգահեռ խորհրդարանական ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները ցանկանում են հանել ռեյտինգային ընտրակարգը: «Հայկական ժամանակ»-ը երեկ կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սկսվել են ԸՕ-ի փոփոխությունների քննարկումներ: Վարչապետն այս հարցին դրական պատասխան տվեց: Դիտարկմանը` փոփոխությունների հիմքում ընկա՞ծ է լինելու ռեյտինգային ընտրակարգի վերացումը, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ միայն, քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք»:
ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը՝ «Հանրապետական» խմբակցությունը, սակայն իր օրակարգում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց չունի: Բնականաբար, խորհրդարանական արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն կզրկվի իր վերջին գործիքից՝ Ազգային ժողովը դուրս կգա Հանրապետականի վերահսկողությունից:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որը միաժամանակ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, ասում է՝ իր համար այս վիճակում անհասկանալի կլինի արտահերթ ընտրությունը:
«Արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Իսկ եթե քաղաքական իրավիճակը եւ դասավորվածությունն այնպիսին է, որ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, հետեւաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞րն է համարում քաղաքական անհրաժեշտություն, որի դեպքում հասկանալի կլինեն արտահերթ ընտրությունները, Կոստանյանը պատասխանեց. «Օրինակ, լինի խորհրդարան-կառավարություն հակադրություն: Քաղաքական հակասություն եթե չկա, անհրաժեշտություն էլ չկա: Եթե կառավարությունն ու ԱԺ-ն իրար հետ համակարգված աշխատում են, ու եթե պետք է ԱԺ լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ: Եթե դա արվում է ուղղակի արվելու համար, առանց հակասության առկայության, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»:
Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ ասում է, որ ՀՀԿ-ն «վերարտադրվելու» շանս այլեւս չունի, ուստի, պետք է ամեն ջանք գործադրի, որ գործող ԱԺ-ն չլուծարվի եւ աշխատանքները շարունակի մինչեւ 2022 թվականը:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս շարժման ակորդը պետք է լինի խորհրդարանական արտահերթ ընտրությունը, որովհետեւ ստեղծվել է քաղաքական դիսբալանս: Խորհրդարանում կա հանրության մեծամասնության կողմից չընդունված քաղաքական ուժ, իսկ կառավարությունը կազմված է խորհրդարանի քաղաքական փոքրամասնությունից: Ես հասկանում եմ, որ Սահմանադրության երկու հայրերն այն գրել են Հանրապետականի «հոգով», բայց նրանց ամենավատագույն երազով չէր կարող անցնել, որ կլինի այնպիսի իրավիճակ, որ կառավարությունը չներկայացնի ԱԺ-ի մեծամասնությունը: Մենք այսօր ունենք այդ իրավիճակը, որը ցանկացած պահի կարող է քաղաքական փակուղու առջեւ կանգնեցնել, այդ թվում՝ սահմանադրական փակուղային իրավիճակների: Ուստի, մոտ ժամկետներում պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ 2018 թվականի ընթացքում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանն ընդգծեց, որ մինչեւ ընտրությունները պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ մեխանիզմներ ստեղծել կրկնաքվեարկությունից խուսափելու համար:
«Ծառուկյան խմբակցությունը հանձնարարել է իր փորձագետներին՝ սկսել կրկին շրջանառության մեջ դնել ԸՕ-ն, որը մենք ԱԺ բերել էինք փետրվարին, բայց մերժվեց ռեյտինգային ընտրակարգի հանելը, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բազմաթիվ առաջարկները հաշվի առնելու, որոնք ենթադրում էին վարչական ռեսուրսի կիրառման դեպքում քրեական պատասխանատվություն»,- ասաց Զոհրաբյանը:
Ծառուկյան խմբակցության պատգամավորը կարծում է, որ ՀՀԿ-ի համար այս շրջանում արտահերթ ընտրությունների գնալը հավասարազոր է ինքնասպանության:
«Նրանք կամիկաձե չեն, որ գնան ինքնասպանության: Նրանք փորձում են ժամանակ շահել եւ մտածում են, որ հանրային ալիքը կմարի, ժողովրդի սպասումները նոր կառավարությունից չեն արդարանա, եւ իրենք այդ ֆոնի վրա կկարողանան կազմակերպել իրենց ռեինկարնացիան»,- ասաց Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ առնվազն առաջիկա 20 տարում ՀՀԿ-ն ԱԺ-ում չի լինելու:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ առաջիկայում դիմելու են ՀՀ կառավարություն, որպեսզի ԸՕ-ի փոփոխության համար խորհրդարանական ուժերի միջեւ առողջ քննարկումներ սկսվեն:
«Ընտրության անցկացման օրը եւս քննարկման խնդիր պետք է լինի, քանի որ ունենք խորհրդարան, որի մեծամասնությունը երկիրը ցանկացած պահի կարող է տանել ճգնաժամի: Ընտրություն անցկացնելու խելամիտ ժամկետը կլինի այն, երբ փոխած կլինենք ԸՕ-ն եւ կլուծենք մատնահետքերի ստուգման միասնական շտեմարանի հարցը: Այս խնդիրները կարելի է լուծել 3-4 ամսվա ընթացքում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT