Նիկոլ Փաշինյանը ի՞նչ տարբերակով կարող է հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը #ԻմՔայլը շարժման ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր հարցերից մեկը ներկա խորհրդարանի լուծարումն ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է լինելու:

ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովի արձակման մի քանի տարբերակ կա: Սակայն, ինչպես նշում է Փաշինյանը, արդար ընտրություններ կազմակերպելու համար նախ հարկավոր է փոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը: Կառավարության արդեն պատրաստի ծրագրում եւս անդրադարձ է կատարվում այս խնդրին: 

Սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգրքի փոփոխության համար անհրաժեշտ է ԱԺ 105 պատգամավորներից 63-ի կողմ քվեարկությունը (պատգամավորերի ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը): Եվ եթե անգամ ԵԼՔ, ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեն Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններին, ապա, այնուամենայնիվ, հարկավոր կլինեն նաեւ ՀՀԿ խմբակցությունից 16 պատգամավորի ձայն: Թե ինչպես կքվեարկի Հանրապետական խմբակցությունը, դեռեւս պարզ չէ:

Վերադառնանք ԱԺ-ի լուծարմանը: Տարբերակներից մեկը Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքն է, որը մենք արդեն շրջանցել ենք. խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին երկրորդ ընտրության ժամանակ ընտրել է ՀՀ վարչապետ:

Մյուս դեպքում՝ Ազգային ժողովը կլուծարվի, եթե Խորհրդարանը հունիսի 7-ին հավանություն չտա Կառավարության ծրագրին եւ ընթացակարգի համաձայն կրկին երկու անգամ վարչապետ չընտրի՝ ըստ Սահմանադրության հոդված 151-ի երրորդ կետի, այն է՝ «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո Ազգային ժողովի լուծարման միայն մեկ տարբերակ կա. վարչապետը հրաժարական է տալիս:

Այնուհետեւ՝ Կառավարության հրաժարականն ընդունելուց հետո յոթ օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները կրկին կարող են առաջադրել վարչապետի թեկնածուներ՝ ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասի. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Եւ եթե այս անգամ էլ վարչապետ չի ընտրվում եւ կամ ընտրվելուց հետո Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, Ազգային ժողովը լուծարվում է:

Կառավարության ծրագիրն արդեն հավանության է արժանացել գործադրի կողմից եւ այն կներկայացվի օրենսդիրին: Հունիսի 7-ին խորհրդարանը կորոշի՝ հավանություն է տալու այդ ծրագրին, թե՝ ոչ: ՀՀ փոխվարչապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ծրագրի հավանության դեպքում ինչպե՞ս են հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավինյանն ասաց, որ դրա մասին պետք է խոսել որոշ ժամանակ անց:

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության փորձագետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը կարծում է՝ բոլորը գիտակցում են, որ խորհրդարանից դուրս Հայաստանը մի իրողության մեջ է, խորհրդարանում՝ մեկ այլ, եւ այդ երկու իրողություններն իրար հետ ընդհանրություն չունեն: Նրա խոսքով՝ որքան երկար շարունակվի այս վիճակը, այնքան Հայաստանի անվտանգությունը կթուլանա.

«Իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է լինեն քաղաքական որոշման արդյունք: Այսինքն՝ Ազգային ժողովի չորս խմբակցության միջեւ պետք է ընդհանուր համաձայնություն լինի»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, Հովակիմյանի կարծիքով՝ քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ծրագրի չհաստատման տարբերակ չի դիտարկվում եւ նույն ՀՀԿ-ականները, ըստ էության, չեն խոսում այն մասին, որ ծրագիրը տապալելու են:

Ազգային ժողովի արձակման մյուս տարբերակը Հովակիմյանը դիտարկում է Կառավարության հրաժարականով.

«Երբ ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ լինեն եւ համաձայնություն ձեռք բերվի նաեւ արտախորհրդարանական ուժերի կողմից, այդ ժամանակ խորհրդարանի լուծարման կարելի է հասնել Կառավարության հրաժարականի եւ նոր վարչապետ չընտրելու միջոցով»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Վերջինս նշում է, որ քաղաքական իրողությունը ՀՀԿ-ին թույլ չի տա օրենսդրական փոփոխություններին դեմ քվեարկել, որովհետեւ այդ քայլը հանրության կողմից կդիտվի որպես հակահեղափոխություն, եւ մարդիկ նորից փողոց դուրս կգան:

«Բանական մարդիկ նման քայլի չեն գնա, դրանից չեն շահելու, եւ անիմաստ ժամանակ է կորչելու, այն ժամանակը, որը պետք է ծախսվի քաղաքական ճգնաժամը լուծելու վրա: Այս նոր Հայաստանը միս ու արյուն պետք է ստանա պետական կառույցների նորացող տեսքով: Եթե առաջնորդվենք հանրապետականների բանավոր հայտարարություններով, ապա խնդիր չի լինի, որովհետեւ ասում են՝ գործելու ենք հանուն Հայաստանի: Եթե չբոյկոտեն, եթե հայտարարություններին հավատարիմ մնան, ընթացքը կարգին կլինի: Ի վերջո, բոլոր նախագծերը պետք է համաձայնությամբ լինեն, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- եզրափակեց ԱԺ ԵԼՔ խմբակցության փորձագետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11603 դիտում

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում

«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետը կոչ է անում վերականգնել կորոնավիրուսի շրջանի հեռավար աշխատանքը՝ գումար խնայելու համար

«Զուռնա» ռեստորանի մոտ խուլիգանություն և վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև

Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

Այսօր Հայաստանը և Եվրոպական Միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

Երևանում բախվել են «Օպել»-ներ. կա տուժած

ՀԷՑ-ում կան ավելի քան 4,5 մլրդ դրամի խնայված միջոցներ, որոնք կուղղվեն բաշխման ցանցի արդիականացմանը. Պետրոսյան

Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռը բռնկվել է. տեսանյութ

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

«Բարսելոնան» Էլ Կլասիկոյում հաղթել է «Ռեալին» և ժամկետից շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն

Իրանում փողոցներ են անվանակոչում իմ անունով, ինձ ասում են «սիրելի Բիբի». Նեթանյահու

ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ նախարարն ընդունել է Իվանա Ժիվկովիչին

Այսօր շրջում ենք Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում. վարչապետ

ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է՝ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու

Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում․ Պապիկյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած

Հետախուզահարվածային թռչող սարք. արտադրված է Հայաստանում. տեսանյութ

Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Ինստագրամ»-ի իմ էջը առաջին անգամ հատեց 30 օրում 100 միլիոն դիտման սահմանը. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ

Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին

Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո

Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան

Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան

Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ

Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած

Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ

Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան