Աշտարակի բնակիչները պահանջում են քանդել Արման Սահակյանին պատկանող գազալցակայանը

24/05/2018 schedule17:40

Աշտարակ քաղաքի մի շարք բնակիչներ (չեն ցանկանում անունները հրապարակվի) դիմել են ՀԺ-ին՝ նշելով, որ շուտով պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ Քասախի փողոց 1/1 հասցում գտնվող գազալցակայանի փակման, քանդման պահանջով: Նրանք պնդեցին, որ գազալցակայանը պատկանում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի պատգամավոր եղբորը՝ Նաիրի Սահակյանին և ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանին:

«Քաղաքում իրենց «բեսպրեդելով» կարողացան գազալցակայանը կառուցել, գազալցակայանի կողքին էլ հիմա մանկական սրճարանն է, գազալցակայանը բնակելի փողոցում է, հիմա էլ կամրջի ձախ կողմից են ուզում դեպի գազալցակայան ճանապարհ բացել, ավագանին էլ անօրինականությունները կուլ է տալիս: Մենք այլևս կուլ չենք տալու: Դրա պատճառով երթևեկությունն էլ կաթվածահար է լինելու: Այն ժամանակ մեզ ահաբեկում էին, թե Սերժ Սարգսյանի անվտանգությունից գեներալ Վաչիկ Ղազարյանն անձամբ է հետևում, որ գազալցակայանի շահագործման համար խոչընդոտներ չլինեն, հիմա էլ Սերժ Սարգսյանը երկրի ղեկին չէ, այլև չենք ահաբեկվում»,- նշեց բնակիչներից մեկը:

Քաղաքացիները նաև լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է գազալցակայանը և դրան հարկից շինությունները, այդ թվում՝ մանկական սրճարանը:

Փորձեցինք բնակիչների ներկայացրած խնդրի վերաբերյալ զրուցել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ. վերջինս չցանկացավ թեմայի վերաբերյալ հարցազրույց տալ, միայն նշեց, որ իր կողմից չէ գազալցակայան կառուցելու ծրագիրը հավանության արժանացել, այն հաստատվել է նախկին քաղաքապետ Արմեն Անտոնյանի կողմից: Նա միանգամից շեշտեց, թե տեղյակ չէ, որ Նաիրի Սահակյանը կամ Արման Սահակյանը կապ ունեն «Ռիչ ԳԱԶ» ՍՊԸ-ի հետ, որին տրվել է կառուցապատման թույլտվություն:

«Ես չէի կարող գալ և քանդել կառուցածը, 12-13 աշխատատեղ կա: Բայց մեր բնակչության մեծամասնությունը ինչպես որոշեց, այնպես էլ կարվի: Պիտի շեշտեմ, որ մենք գրավոր բողոքներ չենք ստացել, այլապես քայլեր կձեռնարկվեին, բայց այդ գազալցակայանի շահագործման համար տրված են եղել բոլորը անհրաժեշտ օրինական թույլտվությունները՝ բնապահպանության նախարարությունից, ԱԻՆ-ից, մարզպետարանից»,- եզրափակեց քաղաքապետը՝ հորդորելով գազալցակայանին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալ քաղաքաշինության բաժնում:

Քաղաքաշինության բաժնի աշխատակիցները ներկայացրեցին փաստաթղթերը, որոնցում Աշտարակի նախկին քաղաքապետ Արմեն Անտոնյանի, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ստորագրություններով թույլտվություններ էին և պատկան մարմիններից ստացված դրական եզրակացություններ:

Բաժնի աշխատակիցները մեզ նաև տեղեկացրեցին, որ  գազալցակայանը ցանկացել են կառուցել մարզադպրոցի հարևանությամբ, սակայն ավագանին մերժել էր, ՍՊԸ-ն գնել է մասնավոր հողատարածք, որի համար ավագանու հաստատում պետք չէր, բավարար էր քաղաքապետի թույլտվությունը, քանի որ խոսքը համայնքային սեփականության մասին չի եղել:

Armtimes.com-ը խնդրի վերաբերյալ զրուցեց նաև ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի հետ, ով բնակվում է Աշտարակ քաղաքում:

«Էտ Աշտարակի կամուրջի մի կողմում է, տրամաբանական է չէ, որ պայթեց՝ կամուրջի ու հարակից շինությունների հետ ինչ կլինի: 30 մետր էն կողմ էլ սեփական տներ են: Գազալցակայանի սեփականատերն էլ ասում են՝ Արման Սահակյանն է եղել և կա: Մանկական սրճարանի տերն էլ, գազալցակայանի տերն էլ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներ են, բազար են անում՝ տարածքը ով պետք է զավթի, երկու շինությունների կառուցման թույլտվություններն էլ ապօրինի են, ինչպես կարելի է կողք կողքի: Երկուսին էլ պիտի դատեն: Էս կրիմինալը պիտի արմատախիլ անել»:

Վարդան Մալխասյանն ասաց, որ եթե ակցիաներ լինեն, ինքը դրանց, անպայման կմասնակցի:

Տպել
35195 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց