Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը

25/05/2018 schedule19:05

Հանրության շրջանում քննարկվող «թոփ» թեմաներից մեկը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կուտակված տույժ-տուգանքների ներումն է: Հանրության մի մասը շատ ուրախ է դրա համար, մյուսը խիստ քննադատում է: Եվ ուրեմն, ճի՞շտ որոշում է սա, թե՞ ոչ:

Միանգամից նկատենք, որ ցանկացած այսպիսի համաներում իր մեջ անարդարության բաղադրիչ ունի: Ստացվում է, որ եթե մարդը պարտաճանաչ է եւ խախտում կատարելուց հետո անմիջապես վճարում է տուգանքը, ապա, պատկերավոր ասած, տուժում է: Իսկ անպարտաճանաչը, որը չի վճարում տուգանքը, շահում է: Սա բոլոր համաներումներին բնորոշ իրավիճակ է: Նույնիսկ ազատազրկվածների դեպքում համաներումը նմանատիպ անարդարության տարր ունի: Ասենք, մարդը 5 տարի առաջ գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվում է մեկ տարի շուտ, իսկ մեկ ուրիշը, եթե նույն հանցագործության համար ազատազրկված է եղել նույն՝ 6 տարով, սակայն մեկ տարի առաջ, ապա նա ազատության մեջ է հայտնվում մեկ տարի բանտում անցկացնելուց հետո: Ստացվում է որ նույն հանցագործության համար մեկը նստեց 5 տարի, մյուսը՝ 1 տարի: Արդա՞ր է: Իհարկե ոչ, սակայն համաներումը ողջունում են թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Ինչ վերաբերում է կոնկրետ երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքների ներմանը, ապա սա ունի բազմաթիվ շերտեր եւ միանշանակ դրական կամ բացասական վերաբերվել սրան հնարավոր չէ:

Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքների համակարգի նպատակը ի սկզբանե եղել է ոչ թե անվտանգության ապահովումը, այլ հնարավորինս շատ փող գռփելը: Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեսանկարահանող սարքերով եւ արագաչափերով հայտնաբերված խախտումներից գանձվել է ավելի քան 10 միլիարդ դրամ, որը ՀՀ պետական բյուջեի մոտ 1 տոկոսն է: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է: Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը մոտ 15 անգամ ավելի փոքր է: Ու որպես հետեւանք՝ տուգանքների այդպիսի համակարգը ամենեւին չի նպաստել երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այսպես. ամենաթարմ վիճակագրական տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներին զոհ է գնացել 74 մարդ: 2009-ին, երբ չկային արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր, առաջին եռամսյակում զոհվել է 65 մարդ, 2011-ին՝ 45 եւ այլն:

Երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների համակարգը Հայաստանում, կարելի է ասել, աբսուրդի ժանրից է: Երեւի չեք մոռացել, որ 5000 դրամանոց տուգանքը չվճարելու համար սառեցվում էին քաղաքացիների բանկային հաշիվները, որոնց վրա կար, ասենք, 1 միլիոն դրամ: Ու դա տեւեց մի քանի տարի: Սահմանված առավելագույն արագությունը 1 կմ ժամով գերազանցած վարորդը տուգանվում էր 10 հազար դրամով, 20 կմ ժամով գերազանցածը նույնպես տուգանվում էր 10 հազար դրամով: Չեք մոռացել, չէ՞: Ու այդ տուգանքներից հավաքված գումարի մի մասն էր միայն գնում պետբյուջե: Մյուս մասը գնում էր բոլորիս հայտնի անձանց գրպանը: Ու ստացվում էր, որ տուգանքները պարտաճանաչ վճարող ու դրա դեմ չընդվզող քաղաքացիներս նպաստում էինք, որ այդ վիճակը հարատեւի: Մինչդեռ եթե ժամանակին բոլորս միասին անհնազանդություն դրսեւորեինք ու չվճարեինք տուգանքները, այդ իրավիճակը շատ արագ կշտկվեր:

Ասել, որ հիմա իրավիճակը շտկվել է, բնականաբար՝ չի կարելի: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ կներվի, ընդհանուր առմամբ, մոտ 13.7 միլիարդ դրամի տուգանք: Իսկ մի շարք կանոնների խախտումներ անող վարորդներ այսուհետ էլ չեն տուգանվի՝ կենթարկվեն միայն «բանավոր նախազգուշացման»: Պետք է հուսալ, որ սա ընդամենը ժամանակավոր լուծում է, քանի որ այսպիսի մոտեցումը նույնպես չի նպաստելու երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Տուգանքների այս համակարգը պետք է բարեփոխվի հիմնովին եւ արմատապես: Օրինակ, խախտումների վտանգավորության աստիճանը պետք է համապատասխանի տուգանքի չափին: Ներկայումս տեխզննման կտրոնը մեկ օրով ուշացնելը առաջացնում է 20 հազար դրամի տուգանք, չնայած դա ոչ մի, բացարձակապես ոչ մի կապ չունի երթեւեկության անվտանգության հետ: Կարմիր լույսի տակով անցնելը, որը ուղղակի սպառնալիք է մարդկանց կյանքի համար, նույնպես 20 հազար դրամի տուգանք է ենթադրում: Սա, իհարկե, աբսուրդ է: Կամ. Երեւան-Էջմիածին մայրուղու հիմնական մասում սահմանված առավելագույն թույլատրելի արագությունը 70 կմ ժամ է, ճիշտ այնքան, որքան, ասենք, Երեւանի Մաշտոց պողոտայում: Բա սա աբսո՞ւրդ չէ: Օրական 5 անգամ արագությունը գերազանցող վարորդը յուրաքանչյուր խախտման համար վճարում է նույնքան, որքան տարին մեկ անգամ խախտող վարորդը: Սա էլ է աբսուրդ: Ու այս աբսուրդների շարանը կարելի է շարունակել շատ երկար:    

Ի՞նչ լուծումներ կարող են լինել: Օրինակ, եթե վարորդը 3 ամսվա ընթացքում մի անգամ մի երկու-երեք կմ ժամով գերազանցել է արագությունը, ապա նրան կարելի է ոչ թե տուգանել, այլ գրավոր նախազգուշացում ուղարկել: Եթե երկրորդ անգամ է գերազանցել, ապա կարելի է տուգանել, ասենք, 2 հազար դրամով, երրորդ անգամ՝ ասենք 5 հազար դրամով եւ այլն: Բայց եթե նա ամեն օր է խախտում, ապա նա ճանապարհային խուլիգան է: Նրան կարելի է տուգանել մի քանի հարյուր հազար դրամով ու դեռ մի բան էլ մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: 

Տուգանքների համակարգում այսպիսի փոփոխություններ կատարելուց հետո պետք է վերացնել բոլոր ծուղակները, որոնք լարված են միայն նրա համար, որ վարորդները ստիպված խախտում կատարեն եւ տուգանք վճարեն:

Իսկ դրանից հետ պետք է անցնել ավելի խորը ու ավելի մասշտաբային բարեփոխումների: Օրինակ, Երեւանում չի կարող երթեւեկությունը լինել անվտանգ ու արդյունավետ այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում: Առանց ստորգետնյա կամ բազմահարկ ավտոկայանատեղիների, առանց քաղաքաշինական նորմերի պահպանման, առանց հասարակական տրանսպորտի աշխատանքի ժամանակակից լուծումների, առանց լուսացույցների աշխատանքի սինխրոնիզացման եւ ավտոմատ կառավարման համակարգի ներդրման, էական առաջընթաց այս ոլորտում ակնկալել հնարավոր չէ:

Տպել
4372 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց