Տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք. ԱՄՆ-ում քննարկվել են ՀՀ-ի բարեփոխումները

Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել, Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչները, գրում է Ամերիկայի ձայնը:

«Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը մեզ հետ կիսում է ժողովրդավարական արժեքները, մեր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ», - նշում է Դանիել Իոաննիսյանը:

Transparency International Հայաստան կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով էլ, Հայաստանի նոր կառավարությունը միակն է, որ անցած բոլոր տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ իրական պայքար է իրականացնում. «Այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր շատ սահմանափակ ռեսուրսներով՝ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերով ամեն օր կոռուպցիայի դեպքեր է բացահայտում»:

Լինելով եզակի երեւույթ, Հայաստանի «Թավշյա հեղափոխություն»-ն այնուամենայնիվ կարող է օրինակ ծառայել ավտորիտար իշխանություններ ունեցող նաեւ այլ երկրների համար, նշում են քննարկման մասնակիցները, առավել եւս որ Հայաստանում նույնպես նախկին տարիների բողոքներն ընդգծված ապաքաղաքականացված էին.

«Մենք տեսանք երիտասարդություն, որի մասին երազում էինք, սակայն, պատկերացում անգամ չունեինք, որ այն գոյություն ունի»:

Մեկ այլ կարեւոր հանգամանք, որն ապահովեց խաղաղ հեղափոխության հաղթանակը, առաջնորդի անձն էր, նշում է Լարիսա Մինասյանը. «Այդ առաջնորդն իր վրա ընդունեց հսկայական քաղաքական պատասխանատվություն»:

Սակայն, հայկական հեղափոխությունն արտերկրյա որեւէ ուժի հետ որեւէ կապ չուներ, կրկին հիշեցնում են քննարկման ընթացքում. «Դա բացարձակապես ներքին մղում էր, որի արմատները Հայաստանում էին եւ դրանից հետո տրվող բոլոր աշխարհաքաղաքական ազդեցության հարցերը պարզապես զարմացնում են»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նոր կառավարությունն այս ոլորտում դեռեւս զգուշավոր է գործում, նշում են ՀԿ-ների ներկայացուցիչները: Ակնհայտ է սակայն, որ այդ քաղաքականությունը լինելու է ներքին փոփոխությունների արտացոլում՝ պատասխանատու, բանական եւ, ամենակարեւորը, հայամետ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Դանիել Իոաննիսյանը նշում է, որ Ռուսաստանը ստեղծել է մի մթնոլորտ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են զենք գնել Ռուսաստանից, սակայն, ինքնուրույն կողմերն այս շրջանակից չեն կարող դուրս գալ.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ժողովրդավարության հաստատում բոլոր կողմերում: Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճանապարհին է, սակայն դա բավարար չէ՝ ժողովրդավար պետք է լինի հակամարտության նաեւ մյուս կողմը»:

Տպել
2862 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է