Անընդունելի է մտահոգությունների վերջնագրային ոճը. Եպիսկոպոսաց դասի հայտարարությունը

Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի տեղեատվական համակարգը ներկայացնում է վերջին օրերի ցույցերի հետ կապված եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. 

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհական անդամները:

Ժողովը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.

«Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում եւ ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս ընթացքում փաստազուրկ մեղադրանքներ եւ վերագրումներ կատարվեցին նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ վերջնագրային եղանակով պահանջելով Նորին Սրբության հրաժարումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից:

Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրեւ հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին եւ բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի եւ անվավեր:

Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը եւ ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

Հարգանք դրսեւորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝  Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգեւոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել եւ արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգեւոր պահանջները առավելագույնս բավարարելու համար:

Առաջիկա կիրակի բարեկենդանն է Ս. Գրիգոր Լուսավորչի պահքի, որին հաջորդելու է Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սա հրաշալի առիթ է, որպեսզի պահեցողության այս օրերին ամենքս զորացնենք աղոթական մեր կյանքը՝ հոգեւոր խորհրդածությունների միջոցով համերաշխության ոգին ամրացնելու եւ սրբազան մեր առաքելությունն առավել արգասավոր դարձնելու համար:

Հրավիրում ենք մեր Եկեղեցու բարեպաշտ հավատացյալներին՝ աղոթական խաղաղ ու խոնարհ հոգով շարունակել մնալ աստվածպաշտության մեջ եւ իրենց գործուն մասնակցությունը բերել մեր եկեղեցական կյանքին՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու եւ ի փառս Աստծո:

Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն:

Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ 

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ 

Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան՝ Վայոց Ձորի թեմի առաջնորդ 

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն 

Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան՝ Կոտայքի թեմի առաջնորդ 

Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան՝ 

Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյան՝  Արմավիրի թեմի առաջնորդ 

Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան՝ Շիրակի թեմի առաջնորդ 

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան՝ Տավուշի թեմի առաջնորդ 

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան՝ Մայր Աթոռի դիվանապետ 

Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան՝ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ 

Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան՝ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ 

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան՝ Արագածոտնի թեմի առաջնորդ 

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն 

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Մայր Աթոռի լուսարարապետ 

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան՝ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն»:

Տպել
4108 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց