Դ. Տոնոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հայտնել է Ադրբեջանի զորքերի տեղաշարժի մասին

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

ՊՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ:

Տպել
1395 դիտում

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրոջ դին

Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը. Աննա Հակոբյան

Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. ըստ մեղադրանքի՝ նա գործարարից 10.000.000 եվրո գումար է պահանջել

Վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 3 հոգի հոսպիտալացվել է

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա

Թուրք-սիրիական սահմանին ռազմական մեքենաների շարժ է նկատվել

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում` առայժմ փորձնական. Աշոտ Սարգսյան

Աշնակ գյուղում այգի է հրդեհվել, ջերմահարվել են ծառեր, այրվել է արհեստանոցի տանիքը

Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի

«Արմենիա» Բ/Կ տեղափոխված դանակահարված տղամարդը ժամեր անց մահացել է, հարուցվել է քրգործ

Մեր կրթաթոշակով սովորած ուսանողները պարտավորվում են վերադառնալ եւ աշխատել հայրենիքում. Աննա Հակոբյան

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամների աշխատանքը

Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար