Մարդու մասին կարծիք մի կազմեք պատանեկության տարիների լկստված լուսանկարներով. ԿԳ նախարար

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հորդորել է մարդու մասին դատել՝ հիմնվելով նրա գործունեության վրա, ոչ թե պատանեկության տարիներին արված լուսանկարների:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներից մեկը, դիմելով նախարարին, նկատել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (նախկին ԲՈՀ-ի) ղեկավարի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել: «Փայլուն գիտնական, ազատ մարդ, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած: Եթե նկարների հետ կապված եք ասում, նա տարիքով բավականին փոքր է, եւ «Ֆեյսբուքում» հայտնվել է պատանեկության տարիներին: Ու եթե մարդը պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ չգիտեմ ինչ ձեւի, կարող է եւ միանշանակ չընդունվել: Յուրաքանչյուրիս հետ կապված նման նկարներ կարող են գտնել: Եկեք դրա վրա չհիմնվենք: Հիմնվենք մարդու գործունեության վրա»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Մինչ այդ, ԲՈԿ-ի նախագահին նա անդրադարձել էր նաեւ ֆեյսբուքյան գրառմամբ՝ հրապարակելով նրա մասնակցությամբ մի քանի լուսանկար:

«Սմբատ Գոգյանը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար: Շատ երկրներ կերազեին ունենալ նրա որակի գիտնական, ազատ, նորը փնտրող եւ գտնող քաղաքացի: Իմ անվերապահ աջակցությունը՝ Սմբատին: Վստահ եմ, որ ոլորտը շուտով այլ որակ է ունենալու»,- գրել է նախարարը:

Տպել
4013 դիտում

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեվորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

Կիրակի օրը Հայաստանի 20 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ եւ հերթական ընտրություններ են

Գյումրու դրամատիկականն ԱՄՆ-ից վերադարձել է ոգեւորված եւ ոգեշնչված

«Միասին». երգ՝ նվիրված մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրվան՝ բուժում ստացող երեխաների մասնակցությամբ