Մանվել Գրիգորյանից բացի ԱԺ-ում կա եւս 3 պատգամավոր, որ պատրաստ է ուտե՞լ զինվորի բաժինը

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից եւ Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությանը 105-ից 82 պատգամավոր մասնակցեց: Ներկաներից կողմ քվեարկեց 77, դեմ 3 պատգամավոր: Անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ: Ազգային ժողովը մեկ այլ գաղտնի քվերակությամբ հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությանը: Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ քվեարկեց 81, դեմ՝ 3, պատգամավոր: 1 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Պատգամավորների քաղաքական հայտարարությունները կազմված էին մեղադրական ճառերից եւ ինչ-որ չափով էլ շրջանցում էին անմեղության կանխավարկածի առկայությունը: Մասնավորապես, Ծառուկյան խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը իր ելույթում Մանվել Գրիգորյանին դրդեց ինքնասպանության:

«Եթե այս մեղադրանքը հաստատվի, ապա Մանվել Գրիգորյանին կփրկի ո՛չ մուրճը, ո՛չ նալը, ո՛չ մեխը, այլ միայն պարանը։ Եթե այս մեղադրանքները հաստատվեն, սա կդիտվի պետական դավաճանություն։ Մենք մեր մանուկների աչքերին չենք կարող նայել։ Մենք հայրենասիրություն ենք ցանկանում ներարկել մատաղ սերնդին, ու նման դաժան վերաբերմունք Արցախի հերոսի կողմի՞ց. սա անբացատրելի է։ Այդ պարանը կարող է խարանը հանել հայ ժողովրդի ծանրացած սրտից»,- հայտարարեց Բագրատյանը։

Նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Մանվել Գրիգորյանը «շարքային մարադյոր է»։ Զոհրաբյանի համար տարօրինակ է՝ ինչպես են զինվորին հասանելիք սնունդն ու իրերը հայտնվել նրա ամառանոցում։ 

«Բացահայտումներ լինելու են, և մենք պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանը՝ ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցների կողմից առաջնագիծ ուղարկված արկղերը հայտնվեցին մարադյոր Մանվելի, այդ շարքային դավաճանի առանձնատանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ՀԺ-ի հարցին ի պատասխան ստեղծված իրավիճակը որակեց «խայտառակություն»:

«Սա խայտառակություն է և սրբապղծութուն։ Սա աննախադեպ է, սրա նմանը չի եղել։ Մենք պետք է մտածենք՝ ինչպես վերացնել հետևանքները, որ վերականգնենք մեր ազգային հպարտությունը, մեր ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները և որևէ մեկին թույլ չտրվի սա օգտագործել դա նսեմացնելու համար», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ բացահայտումները պետք է կատարվեն հնարավորինս արագ:

ԱԺ-ի գեներալ պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանն էլ կարծում է, որ առանց նախկին իշխանությունների և համապատասխան մարմինների իմացության՝ հնարավոր էր ե՛ւ սնունդը պահեստավորել, ե՛ւ զենք-զինամթերքը:

«Ես չեմ կարող ասել՝ ինչպես է եղել, զենքի հետ կապված կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սնունդի՝ ոչ։ Ո՞նց կարող է դա նորմալ լինել։ Եթե զենքի հետ կապված մի քիչ մտածեք, կհասկանաք՝ ինչու եմ տենց ասում, որովհետև կռված մարտիկ է, և հնարավոր է՝ զենք լիներ», - նկատեց նա։

ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանն էլ չի կիսում այն տեսակետը, որ Գրիգորյանի կողմից թույլ տված չարաշահումները տեղի են ունեցել Հանրապետականի թողտվությամբ. «Եթե դուք որևէ բան անեք, դրանում և՛ ՀՀԿ-ն է մեղավոր, և՛ մյուս կուսակցությունները։ Երկրում ինչքան արատավոր բան կա, դրանում տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկի, այլ որպես քաղաքացու», - նշեց նա։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ եթե հանցանքը հաստատվի, ապա Մանվել Գրիգորյանը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: «Եթե կա հանցանքը ու այն հաստատվի, ապա օրենքի ամենայն խստությամբ կկրի իր պատիժը, հանցակիցները՝ նույնպես», - նշեց նա։

Մեր հարցին, թե Հանրապետականի իշխանության շրջանում շատ անգամներ է խոսվել այդ չարաշահումների մասին, ինչո՞ւ է ԱԱԾ-ն «ձեռքերը ծալած նստել», Բաղդասարյանը նշեց. «Դա արդեն հարցրեք իրավապահ մարմիններին»։

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ Հանրապետականը որեւէ քաղաքական պատասխանատվություն չունի կրելու եւ ըստ խմբակցության ղեկավարի՝ սա միայն այն պատճառով, որ Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ: «Մանվել Գիգորյանը ՀՀԿ անդամ չէ, ՀՀԿ խմբակցության անդամ է»,- ընդգծեց Բաղդասարյանը։

ԵԼՔ-ից պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն էլ չի պատկերացնում՝ ինչ հակափաստարկներ կարող են լինել, որ Մանվել Գրիգորյանը փորձի արդարանալ: 

«Եթե խոսքը մենակ զենքին վերաբերեր, ապա չէի մեղադրի, բայց զինվորից գողանալն արդարացում չունի»,-նշեց նա։ 

Քաղաքական ուժերի առանցքային դեմքերի հայտարարություններից զատ, ուշագրավ էր նաեւ այն, որ երեք պատգամավոր այնուհանդերձ դեմ էին եղել, որ Մանվել Գրիգորյանն անձեռնմխելիությունից զրկվի: Ստացվում է, որ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանից բացի կա եւս 3 անձ, ովքեր պատրաստ են ուտել «Զինվորի բաժին»-ը:

Տպել
15014 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)